ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունում հանդիսավոր նիստ է հրավիրվել. գլխավոր դատախազը ներկայացրել է իր տեսլականը 07/03/2017 22:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ ՀՀ դատախազության 99-րդ տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, որը մեկնարկել է Պետիկ Թորոսյանի հուշաքարի մոտ ծաղկեպսակի տեղադրմամբ:
Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնագիտական տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակիցներին և վետերաններին՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի մասնագիտական տոնը յուրաքանչյուր տարի պատեհ առիթ է արժևորելու համակարգի անցած ճանապարհը, գնահատելու արձանագրված ձեռքբերումները, դրանցում դատախազության յուրաքանչյուր աշխատողի կարևոր ու առանձնահատուկ ներդրումը, հետևություններ անելու բացթողումներից և նախանշելու հետագա գործունեության մեջ առաջնահերթությունները, որոնք դառնալու են համակարգի հետագա աշխատանքի հիմնական ուղենիշերն ու արդյունավետության գլխավոր չափանիշը:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը պետական մարմինների համակարգում իր ուրույն տեղով մշտապես կարևոր ներդրում է ունեցել պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ: Դատախազության, որպես պետական մարմնի ձևավորման հիմքը կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը և հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունն էր և այդ հայեցակարգային տրամաբանությանը համապատասպան՝ Հայաստանի դատախազությունն իր գործունեության բոլոր փուլերում հանդիսացել է երկրում օրինականության և իրավակարգի ապահովման պատասխանատուն:
Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած իրավական բարեփոխումները հիմք դրեցին դատախազության համակարգի կազմակերպական և ֆունկցիոնալ զարգացման նոր ընթացքին՝ ապահովելով սահուն անցում դեպի գործունեության ուղղությունների նոր շրջանակ և դրանց արդյունքների վերաբերյալ նոր որակական պահանջներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ձևակերպեց դատախազության նոր կարգավիճակը, վերաիմաստավորեց Հայաստանի Հանրապետության դատախազության, որպես իրավապահ մարմնի դերը` նրա գործունեությունն ուղղելով հատկապես հանցավորության դեմ պայքարին ու քրեադատավարական գործունեությանը: Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության երկու օրենքներն իրենց գործողության մեկական տասնամյակում, ժամանակին համահունչ, ապահովել են դատախազության առջև դրված խնդիրների իրականացումը` միաժամանակ փորձառական առիթ ստեղծելով համակարգի գործունեության իրավական հիմքերի հետագա զարգացման համար:
Իրողություն դարձած սահմանադրական բարեփոխումները, ի դեմս Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների, դատախազության համակարգի հետագա զարգացման և գործունեության շարունակական կատարելագործման պայմաններ են ձևավորել: Դրանք ի վերջո պետական իշխանության իրականացման՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում հստակեցրել են Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը:
Շարունակվող իրավական բարեփոխումների շրջանակում ընդունվելիք «Դատախազության մասին» նոր օրենքը, դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան, վստահաբար անհրաժեշտ գործիքակազմ է ապահովելու մեր հանրության պահանջներով, Ձեր հռչակած հրամայականներով դատախազության ստանձնած խնդիրները լուծելու համար:
1. Այդ խնդիրներից առաջինը քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումն է: Մարդու իրավունքներն ու օրինական շահերը շոշափող այդ գործունեության արդյունքում կայացվող որոշումների տարբերակվածությունն ու մարդուն իր վարքագծի անթույլատրելիությունը ողջամտորեն գիտակցելու հնարավորություն չտվող դրանց անկանխատեսելիությունն անհամատեղելի են օրենքի առջև ընդհանուր հավասարության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքների հետ, հանգեցնում են այդ գործունեության անարդարացիության մասին հասարակական ընկալման: Դատախազությունը հսկողություն իրականացնելով պետական տարբեր գերատեսչություններում գործող մինչդատական վարույթ իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ, իր լիազորությունների ծավալով, դրանք իրականացնելու արդյունքում անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն տիրապետելու և դրանց համադրված վերլուծություն կատարելու հնարավորությամբ, անհրաժեշտաբար հանձնառու է նաև քրեական արդարադատության ոլորտում իրավական խնդիրների լուծման միասնականության և կանխատեսելիության ապահովման գործում:
Այսօր ակտիվորեն իրականացվում են այդ ուղղությամբ վճռական քայլեր, ոլորտի առանձին պատասխանատուների դիրքորոշումների համակողմանի վերլուծության և քննարկումների արդյունքում մշակվում են գործնական վիճելի հարցերի միասնական լուծումներ՝ իրավունքի զարգացման ընդհանուր միտումների, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներում և բանաձևերում առաջադրված լուծումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինչպես Հայաստանին վերաբերող, այնպես էլ այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ այդպիսով էապես նպաստելով նաև այդ դիրքորոշումների և մոտեցումների գործնականում արագ տարածմանն ու անմիջական կիրառությանը:
2. Դատախազության գործունեության գլխավոր առաջնահերթություններից մյուսը եղել և մնում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այն, որ կոռուպցիան անհամատեղելի է բոլոր ոլորտներում պետական գործունեության հիմքը կազմող այնպիսի բարձրագույն արժեքների հետ ինչպիսիք են անաչառությունը, արդարությունը, իրավահավասարությունը և իրավունքների պաշտպանության երաշխավորումը, այն, որ կոռուպցիան անկախ ծավալներից կամ պետական ու ոչ պետական տարբեր ոլորտներում տեղակայումից, ստվերում է պետության կայուն զարգացմանն ուղղված բարեխիղճ աշխատանքը, առաջացնում անվստահություն պետական բոլոր կառույցների նկատմամբ և անարդարդարության խորը հասարակական ընկալում, բավարար հրամայական են այդ չարիքի դեմ պայքարը բացարձակացնելու համար:
Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները ենթադրում են այդ երևույթի դեմ համակարգված և մասնագիտացված պայքար և դատախազությունն իրավապահ գործունեության ոլորտում իր բացառիկ լիազորություններով առաջինն է կրում այդ պայքարի հիմնական ծանրությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարեցտարի ավելացող հաջողությունները թեև տեսանելի են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Ընդ որում, այդ պայքարում դատախազության որդեգրած մոտեցումներն առաջին հերթին ուղղված են բացառելու կոռուպցիոն երևույթները դատախազական գործունեության կամ դրան հարող ոլորտներում:
Քաջ գիտակցում ենք, որ այդ երևույթի դեմ արդյունավետ, արդարացի և հանրության կողմից ընկալելի պայքարի առաջամարտիկը կոչվելու առաջին գրավականը յուրաքանչյուր դատախազի վարքագծի, գործունեության հանրագումարում դատախազական համակարգի հստակ և շիտակ բարոյական նկարագրի երաշխավորումն է, որն ապահովում է այդ պայքարի նախ բարոյական, ապա իրավական հիմքն ու ուղղվածությունը: Յուրաքանչյուրիս պարտքն է արդարացնել և ամրապնդել դատախազության ստանձնած դերն այդ պայքարում, կասկածի տակ չդնել մեր և մեր գործընկերների հեղինակությունը, առաջնորդվելով այն գիտակցմամբ, որ հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ քրեադատավարական գործունեության ոլորտում կոռուպցիոն երևույթները էապես վնասում են մարդու իրավունքներին, հասարակության և պետության շահերին, չեզոքացնում են տարիների կատարված աշխատանքն ու հեղինակազրկում ողջ իրավապահ համակարգը:
3. Դատախազության գործունեության մեջ հաջորդ առաջնահերթությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է: Հանցավորության համընդհանուր որակական և քանակական փոփոխությունները, որոնք արտահայտվում են առանձին հանցատեսակների քանակական աճով, կազմակերպվածության աստիճանի բարձրացմամբ, հանցավոր գործունեության եղանակների և միջոցների կատարելագործմամբ՝ մեր ամենօրյա հետևողական աշխատանքի ու ստեղծագործական մոտեցումների հրամայականն են կանխորոշում: Առանձին հանցատեսակների նաև անդրազգային տարածումը լուրջ սպառնալիք է ցանկացած պետության անվտանգությանը: Հանցավորության գրեթե բոլոր տեսակների կրիմինոլոգիական և քրեաիրավական ուսումնասիրությունները վկայում են, որ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված որակական փոփոխություններն անվիճելի անհրաժեշտություն են: Հանցավորության դեմ պայքարը պետք է բավարարի դրա արդյունավետության համար էական նշանակություն ունեցող համակարգվածության պահանջին՝ հիմնված լինելով հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ տվյալների անհրաժեշտ վերլուծությունների վրա:
Իր կարևորությամբ նշվածի հետ զուգահեռաբար ընդգծման է արժանի քրեական գործերի արդարացի քննության պահանջի անվերապահ ապահովման խնդիրը: Այս գործառույթի հետևողական իրացումը պետք է ապահովի քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռումը՝ իր հիմքում ունենալով այն գիտակցումը, որ հանցավորության, որպես անձի, հասարակության և պետության նկատմամբ ոտնձգող երևույթի դեմ պայքարը պետք է կառուցված լինի օրինականության սկզբունքի վրա:
Ընդ որում, այս առումով դատախազության առաքելությունն առանձնահատուկ է, որն արտահայտվում է մի կողմից հանցագործության լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր անձանց մերկացման, նրանց արդարացի պատասխանատվության ապահովման, մյուս կողմից՝ քրեական վարույթում ներգրավված յուրաքաանչյուր մասնավոր շահ հետապնդող անձի դատավարական իրավունքների երաշխավորման միաժամանակյա պատասխանատվությամբ:
4. Ինչպես ցանկացած ժողովրդավարական պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ խնդիր է նաև հանրությանն օբյեկտիվ, լիարժեք տեղեկատվության ապահովումը մեր գործունեությանն առնչվող հարցերով: Այլ խոսքով՝ օրենքով թույլատրելի հրապարակայնության ապահովմամբ հանրությանը հասանելի ենք դարձնելու քրեական հետապնդման ոլորտում կատարվող աշխատանքը, նաև բաց շփումների արդյունքում ապահովելու բարդ, դժվարին, պատասխանատու, երբեմն անմիջական վտանգներով ուղեկցվող իր գործը հանցանքի նկատմամբ աներեր անհանդուրժողականությամբ շարունակելու դատախազի, նաև քրեական հետապնդման մյուս մարմինների մեր գործընկերների պատրաստակամության՝ հանրության լայն զանգվածների կողմից ընկալումը, դրանց նկատմամբ հանրային վստահության և հոգատարության բարձր մակարդակը:
Դատախազության գործունեության արդյունավետության կապակցությամբ բարձր ակնկալիքները և հասարակության արդարացի պահանջկոտությունը պայմանավորված են դատախազության առջև դրված խնդիրներով և դրանք լուծելու համար նրա ունեցած սահմանադրաիրավական կարգավիճակով: Այդ կարգավիճակի գործնական իրացումն ուղղված է լինելու բացառապես օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը, հասարակական վստահության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորելով իմ բոլոր գործընկերներին՝ մաղթում եմ քաջ առողջություն, ընտանեկան խաղաղություն ու երջանկություն, բեղմնավոր, արդյունավետ և հպարտության ապրումներով աշխատանք՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի:
Միաժամանակ ցանկանում եմ վստահեցնել, որ դատախազական համակարգը վճռական է և ջանք չի խնայի մեր առջև դրված պատասխանատու խնդիրները պատվով կատարելու համար»:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի, ՀՔԾ պետի, ՀՀ ՔԿ նախագահի կողմից Դատախազության 99-րդ տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցերի շնորհվել են գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ:
ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել դատախազության համակարգի աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից