ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը նորություն չէ. Շարմազանովն անդրադարձել է բուլղարական թերթի աղմկահարույց հրապարակմանը 07/04/2017 14:26 | Ղարաբաղյան հակամարտություն
Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն իրականացնի Ադրբեջանի կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ ահաբեկչական խմբավորումներին զենք ումատակարարել
վերաբերյալ հրապարակման առնչությամբ և հստակ գնահատական տա այդ պետության գործողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Անձամբ ինձ համար անակնկալ չէ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները նույնն էին, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Մերձավոր Արևելքում՝ խաղաղ բնակիչների խոշտանգում, զինվորների գլխատում, մահացածների մարմինների խոշտանգում: Նույն ձեռագիրն է: 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվում էին բազմաթիվ ահաբեկիչներ:
Այսինքն, սա նորություն չէ: Եվ երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկչական վարքագիծ ունեցող պետություններ են, տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիք են, չենք ասում նրա համար, որովհետև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ: Մենք այդ աﬔնն ասում ենք՝ հաշվի առնելով այն իրականությունը, հաշվի առնելով այն գործողությունները, որ տարիներ շարունակ իրականացրել է Ադրբեջանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ այս հարցերը պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան միջազգային հանրության կողմից, և, եթե պարզվի, որ դա իրականություն է, այդ ժամանակ արդեն միջազգային կառույցները չպետք է բավարարվեն միայն հայտարարություններով, այլ հստակ պատժաﬕջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:
Շարմազանովի համար նորություն չէ այն, որ Ադրբեջանը կարող է նման կապեր ունենալ ահաբեկչական տարբեր կառույցների հետ, որովհետև արցախյան պատերազմի տարիներին նրանք համագործակցել են բազմաթիվ ահաբեկիչների հետ, իսկ մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գործել են այնպես, ինչպես գործում է «Իսլամական պետություն»-ը Մերձավոր Արևելքում:
«Ավելին, Ադրբեջանն այդ ահաբեկիչներին պարգևներ էր հանձնում: Ադրբեջանն այն պետությունն է, որն ամենամեծ ահաբեկիչներից մեկին՝ Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր քնած հայ սպային, հերոսացնում է: Սա է Ադրբեջանի իրական դեմքը: Եվ սա նաև հետևանք է անպատժելիության, երբ աչք են փակում Սաֆարովի արտահանձման վրա, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած ահաբեկչական գործողությունների, դրանից հետո այդ երկրի ղեկավարության լկտի պահվածքի վրա, որ արհամարհում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հարևան պետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վրա, բերում է նրան, որ Ադրբեջանն ավելի է լկտիանում, իսկ երբ լկտիանում է, շատ ավելի վտանգավոր է դառնում»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հիտլերի գործողություններն էլ սկսվեցին նման ագրեսիվ հայտարարություններից, երբ միջազգային հանրությունը պատժելու և պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, գնում էր Մյունխենում համաձայնագիր էր կնքում, իսկ Չեմբեռլենն ասում, թե ինքը խաղաղություն է բերում: Նրա խոսքով՝ երբ շատերը դահճին որպես հավասար գործընկեր են ընդունում, այդ դահիճն ավելի է լկտիանում:
«Դրա համար ունենք այն, ինչ ունենք: Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն իրականացնի և հստակ պատասխաններ և բացատրություններ պահանջի Ադրբեջանի ղեկավարությունից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը