ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը. Սերժ Սարգսյան 07/13/2017 23:55 | Քաղաքական
Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է և որ՝ մեր բանակը, իրոք, մեր ժողովրդի բանակն է: Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը: «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկման ամփոփմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կարևորելով այն հանգամանքը, որ լրացուցիչ խրախուսման և պաշտպանվածության հնարավորություններ են ստեղծվում մեր զինծառայողների համար:
«Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարևոր խթան: Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ: Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, և սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ ու շատ երկրների: Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է», - հայտարարել է նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքերով` «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար: Առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կրթական աճը խրախուսելը և նրանց ապագան Հայաստանի հետ կապելը: Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ: Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար:
«Ես վստահ եմ, որ առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու: Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ, եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին: Վստահ եմ, որ գալիք տարիներին մենք լսելու ենք բազմաթիվ նոր փոքր ու միջին ձեռնարկություններ ստեղծելու մասին, որոնք ստեղծվելու են հենց այս ծրագրի շահառուների կողմից, - ասել է Նախագահը:
Ս.Սարգսյանի դիտարկմամն` բանակի միջոցով ստեղծում ենք նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, մեր հասարակության նվիրյալներ: Եվ այդ նոր սերունդը ծնվում և կոփվում է հենց ծառայության մեջ: Պետությունը, անշուշտ, շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին: Նրանք մշտապես մնալու են մեր ուշադրության կենտրոնում և արժանացել ու արժանանալու են մեր հատուկ հոգատարությանը:
Այսօր՝ մինչ այստեղ գալը, առաջնագծում էի, և, բնականաբար, հանդիպեցի բազմաթիվ երիտասարդ զինվորների ու սպաների հետ: Փա՛ռք մեր ժողովրդին, որ այդպիսի զավակներ ունի, ուղղակի փայլուն տղաներ են: Քիչ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ ես ասում էի, որ, իրոք, մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ, իր բերանից կտրելով, հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը:
Մեր կառույցները՝ այսպես կոչված «ուժային» կառույցները մշտապես կարող են գայթակղություն ունենալ, որ իրենց բոլոր աշխատանքները, իրենց գործունեությունը գաղտնագրեն, գաղտնիության շղարշով պատվեն: Իհարկե, զուտ ռազմավարական ծրագրերի առումով միգուցե անհրաժեշտություն կա այս կառույցներում ունենալ գաղտնապահության այդպիսի ռեժիմ, սակայն ամեն ինչ գաղտնիության շղարշով պատելը հաճախ կարող է թերությունները կոծկելու և լայն հասարակությունից խնդիրներն ու թերությունները թաքցնելու հարմար պատրվակ լինել: Ես կարծում եմ, որ մենք այդ գայթակղությունը հաղթահարել ենք և մերժել ենք վաղուց ու փորձում ենք մեր բանակի խնդիրները, հարցերը հասու դարձնել մեր հասարակությանը, որովհետև ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք ուղղակի չի կարող ամոքել կորստի վերքերը, իսկ նման ստերի բացահայտումը միշտ կարող է հիասթափության մեծ աղբյուր դառնալ հասարակության համար:
Հենց այդ պատճառով էլ մենք որդեգրել ենք բոլոր հարցերը բարձրաձայնելու և անկեղծորեն քննարկելու քաղաքականությունը: Քննարկումն այս պարագայում, իհարկե, ինքնանպատակ չէ՝ այդ խնդիրները բացահայտելու և լուծելու միջոց է: Մեր փորձն ապացուցում է, որ քննարկումները, որպես կանոն, հանգեցնում են արդյունավետ լուծումների: Այս ոճն ամբողջությամբ արտացոլում է մեր ժողովրդի ազատության ոգին, և վստահ եմ, որ այդ ոգին և համարձակությունը հայրենիքի պաշտպանությանը նպաստող ամենակարևոր խթաններն են:
«Դիտակետ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրության կենթարկվի բանակում առկա իրավիճակը: Այդ նպատակով հարցումներ կիրականացվեն զորացրված զինծառայողների շրջանում, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները հարցվողների անկաշկանդությունն ապահովելու համար: Այս ծրագրով կարողանալու ենք վեր հանել ծառայության ընթացքում կոնկրետ տեղերում զորացրված երիտասարդների նկատած թերությունները և հստակ մեխանիզմներ մշակել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս գաղափարը եկել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր զինծառայողները, ովքեր շատ լավ էին ծառայում, ասում էին, թե ամեն ինչ լավ է: Մի կողմից, իհարկե, բոլոր պարագաներում որքան էլ զինվորը քաջ և կարգապահ լինի, ինչ-որ տեղ մտավախություն ունի, որ եթե թերության մասին խոսի, ապա հրամանատարի կարծիքն իր մասին կարող է փոխվել: Տարբեր հարցերով կարող են կաշկանդված լինել, իսկ երբ մարդն արդեն զորացրված է, ինչպես ասում են՝ արդեն ուսադիրների ներքո չէ, նա շատ հանգիստ, ազատ կարող է խոսել ոչ միայն խնդիրների, այլ նաև այն հանգամանքների մասին, որոնք կարող են նպաստել է՛լ ավելի լավ ծառայելուն:
Կարծում եմ՝ երեք ծրագրերն էլ շատ նորմալ են և լավն են: Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք՝ մարդու հանգամանքը. երեքի հիմքում էլ մարդն է՝ այն զինվորն է, այն սպան, որ ապահովել է և պիտի ապահովի մեր երկրի անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից