ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 07/11/2017 11:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների:
Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:
Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:
Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:
Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում:
Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:
Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:
Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:
Այսպիսով, նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 14:12 Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան
- 11/27/2024 14:06 Գեղամ Նազարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են. Ագնեսա Խամոյան
- 11/27/2024 11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
- 11/27/2024 11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով