ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի դահլիճում իշխում է ոչ թե օրենքը, այլ՝ ոստիկանները. «Սասնա Ծռեր»-ի գործով պաշտպան 07/12/2017 17:23 | Դատական ռեպորտաժներ
Նախագահող դատավորն այն դատավորն է, ում օրոք ու նախագահությամբ ամբաստանյալներին նիստերի դահլիճից դուրս բերելիս խոշտանգում է տեղի ունեցել, որը շարունակվել է այլ տեղում՝ նույնպես դատարանի շենքում: Այս մասին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս այսօր նշեց «Սասնա Ծռերի» գործով երկու ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա հավելեց, որ դատավորը ոչինչ չի լսել ու տեսել, թեև գործով պաշտպանին լսելի են եղել ձայներ, և նա այդ մասին ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանին:
Լ.Սահակյանը նշեց նաև թույլ տրված այլ խախտումների մասին ևս: Դատական նիստերի դահլիճում ոստիկանը խանգարել է պաշտպանի և նրա պաշտպանյալի միջև հաղորդակցմանը, ավելին՝ հրապարակվել է ամբաստանյալի ու պաշտպանի միջև գրագրությունը, այսինքն՝ փաստաբանական գաղտնիքը:
Ըստ Լուսինե Սահակյանի, դատարանը նշեց, որ Երվանդ Վարոսյանի բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը, քանի որ նրա պաշտպանյալները ևս մեկ պաշտպան ունեն: Մինչդեռ առնվազն մեկ ամբաստանյալի՝ Սմբատ Բարսեղյանի պարագայում դատարանը նրա միակ պաշտպան Հայկ Ալումյանի բացակայությունը չի համարում դատական նիստը հետաձգելու հիմք:
Դատարանը չքննարկեց դատական սանկցիայի ենթարկված ամբաստանյալներին նիստերի դահլիճ վերադարձնելու և ամբաստանյալներին խոշտանգելու դեպքի հետ կապված ուղեկցող գումարտակի ղեկավար Ղազարյանին ծառայությունից ազատելու միջնորդությունները:
Դատարանն անկախ ու անկողմնակալ չէ, եզրափակեց իր միջնորդությունը Լուսինե Սահակյանը:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը: Մասնավորապես, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ դատարանի դահլիճում իշխում է ոչ թե օրենքը, այլ իշխում են ոստիկանները՝ դիտարկելով դա հատկապես դատարանի շենքում ամբաստանյալներին խոշտանգելու արտառոց ու աննախադեպ դեպքի համատեքստում: Դրա մասին է վկայում, որ ոստիկանի կողմից նամակը վերցվել է առանց նախագահողի հրահանգի: Ընդհանրապես դատական նիստերի դահլիճում ոստիկանները չպետք է գտնվեին, այլ պետք է գտնվեին միայն դատական կարգադրիչները:
Փաստաբանը հայտարարեց նաև, որ դատական նիստին իրավունք ունեն գտնվել ամբաստանյալների երկուական հարազատ և հարց ուղղեց՝ չի՞ կարելի, արդյոք, գոնե հարյուր ունկնդիր տեղավորող մի դահլիճ գտնել:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն իր հերթին նշեց, որ դատավարությունը սկսելու օրվանից խախտվում է պաշտպանական իրավունքը: Մասնավորապես, դատարանին չի մտահոգում, որ դատական նիստերի դահլիճից հեռացված Գագիկ Եղիազարյանի պաշտպանը ներկա չի նիստին:
Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը նույնպես բարձրացրեց պաշտպանական իրավունքի խախտման, մասնավորապես, պաշտպանների բացակայությամբ նիստեր անցկացնելու հարցը՝ ընդգծելով, որ նախապատրաստական փուլն էլ ի վերջո դատավարության փուլ է:
Մեղադրող կողմը նշեց, որ որևէ դատավարական խախտում դատավորի կողմից թույլ չի տրվել: Մասնավորապես, կողմին անհասկանալի է, թե ինչպե՞ս պետք է դատարանը թույլ չտար ոստիկաններին ներկա գտնվել նիստերի դահլիճում:
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան