ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն ամեն ինչ անում է, որ առանց ամբաստանյալների, առանց պաշտպանների լռելյայն դատավարություն իրականացվի. Լուսինե Սահակյան 07/06/2017 22:30 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-ի գործով դատավորն ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ անել: Մասնավորապես, մի դեպքում դատավորը գտնում է, որ պաշտպանները ներգրավված չեն, բայց միաժամանակ սանկցիա է կիրառում պաշտպանների նկատմամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա Ծռեր»-2-ի գործով ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը, ընդհանրապես սրանք գործողություններ են, որոնք բխում են դատավորի կողմից թույլ տրված խախտումներից: Նպատակը պաշտպանների վրա ազդելն է և նաև նրանց թույլ չտալը, որպեսզի պաշտպաններն անկաշկանդ մտնեն դատարանի դահլիճ:
Ըստ պաշտպանի, դատավորը թույլ է տալիս, որպեսզի պահանջ ներկայացվի խուզարկել փաստաբաններին, դրանով իսկ խախտում է պաշտպանական իրավունքը, որովհետև ակնհայտ է, որ խուզարկության պահանջ ներկայացնելու պարագայում, համենայն դեպս, որոշ փաստաբաններ չեն մտնելու դատարանի դահլիճ և միևնույն է, դատարանը շարունակում է իր այդ գործելաոճը:
Ընդ որում, ըստ Լուսինե Սահակյանի, շատ տարբերակված մոտեցում կա՝ մի դեպքում պայուսակը ձայն է հանում, ասում են թույլ ենք տալիս, գնա առաջ, մյուս դեպքում՝ ոչ, թույլ չենք տալիս: Դրա համար ակնհայտ է, որ այդ զննությունը ուղղակի ձևական բնույթ է կրում, այն օգտագործվում է, որպեսզի փաստաբաններին թույլ չտան մտնելու դատարանի դահլիճ:
Լ.Սահակյանն ընդգծեց, որ նախագահող դատավորն այն դատավորն է, որը թույլ է տվել շատ ավելի կոպտագույն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտումներ: Այսինքն՝ անձին բռնության են ենթարկել իր նախագահությամբ քննվող գործի քննության ժամանակ՝ արդեն իսկ դահլիճից սկսած, ապա բռնությունը շարունակվել է և ձայներն էլ լսելի են եղել նրան: Այն դեպքում որ պաշտպանները՝ լսելով ձայները, Մարդու իրավունքների պաշտպան են հրավիրել, դատավորն ասում է, որ ինքը ոչ մի բան չի լսել ու չգիտի:
«Եթե ինքը չի լսել, չգիտի, արդեն իսկ դատավոր լինելու իրավունք չունի, որովհետև իր պարտականությունն է, որպեսզի ինքն այդ ամեն ինչից տեղյակ լինի: Ավելին, ակնհայտ է, որ մեղադրող և պաշտպանական կողմի միջև կա ակնհայտ տարբերակված մոտեցում»,- ասաց Լ.Սահակյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ դատավորը կաշկանդված է և բոլոր գործողություններով ամեն ինչ արվում է, որպեսզի թույլ չտան նորմալ դատավարություն իրականանալու:
Անդրադառնալով սանկցիաների հարցին՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ ակնհայտ երևում է՝ ամեն ինչ արվում է, որպեսզի դատավարությունը ընթանա ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ կամ առնվազն գոնե այն պաշտպանների ներգրավմամբ, ովքեր լռելյայն ընդունելու են դատարանի և մեղադրողների ցանկացած գործելաոճ: «Մենք նախկինում ունեցել ենք նախադեպեր, երբ որ ներգրավվել են հանրային պաշտպաններ, և քանի որ անձինք չեն ցանկացել, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, ուստի այդ հանրային պաշտպանները լքել են դատարանի դահլիճը հենց այն պատճառաբանությամբ, որ մենք իրավունք չունենք գտնվելու դատարանի դահլիճում՝ անձը ցանկություն չի հայտնել, որ իր պաշտպանությունը մենք իրականացնենք: Եթե գտնվեն այնպիսի հանրային պաշտպաններ, ովքեր պետք է մնան դատարանի դահլիճում, ակնհայտ է, որ համագործակցված աշխատելու են մեղադրողը, դատավորը և այդ պաշտպանները»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը մեծ հույս ունի, որ հանրային պաշտպաններն էլ իրենց բարձր դիրքերում կմնան և չեն մտնի այսպիսի խաղի մեջ:
Դատարանն ինչո՞ւ է ցանկանում առանց ամբաստանյալների ու պաշտպանների քննել գործը հարցին ի պատասխան Լուսինե Սահակյանը ակնհայտ համարեց, որ նրանք չեն ուզում լսել ճշմարտությունը և չեն ցանկանում, որպեսզի հասարակությունն էլ իմանա այդ ճշմարտությունը և հասարակության առաջ չբացահայտվեն այն ապօրինությունները, որոնք կատարվել են այս գործով:
Ամբաստանյալներին դատարանի շենքում ծեծի ենթարկելու գործն, ինչպես և խոշտանգումների վերաբերյալ, առավել ևս քաղաքական այլ գործերի քննության պարագայում, ուղղակի երկար-երկար քննելու են, որպեսզի Եվրոպական դատարանին հետո կարողանան ասել, որ մենք համենայն դեպս քննություն կատարել ենք, հետո կարճելու են:
Դատարանի՝ դատական նիստերի դահլիճ մտնելիս ոտքի չկանգնելն, ըստ էության դա ամբաստանյալների որոշումն է եղել: «Պատկերացնում եք, չէ՞, որ նրանք այն անձինք են, ովքեր չեն վախենում սանկցիաների կիրառումից, մարդիկ են, ովքեր իրենց կյանքն են պատրաստ եղել զոհել հանուն գաղափարի: Այդ գաղափարը կլինի շատերի համար ընդունելի կամ անընդունելի՝ դա այլ հարց է, բայց սա այն անձինք են, ովքեր իրենց գաղափարի համար պատրաստ են եղել մահանալ: Հիմա դատավորը սանկցիա կիրառելով ինչի՞ պետք է հասնի՝ ոչնչի»,- ասաց Լ.Սահակյանը՝ նշելով, որ ըստ իրենց գաղափարախոսության, քանի որ ապօրինի ռեժիմ է, մենք չենք պատրաստվում հարգել դատարանին:
Ամենակարևորը՝ դատարանը պետք է մի քիչ շրջահայաց լիներ հասկանալու համար, որ սա այն գործը չէ, որի շրջանակներում պետք է նման մեթոդներով ամբաստանյալների վրա ազդել: «Ես տեսնում եմ, որ դատարանը համենայն դեպս նման ցանկություն չունի, և դատարանն, ընդհակառակը, օգտվում է այս իրավիճակից և ուղղակի ամեն ինչ անում է, որպեսզի առանց ամբաստանյալների, առանց պաշտպանների լռելյայն դատավարություն իրականացվի»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան