ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր՝ 10 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում 07/14/2017 18:46 | ԼՐԱՀՈՍ
Իտալական IDS և հայաստանյան TSD ընկերություններն այսօր հայտարարել են ՏՏ ոլորտում 10 միլիոն եվրոյի ներդրումներով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին: Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:
Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ողջունել գործարքի փաստը և վստահեցրել, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը խոստացել է հիմնադրամի աջակցությունն ամբողջ հետներդրումային շրջանում:
Ծրագիրը կիրականացվի 5 տարում: Ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ: Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ (https://www.youtube.com/watch?v=OS8jQ6-nyJo և https://www.youtube.com/watch?v=rEJDsBRwewo ):
«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Մենք թիրախավորել ենք 40 տոկոս արտահանման ցուցանիշ ՀՆԱ-ի նկատմամբ, որին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկը գիտելիքահեն տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Էմիլ Տարասյանը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով. «Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ Իտալիայում հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով»:
«Հայաստանում բավականին լավ հիմք կա գիտահետազոտական ոլորտում և մենք ուզում ենք այստեղ ներդրումներ անել. սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»,- նշել է IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը