ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ցվետանա Պասկալևայի դեմ Ադրբեջանի դեսպանատան սանձազերծած արշավը կատարյալ ֆիասկոյի է մատնվել 07/10/2017 14:40 | ԼՐԱՀՈՍ
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը՝ ստվերելու բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի գործունեությունը, Բուլղարիայի թե պետական, թե հասարակական շրջանակների կողմից ուշադրության չեն արժանացել:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությունը, հետաքրքիր մանրամասներ է բացահայտում: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալևայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել անմիջապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
«Պասկալևայի գործունեության հարցը 2017-ի հունվարից սկսած պարբերաբար բարձրացրել ենք Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գանաչո Գանաևը, նույն վարչության Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Գեորգի Պանայոտովը, երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Կոստադին Կոջաբաշևը: Հանդիպումների ժամանակ մենք դժգոհություն ենք հայտնել Պասկալևայի վերաբերյալ և նշել, որ նման երևույթները վնասում են ադրբեջանա-բուլղարական հարաբերություններին: Նշել ենք, որ մեզ համար անընդունելի է այն հանգամանքը, որ Բուլղարիայի ժուռնալիստների միությունը և այլ հասարակական կազմակերպություններ օժանդակում են նրա քարոզչական գաղափարների տարածմանը: Մենք շեշտել ենք նաև Բուլղարիայի պետական մարմինների կողմից այս ամենի դեմն առնելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-շարադրել է դեսպանը: Բնական է, որ բուլղարացի պաշտոնյաները դիվանագիտորեն խուսափել են ներքաշվել հարցի հետագա քննարկման մեջ:
Ադրբեջանի դեսպանատունը մեծ ջանքեր է գործադրել նաև Ցվետանա Պասկալևային Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միություններից հեռացնել տալու ուղղությամբ: Դեսպանը չի ալարել ԱԳ նախարարին ուղղված զեկուցագրում շարադրել է բուլղարուհու դեմ բոլոր քայլերը. «Մենք նշել ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ Պասկալևան ապրել է Հայաստանում, նա ներկայումս Բուլղարիայի ժուռնալիստների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ է և այդ հաստատություններն օգտագործում է որպես հարթակ իր կեղտոտ քարոզչության համար (Բուլղարիայի հայ համայնքի գործուն աջակցությամբ և մասնակցությամբ 2012թ. փետրվարին Բուլղարիայում ցուցադրվել է Պասկալևայի կողմից 1994 թվականին նկարված «Ղարաբաղի վերքեր» ֆիլմերի հավաքածուն)»:
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ տեղի ունեցած բանակցությունների անարդյունավետությունը նրան դրդել է խնդրի հետ կապված նամակ ուղարկել նաև Բուլղարիայի ժուռնալիստների միություն, որում ներկայացվում են Ցվետանա Պասկալևայի գործունեության հանգամանքները: Ադրբեջանի դեսպանատան կողմից Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային ուղղված դիմումը նույնպես հիասթափությամբ է ավարտվել: 2017-ի ապրիլի 5-ին Ադրբեջանի դեսպանի խորհրդական Վուսալ Աբդուլլաևը հանդիպել է Տոդորովայի հետ՝ քննարկելու դեսպան Նարգիզ Գուրբանովայի՝ բուլղարացի լրագրողների հետ կազմակերպվելիք հանդիպման մանրամասները:Հանդիպման ժամանակ Աբդուլլաևը կրկին անդրադարձել է Բուլղարիայի ժուռնալիստների միության անդամ Ցվետանա Պասկալևայի գործունեությանը:
«Այս հանդիպմանը Սնեժանա Տոդորովան հայտնել է, որ ինքը մտերիմ չէ Պասկալևայի հետ և որ պարզապես նրա հետ ծանոթացել է 2000-ականներին Հայաստան կատարած այցի ժամանակ: Միության նախագահը նշել է նաև, որ Պասկալևան վերջին մեկ տարվա ընթացքում չի վճարել ժուռնալիստների միության անդամավճարը և սառեցվել է նրա անդամակցությունը: Միության նախագահը հատուկ նշել է, որ Պասկալևայի անդամակցության սառեցման միակ պատճառը եղել է անդամավճարի չվճարումը. այլ հանգամանքներ և ոչ էլ Ադրբեջանի հանգամանքը կապված չեն դրա հետ: Միության նախագահը նշել է նաև, որ ինքն ուրախ կլինի, եթե իր ղեկավարած հաստատությունը կարողանա օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործին: Լրագրողների միության նախագահը չի բացառել, որ Ցվետանա Պասկալևան անդամավճարները վճարելու դեպքում կրկին կդառնա միության անդամ (ցույց տալով,որ որևէ այլ խանգարող հանգամանք չկա-խմբ.)»,- մանրամասնությամբ ներկայացված է զեկույցում:
Ադրբեջանի դեսպանը, վրդովված Տոդորովայի վերաբերմունքից, նախարարին ուղղված զեկույցում նշում է. «Այս առումով հարկ է նշել, որ չնայած Սնեժանա Տոդորովան ինչքան էլ փորձեց լինել կոռեկտ և պահպանել հավասարակշռություն,քննարկման ժամանակ նրա բերած փաստարկները հաշվի առնելով մեր աչքից չվրիպեց, որ նրա սիրտը հակված է հայերի կողմը»:
Սնեժանա Տոդորովան ադրբեջանցի դիվանագետի հետ հանդիպմանը նշել է նաև, որ Բուլղարիայում կա հայերի մեծ համայնք, և այդ համայնքը մեծ ներդրում է ունեցել Բուլղարիայի պատմության մեջ:
Ադրբեջանցի դիվանագետը ցանկացել է հանդիպել նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության նախագահին,քանի որ Ցվետանա Պասկալևան անդամակցում է նաև այդ միությանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցվետանա Պասկալևան հանդիսանում է նաև Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ, այդ միության նախագահին և խնդրել ենք հանդիպել»,- եզրափակում է զեկույցը:
Հատկանշական է իրողությունը, որ սա լրագրողների գործունեության դեմ ուղղված գաղտնազերծված միակ փաստաթուղթը չէ: «Արմենպրեսը» հաջորդիվ կներկայացնի նաև մյուս փաստերը:
Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից