ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորը դարանակալել է Վահան Շիրխանյանին նիստերի դահլիճից դուրս և հնչեցրել վիրավորական արտահայտություններ. Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի 07/07/2017 14:17 | Դատական ռեպորտաժներ
Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպան Հերմինե Միքայելյանի բացակայության պատճառով. պաշտպանը գտնվում է հիվանդանոցում:
Մինչ դատական նիստի հետաձգումը դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացված Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նիստերի քարտուղարը, զեկուցելով, թե դատավարության մասնակիցներից ովքեր են ներկա, չնշեց, որ բացակայում է Վահան Շիրխանյանը:
Նիստերի ձայնագրառումը լսելու դեպքում չի կարելի տեղեկանալ, որ իր պաշտպանյալը դատական նիստին ներկա չէ, իսկ ձայնագրառումը լսելու են և բազմաթիվ անգամ են լսելու, հավաստիացրեց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը պահանջեց նախագահող դատավորից պարզաբանել, թե ե՞րբ է լրանում սանկցիայով սահմանված ժամկետը, հնչեց դատավորի արձագանքը՝ Վահան Շիրխանյանը հեռացվել է երեք ժամով, և ժամկետը չի լրացել:
Պաշտպանն իր հերթին պարզաբանեց, որ ոչ մի տեղ գրված չէ, որ սանկցիայի ժամկետի հաշվարկը նիստերի ընթացքին է վերաբերվում:
Հայկ Ալումյանը հայտարարեց նաև, որ մտադիր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Պաշտպանը նշեց, որ երբ Վահան Շիրխանյանը փորձել է ասել՝ Դուք չեք հասկանում, թե ինչ ցավեր ունի ինքը (դատավորը ընդհատել է ամբաստանյալին և թույլ չի տվել նախադասությունը մինչև վերջ ասել), դատավորը համարել է, որ նա իրեն վիրավորել է և դուրս գալով դատական նիստերի դահլիճից՝ դատավորը դարանակալել է Վ.Շիրխանյանին միջանցքում՝ դատական նիստերի դահլիճի դռնից այն կողմ:
«Երբ պրն. Շիրխանյանին աթոռի վրա նստած վիճակում հանել են նիստերի դահլիճից, Դուք բազմաթիվ ոստիկանների ու կարգադրիչների ներկայությամբ, չափազանց անհարգալից և վիրավորական արտահայտություններով, «դու»-ով, փորձել եք հաշիվ պահանջել այն բանի համար, որ պրն. Շիրխանյանն, իբր, հանդգնել է Ձեզ չհասկացող անվանել: Այդքանին ես ականատես եմ եղել անձամբ:
Տեսնելով, որ տեղի ունեցածը երևում է դահլիճից, կարգադրիչները փակել են դուռը, որից հետո արդեն պրն. Շիրխանյանի պատմելով Դուք նրան ասել եք հետևյալը.
«Դու ո՞վ ես, որ ասես «չի հասկանում»», «Ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում», «Ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար», «Դերասան, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատների վրա սաղին ֆռռցնում ես»»,- նշեց Հայկ Ալումյանը:
Լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ պարտադիր դիմելու է Արդարադատության խորհուրդ ոչ միայն այս հայտարարությունների հետ կապված, այլ մի շարք իրադարձությունների հետ կապված, որոնք որ դատական նիստում տեղի են ունեցել, որոնք որ ինքնին շատ կոպիտ խախտումներ են:
Հայկ Ալումյանը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել է դատարանին, որպեսզի ստանա Վահան Շիրխանյանի և իր վերաբերյալ դատական սանկցիաների որոշումները, արդեն մեկ շաբաթ է իրեն դրանք չեն տրամադրվում: Դատական նիստերից Վահան Շիրխանյանին հեռացնելուց հետո Հայկ Ալումյանի բացակայությունը դատարանը գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք և դատական սանկցիա կիրառել նաև փաստաբանի նկատմամբ:
Պաշտպանը նշեց, որ երբ որ դատավորը ընդմիջում է հայտարարում և չի սահմանում, թե ինքը կես ժամով, հինգ ժամով, թե չորս օրով ընդմիջեց դատական նիստը, դրանից ելնելով դատավարության մասնակիցների մոտ չի առաջանում պարտականություն գտնվել դահլիճում այնքան ժամանակ մինչև դատավորը կգա: Անորոշ ժամկետով նիստը ընդհատելու պարագայում, երբ դատարանը վերադառնալով տեսնում է, որ փաստաբանն այնտեղ չէ, իրավունք չունի դատական սանկցիա կիրառել:
Բացի այդ Վ.Շիրխանյանը բոլորի համար լսելի ձևով հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր պաշտպանն իր բացակայությամբ գտնվի դատական նիստին: Ընդհանուր սկզբունք է՝ պաշտպանը չի կարող կատարել այնպիսի գործողություններ իր վստահորդի համար ու նրա անունից, որի համար վստահորդի կողմից լիազորված չի, դա հանրահայտ ճշմարտություն է, ասաց Հայկ Ալումյանը:
Արդյոք դատավորը ինքնաբացարկ կհայտնի՞ հարցին ի պատասխան Հայկ Ալումյանը նշեց, որ իր մոտ մի միտք է առաջացել, որ միգուցե դատավորը ինքն այնպիսի բաներ է ասել, որպեսզի ստիպված լինի հետո դրա հիման վրա ինքնաբացարկ հայտնել:
«Ես չգիտեմ, որովհետև ուրիշ ո՞նց կարելի է բացատրել դատավորի այդպիսի խոսելաձևը, այդպիսի մոտեցումը: Ուրիշ ձև չեմ կարողանում բացատրել, որովհետև մենք պրն. Բեկթաշյանին մինչև այդ համարյա բոլորն, ում հետ խոսում էի, ու ինքս էլ անձամբ իմ փրոձից՝ իր մոտ քիչ չեմ ունեցել դատավարություններ, շատ հավասարակշռված գիտենք իրեն, հատկապես այդ մի գիծը միշտ եղել է: Այս դատավարությունում ես նրան չեմ ճանաչում, ես էլ չգիտեմ, ինքն այդ ամեն ինչն անում է, որ հետագայում ինքնաբացարկի հիմքեր ստեղծի՞, ուղղակի ուրիշ բացատրություն չեմ գտնում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից