ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը մեծ ներուժ է տեսնում հայ-ամերիկյան համագործակցությունը զարգացնելու համար 07/14/2017 16:35 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ: Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, և այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ:
«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի: Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում:
Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում: Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում ևս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ:
Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձևավորվել համագործակցություն, և այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է:
Ուզում եմ նաև անպայման գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիների ընթացքում մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը ևս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ և դարբնոց է: Այստեղ էլ շատ կարևոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում:
Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում:
Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որպեսզի Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ծրագրերը: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից