ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ հաղորդումների` ոստիկանության աշխատակիցները խոշտանգել են քաղաքացիներին 07/06/2017 16:18 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել՝ ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ՝ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, ամբաստանյալ Ս. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 01.04.2014թ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նույն բաժնի երեք ոստիկաններ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով ցուցմունք տալ այն մասին, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է ընկերների հետ: Հաջորդ օրը նույն ոստիկանները ձերբակալվածների պահման վայրի խցում դարձյալ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:
Ս. Գ.-ին խոշտանգելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգման, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում ամուսիններ Ն. Ե.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Ա. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 01.06.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Բացի այդ, նույն բաժին բերման ենթարկված իր կնոջ` Ն. Ե.-ի ներկայությամբ, հայհոյանքներ են տվել և նվաստացրել արժանապատվությունը: Ն. Ե.-ն էլ, իր հերթին, հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը, ցուցմունք կորզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժնի 4-5 աշխատակիցներ իրեն նույնպես ծեծի են ենթարկել և վիրավորել արժանապատվությունը, որի հետևանքով ձերբակալվածների պահման վայրում փորձել է ինքնասպան լինել:
Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման փաստով մյուս քրեական գործը հարուցվել է անչափահաս Ա. Հ.-ի և նրա մոր հաղորդումների հիման վրա: Ա. Հ.-ն հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն և եղբորը շուրջ 12 ժամ պահել են բաժնում: Այդ ընթացքում ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` պահանջելով խոստովանել իրենց կողմից չկատարված գողությունները:
Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309.1-րդ հոդվածի 2–րդ մասի 4-րդ կետով:
Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ Azatutyun.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից