ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Թաթոյանն անընդունելի է համարում մերձավոր ազգականների հետ կալանավորված անձանց տեսակցություններն արգելելու պրակտիկան 07/10/2017 17:42 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների աշխատակազմում մշակվել և շրջանառության մեջ է դրվել Կալանավորված անձանց տեսակցությունները մերձավոր ազգականների կամ ընտանիքի անդամների հետ երաշխավորող օրենսդրական նախագծերի փաթեթ:
Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Դրանով առաջարկվում է սկզբունքորեն փոխել տեսակցություններն արգելող գործող օրենսդրական մեխանիզմը և դրանից բխող անընդունելի պրակտիկան, երբ անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ կարող է արգելվել առանց դրա բավարար հիմքերի: Մեր կողմից առաջարկվել է մերձավոր ազգականի կամ օրինական ներկայացուցչի տեսակցությունը արգելելու հնարավորությունն ամբողջությամբ տեղափոխել դատական վերահսկողության ոլորտ, մսահմանել դատարանի կողմից այդ արգելքի կիրառության պարբերական վերանայման պարտականություն՝ անկախ նրանից՝ անձը բողոքում է, թե ոչ:
Առաջարկում ենք սահմանել դատական վերանայման հստակ ժամկետներ, որոշումն անձին հանձնելու պարտականություն՝ բողոքարկման իրավունքը երաշխավորելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երաշխավորել կալանավորված անձանց՝ երկարատև տեսակցություններ ունենալու իրավունքը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ անընդունելի է մերձավոր ազգականների կամ ընտանիքի անդամների հետ կալանավորված անձանց տեսակցություններն արգելելու պրակտիկան: Նրա խոսքով՝ թերի օրենսդրական կարգավորումների պատճառով գործնական աշխատանքում զգալի է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք իրենց հերթին այդ դեպքում կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:
Մինչդեռ, ըստ Արման Թաթոյանի, կալանքի տակ գտնվող ու հատկապես այդպիսի իրավիճակում առաջին անգամ հայտնված անձանց դեպքում մերձավոր ազգականի կամ ընտանիքի հետ կապը հաճախ ունի առանցքային նշանակություն նրա հոգեբանական վիճակի, ինչպես նաև ազատության զրկման վայրից դուրս գալուց հետո հասարակություն ինտեգրվելու տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ