ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության 07/06/2017 18:26 | Ղարաբաղյան հակամարտություն
Հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ:
Նամակում մասնավորապես նշված է.
«Անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994-1995 թթ. ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Լեռնային Ղարաբաղի դիրքերը թիրախավորվել են տեղանքից, որտեղ գտնվում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան՝ խոցելու Արցախի տարածքը: Այս փաստը միջազգային հանրությանը ներկայացվել է բազմաթիվ առիթների դեպքում:
Ներկայում Բաքուն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը շեղել միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարվա ագրեսիայի ընթացում եւ ուղեկցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ վայրագություններով, երեխաների սպանություններով, տարեցների նկատմամբ բարբարոսական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատումներով:
Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական սադրանքներն ընդգծում են 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 1994-1995թթ. եռակողմ հրադադարի պայմանագրերի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարեւորությունը, ինչը հիմք կհանդիսանա նոր միջադեպերի կանխարգելման, ինչպես նաեւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատման, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի համար, ինչին աջակցում են նաեւ ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ