Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին երկու տարիների արդյունքները 07/06/2017   17:36  |  ԼՐԱՀՈՍ

Հուլիսի 6-ին Երևանում «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին հայտնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:

Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերը, ինտեգրման շրջանակներում հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման միտումները:

Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանությունների, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:

«Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների և տարածաշրջանում նեգատիվ միտումների առկայության պարագայում, Հայաստանի Հանրապետության արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները նվազել են: Սակայն ցանկացած վերջնական եզրակացություն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքների մասին դեռ վաղ կլինի անել: Հիմնական ինտեգրացիոն ինստուտները գտնվում են ձևավորման գործընթացում, իսկ անդամ-պետությունների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել օպտիմալ/նպատակային ձևը: Ներկա պահին հստակ երևում է, որ կա ինտեգրացիոն միավորման մեծ պոտենցիալ: Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել, որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման և բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով, որ Հայաստանը մշտապես ընդգծել է իր հետաքրքրվածությունը տարբեր կառույցներին ինտեգրվելու և համագործակցելու, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում, ավելացրել է.

«Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: Մասնավորապես, ՀՀ–ի և ԵԱՏՄ անդամ միջև ապրանքաշրջանառությունն 2016 թվականին աճել է 15.3%-ով, այդ թվում` ՌԴ-ի հետ` 15,1%-ով, Բելառուսի Հանրապետության հետ 15.4%-ով, Ղազախստանի Հանրապետության հետ` 46,7%-ով, Ղրղզստանի Հանրապետության հետ 2.1 անգամ:

2016 թվականին Հայաստանից արտահանման ծավալները ռուսական շուկա աճել են 51.5 %-ով, ղազախական, ղրղզական և բելառուսական շուկա՝ մի քանի անգամ»:

Տատյանա Վալովայան, բացելով «Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության առաջին արդյունքները» նիստը, ներկայացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության դրական արդյունքները, այդ թվում` արդյունաբերության զարգացման տեմպերի ուղղությամբ առաջատար լինելը, համախառն ներքին արդյունքի և Միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարման ծավալների աճը:

«ՀՀ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թ.-ին աճել է 53%-ով»,- հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը:-«Երկիրը առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016 թ.-ին կազմել է 6.7%»:

ՀՀ արտահանման աճը երրորդ երկրներ 2016 թ.-ին կազմել է 13%, իսկ բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմել է 12%` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միության շրջանակներում այս ցուցանիշը միջինում եղել է 8.8%: ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալի մեջ աճել է 15.9%-ից մինչև 22%:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալը Հայաստանի Հանրապետությունում աճել է 6.5%-ով, ինչը թույլ է տվել երկրին 2016 թ.-ին ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի` դեպի ԵԱՏՄ ներքին շուկա արտահանման ծավալները: 2014 թ.-ի ցուցանիշների համեմատ արտահանումն աճել է 6%-ով` կազմելով 260.7 մլն ԱՄՆ դոլար: Առավել մեծ աճ է գրանցվել մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանման մասով:

Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6.7%, իսկ 2017 թ.-ին առաջին եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշը աճել է 16.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.4%-ով` կազմելով 102.5 մլն ԱՄՆ դոլար` համապատասխանաբար 2014 թ.-ի մակարդակը գերազանցելով 49%-ով, իսկ 2015 թ.-ի մակարդակը` 3 անգամ:

ՀՀ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում ՀՆԱ աճի տեմպերով: Չնայած նրան, որ 2014 թ.-ից մինչև 2016 թ.-ը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն դրսևորում էր չափավոր զսպվածություն` պայմանավորված համաշխարհային տնտեսական անկայունությամբ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, այնուհանդերձ 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել է 6.5% աճ:

Կլոր սեղանի շրջանակներում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը. նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» նիստի հիմնական թեմաներից էր տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումը: Կարինե Մինասյանը` որպես վերոնշյալ բաժնի մոդերատոր, նշեց թվայնացման կարևորությունը: «Այն պետությունները, որոնք ակտիվ ներգրավված չեն վերափոխման գործընթացի մեջ, առաջիկա տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հսկայական քայլ է կատարել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010 թ.-ից ի վեր աճել է 4,3 անգամ, ինչը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Համաշխարհային շուկայում աշխատող IT ընկերությունների թիվը 2010 թ.-ից ի վեր աճել է 2.4 անգամ և կազմում է անելի քան 400»:

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանի համար մրցունակության պահպանության և արտադրողականության բարձրացման համար հիմնական գրավականներից մեկը իրական հատվածի հնարավորությունների և ՏՏ հատվածի հնարավորություններ միավորումն է, որը մաքսիմալ կերպով ընդգրկված է համաշխարհային թվայնացման վերափոխման գործընթացներում:

Կարինե Մինասյանի խոսքերով` Հայաստանն էական առաջընթաց է գրանցել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների (ջերմոցներ, ակվակուլտուրաների աճեցում) կիրառման ոլորտում: Ջերմոցային տնտեսություններին հատկացված մակերեսները 2010 թ.-ից աճել են 6 անգամ: Ընդ որում` դրանց մեծ մասը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բերքատվության բարձր մակարդակ:

Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների հետագծելիության մասով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրանքների և ծառայությունների արտադրության - մատակարարման գործընթացները դարձնել առավել թափանցիկ` արդյունքում կրճատելով վերահսկիչ մարմինների և բիզնեսի փոխառնչությունը:

Կլոր սեղանի ընթացքում կատարված հիմնական եզրակացությունները, հանձնարարականները և առաջարկությունները նախատեսվում են օգտագործել «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ընթացքում, որը ներկայացվելու է տարեվերջին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը` որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող վերազգային կարգավորող մարմին, սկսել է գործել 2012 թվականի փետրվարի 2-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմի մեջ ներառված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Հանձնաժողովի որոշումների կատարումը պարտադիր է Միության անդամ պետությունների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահը Տիգրան Սարգսյանն է:

 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միության շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, տնտեսության տարբեր ոլոտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը: Միության նպատակն է անդամ պետությունների տնտեսական կայուն զարգացման համար պայմանների ապահովումը` բնակչության կենսամակարդակի բարձրացման, համակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների կոոպերացման և մրցունակության բարձրացման միջոցով:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների նախագահները:

Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Միության այն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների փոխվարչապետները:

Ամենամյա ռոտացիայի համաձայն` 2017 թվականին Միության մարմիններում նախագահում է Ղրղզստանի Հանրապետությունը: Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանդիսանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:12 01/07/2017  |  ՄամուլԻնչի՞ց են վախենում ռուսները. «168 ժամ»
13:18 27/05/2017Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը
15:58 25/03/2017  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը 
18:02 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը
16:58 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն աշխատում է Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր թյամբուղղու ունենալու
14:40 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊարզեցվել են գործարարների համար պայմանները
13:41 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ արվում է՝ հայաստանյան արտադրանքի ելքը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ ապահովելու համար
17:26 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը 
15:59 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն ակնկալում է մինչև տարեվերջ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից 51 միլիարդ դրամ ստանալ
17:12 03/11/2016  |  ԼՐԱՀՈՍԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի նախաձեռնությամբ

Արխիվ

[]