ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը սեփական բնակչությանը որպես վահան է օգտագործում. Դավիթ Բաբայան 07/05/2017 12:52 | Ղարաբաղյան հակամարտություն
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ոչ այլ ինչ են, քան դասական հանցագործություն և ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպիսի որակում տվեց ադրբեջանական ագրեսիային։ Նա նշեց, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ադրբեջանական կողմի գործողությունները, քանի որ ահաբեկիչներն ու հանցագործները տրամաբանությամբ չեն առաջնորդվում, այլ նենգ և հիվանդագին գաղափարներով։
«Դրան էլ գումարած այն սկանդալը, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով սատարում է ահաբեկիչներին. հենց այդ ֆոնին այսպիսի խախտումներ են արվում։ Իհարկե, այս աﬔնն ընդհանրապես տրամաբանական չէ, բայց ինչպես գիտենք ահաբեկիչները տրամաբանությամբ չեն շարժվում։ Նրանք հայկական կողմից միշտ էլ ստացել են համարժեք պատասխան։ Հիմա սահմանին նույն իրավիճակն է, ինչ ամեն օր է տեղի ունենում։ Մենք բազմիցս ասել ենք, որ երբևիցե առաջինը չենք խախտելու հրադադարի ռեժիմը, և մեր հայեցակարգը ակտիվ պաշտպանությունն է»,- շեշտեց Բաբայանը։
Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում, որ հայկական կողմը կրակ է բացում իրենց գյուղերի ուղղությամբ, բայց հակառակորդը իր կրակակետերը հենց այդ ուղղությամբ է տեղակայել։ Այդ ամենի վերաբերյալ Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդը որպես վահան է օգտագործում սեփական բնակչությունը։
«Իրենք տեղակայում են զենքեր, զինատեսակներ, հատկապես թնդանոթներ, հրետանիներ հենց բնակավայրերում և այնտեղից կրակում մեր դիրքերի վրա։ Նույնիսկ այդ դեպքում մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ այդ կրակակետերը գտնվում են ինչ-որ հեռավորության վրա քաղաքացիական բնակչությունից և վնաս չեն պատճառում բնակչությանը։ Տվյալ կրակակետի ոչնչացման արդյունքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել, բայց ադրբեջանական կողմը դա շահարկում է։
Մենք գիտենք, որ նրանք շատ հարուստ փորձ ունեն սեփական բնակչությանը վնաս պատճառելու, սպանելու և այլ ազգի վրա մեղքը բարդելու։ Դրա ամենավառ և սարսափելի դրսևորումը Խոջալուում եղավ։ Նրանք ոչնչացրին սեփական բնակչությունը իշխանության պայքարի համար և զուգահեռ այդ ամենի մեջ մեղադրեցին հայկական կողմին։ Երբ լինում են դեպքեր, որ մենք պատասխանում ենք, Ադրբեջանում միշտ խուճապ է առաջանում»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։
Նրա համոզմամբ Ադրբեջանը ներարկում է իր բնակչությանը հայատյաց գաղափարներ, որպեսզի շեղի առկա խնդիրներից որպես թիրախ ընդունելով հայությանը։
Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ
ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ