Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   16:32 ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/27/2024   16:26 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները 11/27/2024   16:20 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 11/27/2024   16:16 Հայկ Մարությանը միացել է Անդրանիկ Թևանյանի ստորագրահավաքին, իսկ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքին 11/27/2024   16:13 C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք 11/27/2024   16:07 Աղազարյանը դեռ սպասում է իր ընկերոջը՝ մանդատի հարցը քննարկելու համար 11/27/2024   16:05 Ալիևը օկուպացված հողատարածքները վարձով է տալու գյուղացիներին 11/27/2024   15:54 Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը 11/27/2024   15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ 11/27/2024   15:43 Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ) 11/27/2024   15:21 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 11/27/2024   15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան 11/27/2024   15:12 Լիբանանում Sputnik-ի թղթակիցը վիրավորվել է Իսրայելի հրետակոծությունից. դա տեղի է ունեցել հրադադարից հետո 11/27/2024   14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ 11/27/2024   14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը 11/27/2024   14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 11/27/2024   14:37 Ես վառ օրինակն եմ, թե ինչ է լինում, երբ այդ խնդրանքը չեն կատարում, դա նշանակում է՝ հորինված գործով քրեական հետապնդում․ Վարդազարյան 11/27/2024   14:33 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 11/27/2024   14:18 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ԱՄԷ ԱԳՆ պետնախարար Նուրա բինտ Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ 11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/27/2024   14:12 Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան 11/27/2024   14:06 Գեղամ Նազարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են. Ագնեսա Խամոյան 11/27/2024   13:36 Եթե Պուտինը գար Հայաստան՝ ՀՀ իշխանությունները արևմուտքի ճնշման տակ կհայտնվեր. Դրա համար էլ խնդրել են, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի. Խաչատրյան 11/27/2024   13:34 Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է. Խաչատրյան 11/27/2024   13:31 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում.ԱՆ 11/27/2024   13:26 Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին 11/27/2024   13:24 Տեղումները կշարունակվեն. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով 11/27/2024   13:18 Լիբանանը զինվորականներ է տեղակայում երկրի հարավում՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինադադար ապահովելու համար 11/27/2024   13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ 11/27/2024   12:59 Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Փաշինյանի խնդրանքով անցկացվելու է ՌԴ-ում 11/27/2024   12:53 Ալեքսանդր Սիրունյանին՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը 11/27/2024   12:51 Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ-ն մտադիր է ամբողջապես ենթարկեցնել Հայաստանին 11/27/2024   12:48 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 11/27/2024   12:43 Գյումրիում հաղթած ուժը անպատասխանատվություն է դրսևորել, ստիպված ենք ԺՊ նշանակել. Պապոյան 11/27/2024   12:35 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11/27/2024   12:32 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 11/27/2024   12:25 Աղետ է, երեխաները ճարպակալում են. էներգետիկների վաճառքը սահմանափակելու նախագիծ՝ ԱԺ-ում ուղիղ 11/27/2024   12:19 ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 11/27/2024   12:12 Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը 11/27/2024   12:10 Հանրապետության ողջ տարածքում առատ ձյան տեղումներ են դիտվել. ձյան ծածկույթը հասել է մինչև 30 սմ-ի 11/27/2024   12:07 Սպիտակի ոլորանների ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար 11/27/2024   12:00 Սևաստոպոլի մոտ 4 ԱԹՍ է խոցվել 11/27/2024   11:51 Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին 11/27/2024   11:45 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 11/27/2024   11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com 11/27/2024   11:40 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 11/27/2024   11:33 Վրաստանում հայտնել են նախագահի թեկնածուի անունը 11/27/2024   11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան 11/27/2024   11:27 ՔԿ քննիչ է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է  07/11/2017   11:51  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների:

Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:

Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:

Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:

Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում:

Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:

Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:

Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:

Այսպիսով, նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:23 14/06/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական ուժերի հայտարարությունը՝ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ
17:53 16/05/2017Հայտարարություն ընդդեմ քաղաքական հետապնդումների
15:17 12/04/2017  |  Դատական ռեպորտաժներՎճռաբեկը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի բողոքը
11:34 05/04/2017  |  Ընտրական իրավունքՏեղի ունեցած խոշոր խարդախությունը կարող է տրաքել. Անդրիաս Ղուկասյան
13:35 09/03/2017  |  Ընտրական իրավունքԱրցախի Հանրապետության ճանաչումը դառնում է պարտադիր. Անդրիաս Ղուկասյան
15:27 31/01/2017  |  ԼՐԱՀՈՍHuman Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
12:29 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Թարխանյանի հայտարարությունը
01:12 15/11/2016  |  Քրեական խրոնիկոնԱնդրիաս Ղուկասյանը ծրագրել էր միանա՞լ Սասնա Ծռերին
12:19 01/11/2016  |  Քրեական խրոնիկոնՄիջնորդությունն ստորագրել են հայտնի գործիչներ
14:27 28/10/2016  |  Քրեական խրոնիկոնԱնդրիաս Ղուկասյանը հետապնդվում է քաղաքական հայացքների համար. փաստաբան

Արխիվ

[]