Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Շուշանիկ Բախշյանը գտնում է, որ ինքը թերացում չի ունեցել եւ կրկին նույն գործողությունները կաներ 07/11/2017   15:44  |  Դատական ռեպորտաժներ

Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով ամբաստանվող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը գտնում է, որ 2015թ. հուլիսի 23-ից 27-ն ինքը թերացում չի ունեցել և եթե ժամանակը հետ տային, իր գործողություններում տակտիկական ոչ մի փոփոխություն չէր լինի:

Հիշեցնենք, որ քրեական գործով ամբաստանվող բժշկուհու հարցաքննությունը նախորդ՝ հունիսի 27-ի նիստում անավարտ էր մնացել և այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը:

Ամբաստանյալ բժշկուհին հայտնեց, որ Մերի Մարգարյանը ռիսկային հղի չի եղել և երբևէ չի էլ համարվել:

Շուշանիկ Բախշյանն իր մասնագիտական կրթության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցից վրդովվեց և հայտարարեց՝ «մամուլի համար հարցեր մի տվեք»:

Սակայն Թովմասյանը հարցադրում կատարեց՝ հղում կատարելով գործում առկա հետազոտված փաստաթղթերի, ըստ որոնց՝ Բախշյանն ունի 4 տարվա բժշկության մասնագիտություն, 6 ամսվա մանկաբարձության և գինեկոլոգիական լրիվ ծավալով ավարտված մասնագիտական գիտելիքներ, այս պարագայում փաստաբանը հետաքրքրվեց. «Այդ փաստաթուղթը Ձեզ իրավասություն տալիս են, որ դուք ռիսկային կամ պրոբլեմատիկ հղիներով զբաղվեք»:

Ի պատասխան Բախշյանն ասաց, որ ինքն ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը. «Միգուցե խորանայիք ու հասկանայիք, թե քանի տարի էին սովորել այն ժամանակ և ունեմ պետական նմուշի դիպլոմներ և այն ինձ իրավունք է վերապահում զբաղվել բոլոր կարգի հղիներով», ապա նաև հավելեց, որ այդ կարգի հարցերին այլև չի պատասխանելու:

Ամբաստանյալի աթոռին հայտնված բժշկուհին պնդում էր, որ Մերի Մարգարյանը բժիշկների դինամիկ հսկողության ներքո է գտնվել, իսկ հուլիսի 27-ի առավոտյան զննության ենթարկվելուց հետո Մերի Մարգարյանի մոտ որևէ օրգան համակարգի անբավարարություն չի ախտորոշվել:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ ամեն ինչ անելու պարագայում, բժիշկների դինամիկ հսկողության տակ պահելու պայմաններում Մերի Մարգարյանի վիճակը գնալով վատացել է, Բախշյանը պատասխանեց, որ կան հիվանդություններ, որոնց ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ էլ ասաց, որ եզրակացությունը մեկը մյուսին հակասող տվյալներ է պարունակում:

Հարցին, թե ինչու մահացավ Մերի Մարգարյանը, եթե նա գտնվել է բժշկուհու հսկողության ներքո, Բախշյանն ասաց՝ ըստ փաստաթղթերի, բազմաօրգանային անբավարարությունից, իսկ մանկաբարձության մեջ կանխատեսել, հստակ պլան գծել, թե ինչով կավարտվի՝ ոչ ոք չի կարող և իրավունք չունի ասել:

Ամբաստանվող բժշկուհուն հարց ուղղեց նաև տուժողի իրավահաջորդ, մահացած Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, թե ինչու մահացավ Մերին և իր թոռնիկը, Մարգարյանը խնդրեց չստել, որին ի պատասխան Բախշյանն ասաց. «Ձեր հետ կիսում եմ այդ ցավը, ես ինքս իմ մեջ քննարկել եմ, թե ինչ կարող էինք անել, ինչը չենք արել, սակայն կա հիվանդության ընթացք, որտեղ ոչ մի բան կանգնեցնել հնարավոր չէ, կան հիվանդություններ, որոնց ընթացքը վերահսկել հնարավոր չէ»:

Ի պատասխան Մերի մարգարյանի ամուսնու հարցին էլ, թե ի՞նչ չեք արել, որը կարող էիք անել, Բախշյանն ասաց, որ ինքն ամեն ինչ արել է ու կաներ նույնը, իսկ թե ինչու մահացավ երեխան, ասաց՝ չի կարող պատասխանել:

Հաջորդիվ հարցաքննվեց գործով մյուս ամբաստանյալը՝ Անի Բաբելյանը, ով հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ Բաբելյանի՝ 2015թ. հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, իրեն դիմել է ընդունարանի հերթապահ մանկաբարձուհին և հայտնել, որ հղի է եկել հիվանդանոց, չափել են նրա ջերմությունն ու վերցրել են անալիզներ:

Այդ ամենից հետո ինքը մոտեցել է Մերի Մարգարյանին, հարցրել է, թե նա ինչ գանգատներ ունի, ի պատասխան որի՝ Մերին ասել է, թե այդ պահին գանգատ չունի, իսկ մինչ այդ՝ տանը, ջերմություն է ունեցել, և որ հղիությունը վարող բժշկուհի Շուշանիկ Բախշյանն իրեն ասել է, որ դիմի հիվանդանոց:

Ըստ Բաբելյանի ցուցմունքի՝ այդ ամենից հետո արագ բարձրացրել են վիրահատության, քանի որ կյանքի ցուցումով՝ անհապաղ վիրահատություն պետք է կատարեր, իսկ երբ գտնվել է վիրահատարանում, իրեն են ներկայացրել հետազոտությունների արդյունքները, որոնց մասին ինքը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է Շուշանիկ Բախշյանին:

Վիրահատությունն էլ ավարտվելուց հետո գնացել է, որպեսզի տեսնի Բախշյանի հղիին, սակայն Մերի Մարգարյանին ու իր հարազատներին չի տեսել, նրանք արդեն գնացած են եղել:

Բաբելյանը նաև հայտնեց, որ Շուշանիկ Բախշյանին տեղեկացրել է, որ իր հղին՝ Մերի Մարգարյանը, առանց զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից, որից հետո այդ մասին տեղեկացրել է ԲԿ-ի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանին, ով էլ իրեն հրահանգել է մատյանում անպայման գրառում կատարել՝ փակցնելով նաև կատարված հետազոտության պատասխանները:

Բաբելյանը պնդեց՝ որևէ որոշում չէր կարող կայացնել Մերի Մարգարյանի վերաբերյալ, քանի որ գտնվել է վիրահատության:

Հարցին, թե ինչպես է պատահել, որ այդ օրվա հետազոտությունների արդյունքների բնօրինակը հայտնվել է Մերի Մարգարյանի մոտ, ամբաստանյալ բժշկուհին ասաց, որ իրեն ինչ տրամադրել են, ինքը դա էլ փակցրել է մատյանում:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն ասաց, որ այդ անալիզների բնօրինակ պատասխանները Մերիի հարազատների մոտ են եղել, և իրենք են տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:

Ցուցմունք տալուց հետո ամբաստանյալը հրաժարվեց հարցերին պատասխանել, դատարանը նրան պարզաբանեց, որ դա իր իրավունք է, սակայն կողմի իրավունքն է հարցեր հնչեցնել, այդ ընթացքում ամբաստանյալ բժշկուհու ինքնազգացողությունը վատացավ, նույնիսկ սկսեց լաց լինել:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 25-ին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 27/06/2017  |  Դատական ռեպորտաժներHELLP-ի մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը
10:50 13/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրողը արձակուրդում է. դատական նիստը չկայացավ
17:39 23/05/2017  |  Դատական ռեպորտաժներ«Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել
14:04 25/04/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե ես լինեի, կեսարյան հատում կկատարեի. հնարավոր էր պտուղը փրկվեր. Ռազմիկ Աբրահամյան
11:32 07/03/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով մեղադրողը դատարան չէր ներկայացել
11:44 17/01/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը չէր ներկայացել Մերի Մարգարյանի գործով նիստին
15:30 10/01/2017  |  Քրեական խրոնիկոնՄինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան
11:33 20/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգվեց
16:29 13/12/2016  |  Դատական ռեպորտաժներՅուրաքանչյուր պարագայում երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումը ցուցում է կեսարյան հատում կատարելու՝ որքան շուտ, այնքան լավ
13:04 06/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Արխիվ

[]