ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարոն Մարգարյանի համար ակցիա անողը՝ քաղհալածյալի դերու՞մ. «Հայկական ժամանակ» 07/14/2017 09:50 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բաց նամակը, որը հրապարակել էր նաև armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն մրցույթում ինքն է հաղթել։
«Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, և որ այդ տեղը Ա. Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով, որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի, և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն»,- գրել է Նարեկ Մանթաշյանն ու նշել, թե ինչպես է կամայականությանը զոհ դառնալով՝ ազատվել աշխատանքից:
Այս պատմությունը ուշագրավ չէր դառնա, եթե armtimes.com-ին հայտնի չդառնար, որ Նարեկ Մանթաշյանը Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ջանասիրաբար աշխատողների ցանկում է եղել: Վերջինս եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օգնականը, «Երևան Կենտրոն» քրեակատարողականի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը, և վերջապես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղ է գտել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, սակայն ավագանու անդամ չի դարձել:
Նարեկ Մանթաշյանն աչքի է ընկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի անդամներն այն ժամանակ քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բակային հանդիպումներ էին անցկացնում:
ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն իր հայրենի Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում մայիսի 2-ին մի խումբ կանանց հետ, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր կազմակերպում, մոտեցել էր «Ելք» դաշինքի անդամներին և փորձել խոչընդոտել քարոզչությունը: Երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր Նարեկ Մանթաշյանին, որպեսզի պարզի, թե ինչ է նրանց ուզածը, ավագանու թեկնածուն ասել էր. «Մենք չեն ցանկանում խանգարել, ուղղակի «Ելք»-ը չկա ու մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն ա»:
Նարեկ Մանթաշյանի այդ հայտարարությունից հետո, միանգամից երկու կին հայտարարել էին, որ իրենք ՀՀԿ-ական են, մյուսն էլ խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ ասել էր, որ վերջինս է ամեն ինչ սարքել իրենց բակում:
«Էս մեր թաղնա, դուք սկի իրավունք չունեք մեր թաղը մտնեք»,- Նարեկ Մանթաշյանի կողքին կանգնած կանանցից մեկը հանդիմանել էր «Ելք»-ի քարոզարշավի մասնակիցներին: Ավագանու թեկնածուն շարունակելով կանանց ակցիան՝ հայտարարել էր, թե «Ելք»-ն ասել է, որ վերելակները չեն աշխատում. «Եկա՞ք, տեսա՞ք, որ աշխատում է»: «Հարգելիս, մեր թաղն ա, ես էլ ավագանու թեկնածու եմ, մեր թաղի ժողովուրդն իմ համար ու Տարոն Մարգարյանի համար հաստատ մեր թիմին են ընտրելու, որովհետև մենք ստեղ ենք ապրում, ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել ու էդ հարգանքը, պատիվը վայելում ենք:
Սենց 10 հոգով չենք պտտվում»,- լրագրողի հարցին ի պատասխան գոհունակությամբ ասել էր Մանթաշյանը: Այս պատմության կարևոր արձանագրումն այն է, որ համակարգը չի ներում նույնիսկ յուրայիններին: ՀՀԿ-ի վերարտադրության համար ամեն ջանք գործադրածները պետք է գիտակցեն, որ անարդարությունն ու անօրինականությունը համակարգային է և վաղ թե ուշ իրենք ևս բախվելու են դրան:
Հ.Գ. Սա չի նշանակում, որ անհետևանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, և եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան՝ անկախ զբաղեցրած դիրքից և ազդեցությունից»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 14.07.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից