ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրխանյանին դատարան չէին բերել. Հայկ Ալումյանը լքեց դատական նիստերի դահլիճը 07/14/2017 13:43 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության գործով այսօրվա դատական նիստին չէին ներկայացրել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին նշանակված դատական նիստին դատարանը Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառել էր միանգամից երեք դատական սանկցիա՝ երկու անգամ նախազգուշացնելուց հետո՝ երեք ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից:
Պատճառն էլ այն էր հանդիսացել, որ Շիրխանյանը, ով սայլակով է բերվում դատարան, ոտքի չէր կանգնել։
Այսպիսով, դատարանը՝ նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, դատավարության մասնակիցներին հայտնեց, որ գործին ներգրավվել է նոր դատախազ՝ Էդգար Ասատրյանը:
Դատախազին բացարկի հարցի քննության ժամանակ էլ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանից պահանջեց իր պաշտպանյալին վերադարձնել դահլիճ, քանի որ նախ վաղուց լրացել է սանկցիա ժամկետները, ապա դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ իր պաշտպանյալի կարծիքը պետք է իմանա, որպեսզի դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ:
Պաշտպանն իր խոսքում նշեց, որ դատարանը ժամկետները հաշվելիս կոպտորեն խախտում է քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի պահանջը և այս պահին դատավարությունն առանց Շիրխանյանի շարունակելը կոպտորեն խախտում է նրա իրավունքները և որ նրան անհապաղ պետք է վերադարձնել դատական նիստերի դահլիճ:
Հարցի վերաբերյալ նախագահողը որպես պարզաբանում ասաց, որ Շիրխանյանի նկատմամբ սանկցիան կիրառվել է 3 ժամով և դեռևս չի լրացել ժամկետները, երբ լրանա, նրան դահլիճ կբերեն, և առաջարկեց պաշտպանին դատախազի բացարկ հայտնելու վերաբերյալ կարծիք հայտնել:
Ըստ նախագահողի՝ պաշտպանն իր գործողություններով ձգձգում է դատական նիստերը, Ալումյանն էլ հայտարարեց, որ դատարանն է ամեն ինչ անում, որպեսզի դատավարությունը ձգձգվի, սակայն այդ ձգձգման պատճառն այնպես է ներկայացվում, թե, իբրև, մեղադրյալները կամ փաստաբաններն են, այն դեպքում, երբ դատարանը շատ լավ գիտի, որ Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, դա մեկնաբանեց իբրև անհարգալից վերաբերմունք ստեղծելով նման իրավիճակ, այնինչ բժշկական էպիկրիզում, որը դատարանի տրամադրության տակ ևս կա, պարզ երևում է, որ Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել:
«Նշված օրն էլ Շիրխանյանին դատարանից հեռացնելուց հետո դատական նիստը ձախողեցիք, իսկ հիմա էլ ուզում եք տպավորություն ստեղծել, որ դատական նիստը ձախողվում է պաշտպանի պատճառով»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ լքում է դատական նիստերի դահլիճը:
Դատարանն էլ պաշտպանի այս գործողությունը գնահատեց որպես պաշտպանի իրավունք և 2 ժամով ընդմիջեց դատական նիստը՝ նշելով, որ կա հանրային պաշտպան ներգրավվելու մասին որոշում և կընմիջեն հանրային պաշտպան ապահովվելու համար:
Նշենք նաև, որ դատական նիստին ներկա չէին նաև 3 պաշտպան՝ Սիրուշ Աղվանյանը, Հերմինե Միքայելյանը և Թամարա Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից