ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը 07/11/2017 14:17 | ԼՐԱՀՈՍ
Ռումինիայի Խորհրդարանի փորձագետ Ֆիլիպ Կլեմը/Filip Clem հանդես է եկել Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկով:
«Արմենպրես»-ը ստորեւ թարգմանաբար ներկայացնում է հոդվածը:
Ռումինիան կարող է ճանաչել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
Ներկա իրավիճակում Ռումինիան ոչինչ չի կորցնի եւ չի վտանգի, եթե պաշտոնապես ճանաչի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում եւ դրան հաջորդած հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերը որպես «Հայոց ցեղասպանություն»:
2018թ. Ռումինական պետության հարյուրամյակի առթիվ Ռումինիան կարող է անել դիվանագիտական քաղաքավարության եւ պատմական համերաշխության այս ժեստը: Մերձավոր Արեւելքի ընթացիկ զարգացումները մեծապես թուլացրել են Թուրքիայի հեղինակությունը տարածաշրջանում:
Թուրքիան այսօր խոշոր քաղաքական եւ ռազմական ուժ է, բայց այլեւս չի վայելում մինչեւ 2016թ. հուլիսի նույն ժողովրդականությունը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշավոր վերաբերմունք ունեն Անկարայի նկատմամբ եւ վախենում են պետական ապարատի շրջանում քաղաքական իսլամի ծավալումից: Բացի այդ, նման զգուշավոր վերաբերմունք ունի Ռուսաստան-Իրան տարածաշրջանային դաշինքը (շիա մահմեդական առանցքը, որը վայելում է ռուսների աջակցությունը):
Ռուս-պարսկական շահերի ուղեծրում Թուրքիայի ավելի ու ավելի շատ ներկա գտնվելը սոսկ անցողիկ պահ է: Թուրքիան կամավոր չի հրաժարվի ՆԱՏՕ-ից:
ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերություններում փոխադարձ հիասթափություն է ծագել: Թուրքիան ցանկանում է հանդես գալ որպես գլոբալ ուժ` թեեւ միջին չափի, անկախ, ինքնիշխան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի հնարավոր թեկնածու:
Ռումինիան խուսափել է հրապարակավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիային զայրացնելու վախից: Այժմ կոնտեքստը փոխվել է: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շատ երկրներ պաշտոնապես ճանաչել են այս պատմական ողբերգությունը կամ դրա ճանաչման համար բարենպաստ վերաբերմունք են դրսեւորել: Ռումինիայի հարաբերությունները Թուրքիայի հետ մի փոքր սառել է. փոխադարձ զգուշավորություն է առաջ եկել:
Մենք շատուշատ ջանացինք Երկրորդ Համաշխարհային պատերազմում հրեական Հոլոքոստի պաշտոնական ճանաչման համար, ինչը պարոքսիզմի հասավ հանրության շրջանում: Հանրային ֆոնդերի ֆինանսավորմամբ ստեղծեցինք Էլի Վիզել ինստիտուտը: Ռումինիայի նախագահի կամ վարչապետի ԱՄՆ կատարած յուրաքանչյուր պաշտոնական այցի ընթացքում պարտադիր է նաեւ այցը Վաշինգտոնում Հոլոքոստի հիշատակի թանգարան: Հոլոքոստի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք տարին մի քանի անգամ կոնֆերանսների, սեմինարների, կոլոքվիումների, doctor honoris causa համալսարանական տիտղոսներ շնորհելու, ծաղկեպսակներ տեղադրելու ու տարբեր արարողությունների միջոցով: Հարմարվել ենք…
Մենք ուզում ենք հասնել Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում եւ դրանից հետո խորհրդային իշխանությունների եւ բանակի կողմից իրագործված ռումինական ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Բացի այդ, Տրանսիլվանիայի ռումինական բնակչության դեմ հորթիստական ռեժիﬕ կատարածը: Եվ մնացած բաները, որոնց միջով անցել ենք, ինչպես եւ ուրիշները, որոնք կոտորվեցին այլոց կողմից:
Ինչպե՞ս պետք է արվի Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Դա բարդ չէ, բայց առաջին հերթին այն հիմնվում է քաղաքական կամքի եւ կոնսենսուսի վրա: Կա միջազգային պրակտիկա, որն այս առումով շատ բարդ չէ:
Սկզբունքորեն, Խորհրդարանը երկու պալատների լիագումար նիստի քվեարկության արդյունքում ընդունում է բանաձեւ, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում: Ծայրահեղ դեպքում բավարար կլինի Խորհրդարանի միայն մեկ պալատի դիրքորոշումը, սակայն մեր կողմից այն կդիտվեր որպես կիսով չափ արված ժեստ: Նման բանաձեւի (Խորհրդարանի որոշման) տեքստը միջազգային մակարդակով ստանդարտ չէ: Պետք է պաշտոնապես ճանաչվի, որ համապատասխան իրադարձությունները որակվում են որպես «ցեղասպանություն»` ըստ միջազգային հանրության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի», որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին:
Այն կարող է հղում կատարել նաեւ այն փաստին, որ այլ ազգային խորհրդարաններ եւ/կամ միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել են այն: Նմանապես, Ռումինիայի նախագահն իր որոշ պաշտոնական ելույթներում պետք է անդրադառնա այս իրադարձություններին` որակելով դրանք որպես «ցեղասպանություն», եւ կարեկցական ուղերձ հղի Հայաստանին եւ հայ ժողովրդին` խստորեն դատապարտելով նման վայրագությունները եւ այլն: Նախագահական աշխատակազմի կողմից պաշտոնական այդպիսի մի հայտարարություն` քաղաքական կամ մշակութային որեւէ առիթով, պետք է ամրագրի նախագահի դիրքորոշումը:
Կառավարությունը եւ Խորհրդարանը կարող են որոշել, որ օրացուցային տարվա մի օր (թերեւս ապրիլի 24-ը) մեր երկրում նվիրված լինի այս ողբերգության հիշատակմանը: Հարակից կազմակերպվում են մի շարք գիտաժողովներ Ռումինական ակադեմիայի մասնակցությամբ, ինչպես նաեւ Ռումինական ուղղափառ եւ Հայկական եկեղեցու մի քանի ներկայացուցիչների (խոսքն էկումինիզմի մասին չէ, չեմ առաջարկում համատեղ պատարագներ), կենտրոնական կամ տեղական իշխանությունների եւ, իհարկե, Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արտաքին քաղաքականության առումով ԱԳՆ-ը կարող է տեղեկացնել օտարերկրյա երկրներում Ռումինիայի դիվանագետներին, որ ռումինական պետությունը որոշել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հետեւաբար, Բուխարեստում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, հնարավոր է` նաեւ ամբողջ դիվանագիտական կորպուսը, պաշտոնապես կտեղեկացվեն այս մասին:
Կախված է, թե ինչ ծավալ եւ շեշտ ենք ուզում տալ այս փաստին: Կարծում եմ, որ մեր երկրի համար բավարար կլիներ անել միայն այն, ինչ անհրաժեշտ է` ինստիտուցիոնալ քայլեր պաշտոնական ճանաչման համար, գումարած որոշ ներքին մշակութային միջոցառումներ. ոչ ավելի, քան սա: Մեզ օգտակար չէր լինի որեւէ մեկին զարմացնել այս հարցով: Ոչ էլ մեզ պետք է միտումնավոր վիրավորել Թուրքիային: Դա բարոյական հարց է, սկզբունքի հարց, պատմական համերաշխության, ինչպես նաեւ տվյալ պահին քաղաքական պատեհության մի բնական ժեստ (օրինակ, Հայաստանը միջնորդության դուռ է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելքի առջեւ): Եթե Անկարան սպառնա մեզ հետ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ, այն առաջին հերթին իրենց խնդիրն է, եւ դա կլինի անշահավետ մի քայլ հենց իրենց համար:
Հանրային կրթության մեջ` համաշխարհային պատմություն առարկայի ժաﬕն, ուսուցիչները կարող են խոսել այս դրվագի մասին որպես փաստացի ցեղասպանության, էթնիկ զտումների: Ցավոք, այն պատմության մեջ միակ դեպքը չէ:
Միջազգային մակարդակով պաշտոնական ճանաչման վերաբերյալ Վիկիպեդիայում կազմվել է մի նյութ, որը ցույց է տալիս, որ մինչ օրս 29 պետություն (այդ թվում նաեւ ԱՄՆ-ը) եւ միջազգային մի շարք մարմիններ պաշտոնապես կամ անուղղակիորեն` դեկլարատիվ, ճանաչել են այս ցեղասպանությունը:
Ներկայիս տարածաշրջանային կոնտեքստը թույլ է տալիս հանգիստ վերաբերվել Թուրքիային, որը փոխշահավետ կլինի: Մնում է միայն Հայաստանի աշխարհաքաղաքական մերձեցումը Ռուսաստանի Դաշնության հետ: Դա է Ռումինիայի համար միակ անհարմարությունը, որն ամուր կցված է ՆԱՏՕ-ին, սակայն դա չպետք է արգելակիչ լինի այս դեպքում: Ի վերջո, մեր պետությունը պետք է ճանաչի այն, ինչ արդեն իսկ ճանաչել են նաեւ այլ եվրաատլանտյան երկրներ:
Շատ հոդվածներ են գրվել այս նյութի մասին: Վերջին շրջանում մեր հասարակության մեջ ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ բարենպաստ կարծիքներ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայ համայնքի ջանքերը, որը շատ լավ ներկայացված է Վարուժան Ոսկանյանի կողմից, ի թիվս այլոց, հանգեցրել են մի շարք կոնֆերանսների եւ մշակութային միջոցառումների կազմակերպման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ