Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Ամփոփ տեղեկատվություն՝ ԱԺ և Երևանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների մասին. Դատախազություն 07/14/2017   14:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին և մայիսի 14-ին կայացած, համապատասխանաբար, ՀՀ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ընթացիկ ամփոփ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:

Նշված 923 հաղորդումներից 68-ը միացվել են նույն դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումների և ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին և ընթացքը լուծվել է համատեղ:

Մնացած 855 հաղորդումներից 835-ով ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում այդ հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ բերվել է յոթ բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Երկու դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին և վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, որոնց քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

20 դեպքերով առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 149-րդ հոդվածի (լրագրողի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է նույնքան քրեական գործ:

Դրանցից՝

-1-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել է մեկ այլ քրեական գործի.
-5-ով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
-մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.
-12 քրեական գործ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից յոթով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից վեցով անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է մեկ տարի փորձաշրջան: Նշված դատավճիռներից երեքի դեմ հսկող դատախազների կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով, բերվել է վերաքննիչ բողոք: Մեկ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, իսկ մնացածով դատաքննությունը դեռևս շարունակվում է.
-մեկ քրեական գործով վարույթը գտնվում է նախաքննության փուլում:

14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրություններ

Աշխատանքային խումբն առանձնացրել է 14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և ընթացքին առնչվող առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 124 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ և ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի ահազանգեր:

Ձեռնարկված՝ օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 124 հաղորդումներից 8-ը միացվել են նույն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 106-ով դրանցում նշված հանգամանքներն հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից բերվել է երեք բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Մեկ դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին և վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք), 149-րդ հոդվածի (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 153-րդ հոդվածի (այլ անձի փոխարեն քվեարկելը), 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (ընտրակաշառք տալը) և 309-րդ հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ:
Դրանցից՝

-2-ը նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով միացվել են համանման փաստական հանգամանքներով երկու այլ քրեական գործերի.
-2-ով քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.
-2 քրեական գործ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.
-4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման ընթացքում և քվեարկության օրը հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել: Մեծապես այդ հանգամանքներով է պայմանավորված նաև նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հարյուրավոր որոշումների պարագայում ընդամենը մեկ տասնյակ բողոքների առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու և դրանցով անցնող անձանց արարքներին անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դատարանում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատավճիռներ կայացնելու ու կատարված հանրորեն վտանգավոր արարքներին համարժեք պատիժներ նշանակելու նկատմամբ՝ ապահովելով այդ գործընթացների պատշաճ հրապարակայնությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:17 30/06/2017  |  ՄամուլՆովոյի կնոջ ազգականը կրկնակի քվեարկության համար պայմա­նական ազատազրկման դատապարտ­վեց. «Ժողովուրդ»
17:25 23/06/2017  |  Քրեական խրոնիկոնԵվս մեկ քրեական գործ` ընտրախախտումների փաստով
17:42 20/06/2017  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
11:06 15/06/2017  |  Ընտրական իրավունք«Անկախ դիտորդ» դաշինքը իերկայացրել է ընտրությունների դիտարկման արդյունքները. ՀՔԱ   
16:08 14/06/2017  |  Քրեական խրոնիկոնՏեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել լրագրողին
11:30 14/06/2017  |  Քրեական խրոնիկոնԸնտրական հանձնաժողովի անդամը նախապես քվեարկած քվեաթերթիկ է հանձնել ընտրողին
09:23 10/06/2017  |  ՄամուլԸնտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավոր­վել. «Ժողովուրդ»
19:33 31/05/2017  |  Քրեական խրոնիկոնՔվեարկել է եղբոր անձնագրով. նախաքննությունն ավարտվել է
14:38 29/05/2017  |  Արտակարգ պատահարներ«Երկիր Ծիրանի»-ի հայցադիմումի քննության ժամանակ դատարանում կարգադրիչները կնոջ նկատմամբ բռնություն են գործադրել
09:10 26/05/2017  |  ՄամուլՓոստանջյանի գործը դեռ Վարչական դատարանում է. «Հրապարակ»

Արխիվ

[]