Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԵՄ հետագա ներգրավվածությունը ԼՂ-ում կախված է հակամարտության կարգավորման առաջխաղացումից. Հերբերտ Զալբեր 07/07/2017   15:53  |  Ղարաբաղյան հակամարտություն

Պաշտոնական այցով Հայաստանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների
հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության հետագա զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և վերջերս ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած զարգացումներին: «Արմենպրես»-ը զրուցել է եվրոպացի պաշտոնյայի հետ մասնավորապես վերջին օրերին սահմանային լարվածության վերաբերյալ:

-Պրն Զալբեր, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով այն, որ վերջերս Ադրբեջանը բացահայտ կերպով գնում է իրավիճակի լարման:

-Տեղեկանալով հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների, ինչպես նաեւ զոհերի մասին` մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը շատ անկայուն է: Ողբերգական դեպքերը, ինչպես այս վերջինը, որը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, եւ հանգեցրեց խաղաղ բնակիչների մահվան, անընդունելի են: Բռնությունը պետք է դադարեցվի: Սա, իսկապես, մտահոգության տեղիք է տալիս: ԵՄ-ն պարբերաբար կոչ է արել միանշանակ պահպանել հրադադարի ռեժիմը, խուսափել սադրանքներից ու առճակատման հռետորաբանությունից եւ ներգրավվել հեռանկարային բանակցություններում: Իսկապես, կա անհրաժեշտություն ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ, որը կնպաստի առաջխաղացման գրանցմանը ցանկալի քաղաքական կարգավորման հարցում:

-Հունիսի 10-19 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Երեւանում, Արցախում եւ Բաքվում, եւ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով եղան զոհեր: Վերջին ժամանակներում կարծես համանախագահների կոչերը մի փոքր ավելի հասցեական են, քանի որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը, այլեւ հրաժարվում է բանակցություններից, օրակարգային այնպիսի հարցերից, ինչպիսիք են օրինակ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Չեք կարծու՞մ, որ նախահարձակ կողմին զսպելու համար արդեն անհրաժեշտ է անցնել գործողությունների փուլ: Զսպման ինչպիսի՞ լծակներ կարող է կիրառել Եվրամիությունը՝ կանխելու նախահարձակ գործողությունները:

-Եվրամիությունը հորդորել է հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարը եւ հետամուտ լինել հարցի քաղաքական կարգավորմանը: Սա մի բան է, որը միշտ հիշեցնում են ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ եւ այստեղ, եւ Բաքվում: Մենք նաեւ կոչ ենք արել կողմերին շարժվել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնեցված պարտավորությունների իրականացումը: ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ընդլայնումը, ինչպես նաեւ հետաքննական մեխանիզմի ներդրումը կարող են օգտակար գործիքներ լինել կողմերի միջեւ այդքան անհրաժեշտ վստահությունը հաստատելու համար: Զուգահեռաբար, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների սեղանին բերված առաջարկների հիման վրա հակամարտության լուծման նպատակով բանակցություններում ներգրավվելը: Մենք լիովին սատարում ենք համանախագահների ջանքերն այս հարցում:

-Հանրային պահանջագրերի change.org հարթակում ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը վերջերս նախաձեռնել էր «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Պահանջագրում կոչ էր արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: Ստորագրահավաքին միացան Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Դուք ի՞նչ եք կարծում նմանատիպ ակցիաների մասին, չէ՞ որ ԼՂ-ի ժողովուրդը իսկապես մյուսների նման արժանի է այդ հնարավորություններին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ԼՂ-ում ԵՄ ավելի մեծ ներգրավվածության համար:

-Ի հավելումն համանախագահներին քաղաքական աջակցություն ցուցաբերելուն, Եվրամիությունը ջանքեր է գործադրում` աջակցելով քաղաքացիական հասարակության համար խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնություններին: Արդեն մի քանի տարի է` ԵՄ-ն ֆինանսավորում է կարեւոր մի նախագիծ «Եվրոպական գործընկերությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար» խորագրով: Այն նպատակաուղղված է հակամարտության տրանսֆորմացիային եւ խաղաղության հաստատմանը: Այս ծրագրի միջոցով, որը, ի դեպ, արդեն երրորդ փուլում է, մենք ցանկանում ենք ստեղծել եւ պահպանել կապեր ու փոխանակումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Ծրագիրը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչներին:

ԵՄ հետագա ներգրավվածությունը կախված է հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացումից, ինչպես նաեւ համանախագահների ղեկավարած այս գործընթացում ձեռք բերված համաձայնություններից: Հենց հնարավոր լինի հասնել խաղաղության կարգավորմանը, ԵՄ-ն, իհարկե, պատրաստ կլինի նպաստելու դրա իրականացմանը:

Հարցազրույցը` Սյուզի Մուրադյանի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:36 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀամանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել. ՀՀ ԱԳՆ խոսնակ
14:28 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ. Բանակցությունների անհապաղ վերսկսումն այս երկարատև ու վտանգավոր հակամարտության լուծման միակ ուղին է
13:48 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀակառակորդը նախօրեին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից (Տեսանյութ)
13:35 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՖարմանյանը հորդորել է Պետդումայի պատգամավորին հեռու մնալ ԼՂ խնդրի վերաբերյալ անհարկի մեկնաբանություններից
10:43 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարությամբ անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վտանգելը
10:37 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵվրախորհրդարանը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը
10:16 07/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են. ԱՄՆ Պետդեպ
10:12 07/07/2017  |  ՄամուլՀա­յաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել. Կ.Զատուլին. «Ժողովուրդ»
18:26 06/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության
17:10 06/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար. Բաքուն շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը

Արխիվ

[]