Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Դատարանն ամեն ինչ անում է, որ առանց ամբաստանյալների, առանց պաշտպանների լռելյայն դատավարություն իրականացվի. Լուսինե Սահակյան 07/06/2017   22:30  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա Ծռեր»-ի գործով դատավորն ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ անել: Մասնավորապես, մի դեպքում դատավորը գտնում է, որ պաշտպանները ներգրավված չեն, բայց միաժամանակ սանկցիա է կիրառում պաշտպանների նկատմամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա Ծռեր»-2-ի գործով ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը, ընդհանրապես սրանք գործողություններ են, որոնք բխում են դատավորի կողմից թույլ տրված խախտումներից: Նպատակը պաշտպանների վրա ազդելն է և նաև նրանց թույլ չտալը, որպեսզի պաշտպաններն անկաշկանդ մտնեն դատարանի դահլիճ:

Ըստ պաշտպանի, դատավորը թույլ է տալիս, որպեսզի պահանջ ներկայացվի խուզարկել փաստաբաններին, դրանով իսկ խախտում է պաշտպանական իրավունքը, որովհետև ակնհայտ է, որ խուզարկության պահանջ ներկայացնելու պարագայում, համենայն դեպս, որոշ փաստաբաններ չեն մտնելու դատարանի դահլիճ և միևնույն է, դատարանը շարունակում է իր այդ գործելաոճը:

Ընդ որում, ըստ Լուսինե Սահակյանի, շատ տարբերակված մոտեցում կա՝ մի դեպքում պայուսակը ձայն է հանում, ասում են թույլ ենք տալիս, գնա առաջ, մյուս դեպքում՝ ոչ, թույլ չենք տալիս: Դրա համար ակնհայտ է, որ այդ զննությունը ուղղակի ձևական բնույթ է կրում, այն օգտագործվում է, որպեսզի փաստաբաններին թույլ չտան մտնելու դատարանի դահլիճ:

Լ.Սահակյանն ընդգծեց, որ նախագահող դատավորն այն դատավորն է, որը թույլ է տվել շատ ավելի կոպտագույն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: Այսինքն՝ անձին բռնության են ենթարկել իր նախագահությամբ քննվող գործի քննության ժամանակ՝ արդեն իսկ դահլիճից սկսած, ապա բռնությունը շարունակվել է և ձայներն էլ լսելի են եղել նրան: Այն դեպքում որ պաշտպանները՝ լսելով ձայները, Մարդու իրավունքների պաշտպան են հրավիրել, դատավորն ասում է, որ ինքը ոչ մի բան չի լսել ու չգիտի:

«Եթե ինքը չի լսել, չգիտի, արդեն իսկ դատավոր լինելու իրավունք չունի, որովհետև իր պարտականությունն է, որպեսզի ինքն այդ ամեն ինչից տեղյակ լինի: Ավելին, ակնհայտ է, որ մեղադրող և պաշտպանական կողմի միջև կա ակնհայտ տարբերակված մոտեցում»,- ասաց Լ.Սահակյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ դատավորը կաշկանդված է և բոլոր գործողություններով ամեն ինչ արվում է, որպեսզի թույլ չտան նորմալ դատավարություն իրականանալու:

Անդրադառնալով սանկցիաների հարցին՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ ակնհայտ երևում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի դատավարությունը ընթանա ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ կամ առնվազն գոնե այն պաշտպանների ներգրավմամբ, ովքեր լռելյայն ընդունելու են դատարանի և մեղադրողների ցանկացած գործելաոճ: «Մենք նախկինում ունեցել ենք նախադեպեր, երբ որ ներգրավվել են հանրային պաշտպաններ, և քանի որ անձինք չեն ցանկացել, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, ուստի այդ հանրային պաշտպանները լքել են դատարանի դահլիճը հենց այն պատճառաբանությամբ, որ մենք իրավունք չունենք գտնվելու դատարանի դահլիճում՝ անձը ցանկություն չի հայտնել, որ իր պաշտպանությունը մենք իրականացնենք: Եթե գտնվեն այնպիսի հանրային պաշտպաններ, ովքեր պետք է մնան դատարանի դահլիճում, ակնհայտ է, որ համագործակցված աշխատելու են մեղադրողը, դատավորը և այդ պաշտպանները»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը մեծ հույս ունի, որ հանրային պաշտպաններն էլ իրենց բարձր դիրքերում կմնան և չեն մտնի այսպիսի խաղի մեջ:

Դատարանն ինչո՞ւ է ցանկանում առանց ամբաստանյալների ու պաշտպանների քննել գործը հարցին ի պատասխան Լուսինե Սահակյանը ակնհայտ համարեց, որ նրանք չեն ուզում լսել ճշմարտությունը և չեն ցանկանում, որպեսզի հասարակությունն էլ իմանա այդ ճշմարտությունը և հասարակության առաջ չբացահայտվեն այն ապօրինությունները, որոնք կատարվել են այս գործով:

Ամբաստանյալներին դատարանի շենքում ծեծի ենթարկելու գործն, ինչպես և խոշտանգումների վերաբերյալ, առավել ևս քաղաքական այլ գործերի քննության պարագայում, ուղղակի երկար-երկար քննելու են, որպեսզի Եվրոպական դատարանին հետո կարողանան ասել, որ մենք համենայն դեպս քննություն կատարել ենք, հետո կարճելու են:

Դատարանի՝ դատական նիստերի դահլիճ մտնելիս ոտքի չկանգնելն, ըստ էության դա ամբաստանյալների որոշումն է եղել: «Պատկերացնում եք, չէ՞, որ նրանք այն անձինք են, ովքեր չեն վախենում սանկցիաների կիրառումից, մարդիկ են, ովքեր իրենց կյանքն են պատրաստ եղել զոհել հանուն գաղափարի: Այդ գաղափարը կլինի շատերի համար ընդունելի կամ անընդունելի՝ դա այլ հարց է, բայց սա այն անձինք են, ովքեր իրենց գաղափարի համար պատրաստ են եղել մահանալ: Հիմա դատավորը սանկցիա կիրառելով ինչի՞ պետք է հասնի՝ ոչնչի»,- ասաց Լ.Սահակյանը՝ նշելով, որ ըստ իրենց գաղափարախոսության, քանի որ ապօրինի ռեժիմ է, մենք չենք պատրաստվում հարգել դատարանին:

Ամենակարևորը՝ դատարանը պետք է մի քիչ շրջահայաց լիներ հասկանալու համար, որ սա այն գործը չէ, որի շրջանակներում պետք է նման մեթոդներով ամբաստանյալների վրա ազդել: «Ես տեսնում եմ, որ դատարանը համենայն դեպս նման ցանկություն չունի, և դատարանն, ընդհակառակը, օգտվում է այս իրավիճակից և ուղղակի ամեն ինչ անում է, որպեսզի առանց ամբաստանյալների, առանց պաշտպանների լռելյայն դատավարություն իրականացվի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]