ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով 07/11/2017 13:13 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը: Հանձնարարական էր տրվել ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Այդ շրջանակներում մեկնարկող ծրագրին մասնակցելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ, հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին:
Դասընթացի շրջանակներում, ձեռնարկատիրական գործունեության հիմնական գիտելիքներից բացի, ՍԱՊԾ և ոլորտի առաջատար այլ մասագետների կողմից մասնակիցներին կներկայացվեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները:
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց թե ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ, թե կվերազինվեն նեղ մասնագիտական՝ սպանադանոցների ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ գիտելիքներով և անասնաբուժասանիտարական պահանջների մասին տեղեկատվությամբ: Փորձառու մասնագետների ուղղորդմամբ՝ սկսնակ գործարարները նախ պետք է մշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը, ապա՝ անցնեն դրա իրականացմանը:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար:
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․
Ø առավելագույնը 5 մլն դրամ,
Ø տարեկան տոկոսադրույքը` 10%,
Ø առավելագույնը 5 տարի մարման ժամկետ,
Ø Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև 20 սկսնակ գործարարի։ Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները հետևյալ հղումով՝ http://smednc.am/am/contact/):
Հուլիսի 11-ին ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության կողմից կատարված վերլուծություն իրացվող մսի ծավալերն ու գործող սպանդանոցների թե հզորության, թե սփռվածության մասին, ինչպես նաև՝ գնահատել նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ հանրապետության մարզերի՝ ամբողջացնելով ներդրումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ