ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռեր»-ի գործով դատարանը շարունակեց նախապատրաստական փուլը՝ փաստաբանների ու ամբաստանյալների բացակայությամբ 07/06/2017 20:32 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-2-ի գործով այսօրվա դատական նիստում ևս դատարանը նախապատրաստական փուլը չհաղթահարեց՝ հակառակ գործադրած բոլոր ջանքերին:
Դատարանը, հակառակ պաշտպանական կողմի առարկություններին, շարունակեց նիստն անցկացնել մի շարք պաշտպանների բացակայությամբ: Նրանց բացակայությունը խոչընդոտ չհանդիսացավ նաև դատարանին ինքնաբացարկի և դատական նիստերի քարտուղարին բացարկ հայտնելու հարցերը քննության առնելիս: Այս կապակցությամբ հնչած քննադատությանն ի պատասխան՝ դատարանն արձագանքեց՝ երբ փաստաբանները կգան, այն ժամանակ էլ կքննարկենք:
Իսկ ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նկատեց, որ աղմկահարույց մեկ այլ՝ Վահան Շիրխանյանի և մյուսների գործով, որը նույնպես գտնվում է նախապատրաստական փուլում, դատարանը պաշտպանի կամ պաշտպանների բացակայության պարագայում դատական նիստը միանգամից հետաձգում է:
Դատական նիստին ներկա չէին գործով 18 ամբաստանյալից 15-ը՝ նրանց հանդեպ դատարանը նախորդ նիստում դատական սանկցիա էր կիրառել և հեռացրել դատական նիստերի դահլիճից: Այսօր նրանց միացան նաև դահլիճում մնացած երեք ամբաստանյալները՝ նրանք հայտարարեցին, որ իրենք ուզում են լինել հեռացված ամբաստանյալների կողքին:
Մասնավորապես, ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը միանում է իր ընկերներին, չի մնա դահլիճում և թույլ չի տալիս իր պաշտպաններին շարունակել մասնակցել նիստին: Իսկ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանն իր հերթին հայտարարեց. «Մենք հարգում ենք մեր հայրենիքը, նույնիսկ կարող ենք ջարդած ոտքերով կանգնել, բայց ինչո՞ւ մյուսներին չեք բերում, ընկել եք ոտքի կանգնել-չկանգնելու հետևից, խաղ ու պար եք սարքել նիստը»:
Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ դատական նիստերի դահլիճից հեռացվելու սանկցիա կիրառվեց, ապա դատարանը նախապատրաստական փուլը շարունակելու մղումով դիմեց նորամուծությունների: Նա արդեն իսկ հեռացված մի քանի ամբաստանյալի՝ առանձին-առանձին, ժամանակավորապես վերադարձրեց դատական նիստերի դահլիճ, ճշտեց նրանց ինքնությունները, ինչպես նաև այն, թե ստացե՞լ են մեղադրական եզրակացությունները և նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանող դատարանի հուշաթերթիկը:
Հընթացս որոշվեց այդ ամբաստանյալների պաշտպանների ներգրավման հարցը: Մասնավորապես, դատարանը ճանաչեց փաստաբաններ Գրիշա Բալասանյանի, Արա Ղարագյոզյանի և Հայարփի Սարգսյանի լիազորությունները համապատասխանաբար որպես ամբաստանյալներ Տիգրան Սարգսյանի, Մանվել Աթոյանի և Հովհաննես Հարությունյանի պաշտպաններ: Դատարանը ճանաչեց նաև հանրային պաշտպաններ Կարեն Մեժլումյանի և Անուշ Մխիթարյանի լիազորությունները՝ համապատասխանաբար՝ որպես Մանվել Գևորգյանի և Հովհաննես Վարդանյանի պաշտպաններ:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, տեղեկություն ստացվեց, որ ժամանակավոր դատական նիստերի դահլիճ վերադարձվելուց հրաժարվել է իր պաշտպանյալը:
«Եվ ճիշտ արեց, իհարկե, որովհետև սա աննախադեպ իրավիճակ է: Սա մի սցենար է, որը որ գրվում է, այս պահին էլ, երբ դատավորը նստում է դահլիճում, իր համար այնտեղ անձինք կան, ովքեր այդ սցենարին օնլայն հետևում և գրում են: Նա էլ չգիտե իր հաջորդ քայլը, դա ինձ համար գոնե ակնհայտ է»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Ի դեպ, այսօրվա նիստում դատարանն իր որդեգրած մարտավարությունից չհրաժարվեց՝ նա դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ, փաստաբաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի նկատմամբ՝ առանց իր թույլտվության դատարանի դահլիճը լքելու համար դատարանը որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար:
Հարկ է նշել, որ փաստաբանները հեռացել էին դատական նիստերի դահլիճից, քանի որ նրանց պաշտպանյալները չէին լիազորել պաշտպաններին իրենց բացակայությամբ մասնակցել դատական նիստին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ