Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ. պաշտպան 07/03/2017   21:28  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա-Ծռեր»-2 գործով այսօրվա մի ամբողջ հավերժություն տևած դատական նիստերը բացվում ու ընդմիջվում էին դատական սանկցիան ի կատար ածելու կամ դատական սանկցիայի մասին որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալու համար:

Ընդ որում, հակառակ պաշտպանական կողմի առարկություններին ու հայտարարություններին՝ մի շարք փաստաբանների բացակայությամբ դատական նիստը շարունակելու անթույլատրելիության մասին, հնչում էր նախագահող դատավորի նույն՝ Քրեական դատավարության օրենսգրքից չբխող պատասխանը՝ մենք դատավարության նախապատրաստական փուլում ենք, երբ ճշտվում է ամբաստանյալների ինքնությունը, նրանք մեղադրական եզրակացությունը ստացե՞լ ու գործի նյութերին ծանոթացե՞լ են, թե՞ ոչ: Դատարանը նաև արտառոց հայտարարություն արեց՝ այս փուլում պաշտպանի բացակայության պարագայում նրա պաշտպանյալի պաշտպանական իրավունքը չի խախտվում, առհասարակ այս փուլում, ըստ դատավորի ոչ օրենսդրական մեկնաբանության, «պաշտպանի ներկայությունը, ես գտնում եմ, այնքան էլ կարևոր չէ»: Դատարանը չմոռացավ նաև հիշեցնել, պաշտպանները որպես այդպիսիք ներգրավվել են նախաքննության փուլում և դատարանում նրանք դեռևս ներգրավված չեն: Այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը նեղություն կրում, պաշտպաններին ծանուցում ուղարկում և առավել ևս ինչո՞ւ է առանց իր թույլտվության դատական նիստերի դահլիճից հեռացած պաշտպանների նկատմամբ դատական սանկցիաներ կիրառում՝ դատարանի կողմից որևէ համոզիչ պատասխան այս կապակցությամբ չհնչեց:

Դատարանն այնքան տարվեց դատական սանկցիաներով, որ ամբաստանյալների ինքնությանն այդպես էլ չհասավ: Եվ բուն սանկցիաների գործընթացն էլ տեղ-տեղ անհասկանալի էր. դատարանը սկզբից մեկ ամբաստանյալի մասով դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից հեռացում, ընդ որում, անժամկետ, ապա ընդմիջումից հետո նրան վերադարձրեց դահլիճ և կիրառեց դատական սանկցիա նախազգուշացում: Նույնքան անհասկանալի որոշում կայացվեց մի խումբ ամբաստանյալների նկատմամբ՝ նախ գործով անցնող 18 ամբաստանյալից 16-ի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա նիստերի դահլիճից հեռացում, ապա նրանք վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ և նրանցից 15-ի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում, ավելի ուշ՝ 15 անձի նկատմամբ, նորից դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառվեց՝ այս անգամ որոշակի ժամկետով՝ վեց ժամով:

Դատական սանկցիաներ կիրառվեցին նաև պաշտպանների հանդեպ՝ թվով հինգ փաստաբանների՝ Մոնիկա Մարգարյան, Կարապետ Բադալյան, Նինա Կարապետյանց, Արայիկ Պապիկյան, Դավիթ Գյուրջյան, վերաբերյալ դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Առայժմ դատական սանկցիաների չենթարկված պաշտպանների կողմից դիտարկում առաջ քաշվեց՝ առավոտվանից չորս մեղադրող կար, հիմա նրանք երկուսն են, սակայն պաշտպանական կողմը տեղյակ չէ նրանց բացակայության պատճառների մասին՝ մեղադրանքի շարքերից պատասխան հնչեց՝ այլ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նրանք գնալու թույլտվություն են խնդրել դատարանից:

«Իրականում մենք այսօր եկել ենք ոչ թե շոուի մասնակից դառնալու, այլ իրավաբանություն իրականացնելու, որովհետև դատարանը, կարծում եմ, հենց իրավաբանության տեղն է, ոչ թե շոուների, բայց նիստը նախագահող դատավորը՝ նիստը սկսելու պահից ի վեր, այն վերածեց շոուի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Գրիշա Բալասանյանը՝ ընդգծելով, որ նախ դատարանը պաշտպաններին արգելել է որոշակի գործողություններ անել, ներկայացնել միջնորդություններ, կամ եթե նույնիսկ հաջողվում էր ներկայացնել՝ դա գոռալով էր արվում՝ ով ավելի բարձր կգոռա պաշտպաննե՞րը, թե՞ դատավորը, որ լսելի դառնա, թե պաշտպաններն ինչ են ուզում ասել:

Փաստաբանը՝ վերլուծելով այսօրվա դատական նիստերի ընթացքը, եզրակացություն արեց, որ դատարանի խնդիրը օրենսդրությամբ նախատեսված ու երաշխավորված պաշտպանական կողմի իրավունքներն ապահովելը չէ: «Ընդամենն այսօր առավոտից դատավորը մեկ հարց է լուծում՝ հնարավորինս ճնշել ու հնարավորինս շատ սանկցիաներ կիրառել պաշտպանական կողմի՝ և՛ ամբաստանյալների, և՛ պաշտպանների, նկատմամբ: Արդեն չեմ հիշում ո՛րերորդ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատ դիմելու որոշում կայացրեց, սպասում ենք նաև մեր հերթին, որովհետև դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ: Հետևաբար, այդ պայմաններում խոսել արդարադատության մասին և ասել, որ եկել ենք արդարադատության ենք մասնակցում, մենք մի տարրն ենք, մեղմ ասած՝ ծիծաղելի է»,- ասաց Գ.Բալասանյանը:

Փաստաբանն՝ անդրադառնալով դատախազներից երկուսի դատական նիստից հեռանալու հարցին, նշեց, որ դատավորի հերթական ընդմիջումից առաջ բոլոր դատախազները ներկա էին, և ընդմիջումից հետո դատարան վերադարձան դատախազներից երկուսը: «Դատարանը հարկ չհամարեց ներկայացնել, թե երկու մեղադրողներն ո՞ւր գնացին, ինչի՞ համար գնացին, մինչդեռ անընդհատ նկատում էր, որ փաստաբանները չկան: Եվ երբ հարցրեցինք որտե՞ղ են երկու մեղադրողները, դատախազները փորձեցին դատավորին ուղղորդել, ասելով՝ ծանրաբեռնվածության, գործ ունենալու պատճառով Ձեզ տեղեկացրել են, դատավորը հայտնվեց ավելի աբսուրդային վիճակում՝ ոնց են ասել, եթե դատավորը խորհրդակցական սենյակում էր, որտեղ գնացել էր սանկցիայի որոշում կայացնելու: Այսինքն՝ դատախազը բարձրացել է Ձեր աշխատասենյակ և ասել է՝ գործ ունեմ, գնո՞ւմ եմ»,- ասաց Գրիշա Բալասանյանը՝ հավելելով, որ եթե այդպես է, ապա դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր արդարադատություն չի իրականացվում:

«Եվ դիտորդները, և պաշտպաններից ոմանք նկատել են, որ դատախազներն ազատ մուտք ու ելք են անում այն դռնով, որտեղով որ դատավորն է գնում-գալիս: Այսինքն՝ ակնհայտ է, որ դատարանն այս դեպքում իրեն համարում է, ցավոք, դատավարության կողմ և հայտնվել է մեղադրանքի կողմում և այս դեպքում գործում է ի վնաս պաշտպանական կողմի, մինչդեռ պետք է պահպաներ չեզոքություն՝ արդարադատություն իրականացնելիս»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 03/07/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր-2»-ի գործով 18 ամբաստանյալներից 16-ը հեռացվեցին նիստերի դահլիճից
13:41 03/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանները պահանջում են միավորել «Սասնա ծռերի» գործով երկու վարույթները
20:47 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղհասարակության ինստիտուտը` ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների մասին
17:43 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ստացել է «Սասնա ծռերի» գործով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում տեղի ունեցած դեպքին առնչվող նյութերը
14:31 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Խանդոյանի մոտ գլխուղեղի ցնցում չի հայտնաբերվել
14:17 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՈստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն
11:07 30/06/2017  |  Քրեական խրոնիկոնԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում հունիսի 28-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իրականացվում է քննություն
09:30 30/06/2017  |  Մամուլ«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ­ներն ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար. «Իրավունք»
09:10 30/06/2017  |  ՄամուլՀրահանգված է «Սասնա ծռերի» կամ ժիրայր Սէֆիլյանի գործերով դատաքննության օրերին որևէ ազատազրկվածի դուրս չհանել. «Ժողովուրդ»
19:46 29/06/2017  |  Քրեական խրոնիկոնՄԻՊ-ը կալանավորների վրա բռնության հետքեր է հայտնաբերել

Արխիվ

[]