ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի մասին հրապարակված նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ. Դավիթ Բաբայան 07/04/2017 14:32 | ԼՐԱՀՈՍ
Բոլոր պետությունները գիտեն, որ Ադրբեջանը միշտ էլ եղել է տարանցիկ տարածք միջազգային ահաբեկչության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հրապարակված սկանդալային հետաքննությունը, որը բացահայտել է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում:
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս այն իրական պատկերը, որը տիրում է Ադրբեջանում:
«Ադրբեջանում ապաքինվում եւ բուժվում էին օրինակ չեչեն գրոհայինները, աֆղան մոջահեդները, գորշ գայլերի, իսլամական պետության խմբավորումների ներկայացուցիչները. այս փաստերը բոլորը գիտեն, եւ հրապարակված նյութերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ տվյալները հրապարակելուց առավել պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից հարցին հետամուտ լինելու խնդիրը:
Նրա համոզմամբ՝ նման պետությունները պետք է առնվազն պատասխանատվության ենթարկվեն:
«Ողջ քաղաքակիրթ աշխարհը պատերազմ է վարում ահաբեկչության դեմ, եւ պետություններից մեկը կարծես թե խլուրդի պես նրանց շարքերում ընկած տանում է ապակառուցողական, վտանգավոր ահաբեկչական քաղաքականություն: Եթե մի պետության ղեկավարն ասում է, որ խփելու են Ստեփանակերտ-Երեւան չվերթ իրականացնող քաղաքացիական օդանավը, եւ որեւէ արձագանք չկա միջազգային հանրության կողմից, ապա սա արդեն միջազգային հանրության խնդիրն է:
Մեզնից կախված է, որ եւս մեկ անգամ իրազեկենք, ուժեղացնենք մեր անվտանգությունը, մնացածը միջազգային հանրության կողմից հետամուտ լինելու խնդիրն է, որովհետեւ նրանց դա նրանց լիազորության ներքո է»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Բուլղարական թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի՝ հուլիսի 2-ին հրապարակված հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։
Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։
Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ