ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեսարյան հատում կատարելուց երեք ժամ անց ծննդկանը հիվանդասենյակ է տեղափոխվել. արդյունքում՝ կինը մահացել է. բժշկներին մեղադրանք է առաջադրվել 07/01/2017 14:18 | Քրեական խրոնիկոն
Շուրջ մեկ տարի առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատման եղանակով ծննդալուծված Տաթևիկ Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նշված ԲԿ-ի երկու բժշկի:
«Փաստինֆո» -ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգ Լ. Դաղբաշյանին և հերթապահ բժիշկ Կ. Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 28-ամյա Տաթևիկ Գասպարյանը 2015թ. դեկտեմբերի 25-ին հաշվառվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կնոջ հղիությունը վարել է նշված ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը:
Մինչև կեսարյան հատում կատարելու մասին որոշում կայացնելը հղին պարբերաբար այցելել է բժշկական կենտրոն՝ կոնսուլտացիաների, ստուգումների, անհրաժեշտության դեպքում ստացել է նաև համապատասխան բուժումներ:
Կատարված հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ պտղի պորտալարը երկու անգամ փաթաթված է պարանոցին, ինչն էլ պատճառ է հանդիսացել՝ հղիի ծննդալուծումը կեսարյան հատման եղանակով կատարելու:
Ուստիև, պայմանավորվածության համաձայն, 2016թ.-ի հուլիսի 26-ին՝ առավոտյան, հղին գնացել հիվանդանոց և ժամը 11:45-ին կատարվել է վիրահատությունը:
Իսկ ժամեր անց՝ ժամը 16:00-ին, բժիշկ Լիանա Դաղբաշյանը գտել է, որ ծննդկանի վիճակը բավարար է և վաղաժամ կազմակերպել է նրան հիվանդասենյակ տեղափոխելու հարցը:
Մեր տեղեկություններով՝ նույն օրը երեկոյան ծննդկանի ինքնազգացողությունը վատացել է, իսկ արդեն հուլիսի 26-ի լույս 27 գիշերը, երբ կինը նեղ մասնագետների կողմից հետազոտման է ենթարկվել, նրա մոտ ենթաապոներոզիկ տարածության հեմատոմիա է հայտնաբերվել:
Որոշում է կայացվել նրան կրկնաորովայնահատում կատարել՝ հետվիրահատական բարդության՝ հետապոնևրոտիկ հեմատոմայի առաջացման պատճառով, որի ժամանակ մինչվիրահատական և վիրահատությունների ընթացքում առաջացած արյունահոսությունից համապատասխան քանակությամբ արյան ընդհանուր կորուստը կոմպենսացնելու և հիվանդի վիճակի հետ կապված՝ կատարվել է թարմ սառեցված պլազմայի փոխներարկում:
Սակայն վիրահատության ավարտին կնոջ մոտ թոքերի այտուց է առաջացել է, և նրան հուլիսի 27-ին ժամը 08:00-ի սահմաններում տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Ժամեր անց բուժմանը չենթարկվող թոքերի այտուց, թոքերի սուր ռեսպիրատոր դիստրես համախտանիշից Տաթևիկ Գասպարյանը մահացել է:
Ինչն է պատճառ հանդիսացել, որ բժշկուհին վաղաժամ որոշում է կայացրել ծննդկանին տեղափոխել հիվանասենյակ, փոխարենը հետվիրահատական վիճակի դինամիկ հսկողություն սահմանելու և խնդիրների առաջացման պարագայում անմիջապես նեղ մասնագետների կողմից հետազոտության նեթարկելու՝ հայտնի կդառնա գործով դատաքննության ընթացքում:
Մեր տեղեկություններով՝ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Նշենք նաև, որ գործով անցնող մյուս մեղադրյալը «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանն է, ով, ըստ մեր տեղեկությունների, մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել՝ ժամանակին չի ձեռնարկել որակյալ ախտորոշիչ կարևորություն ունեցող հետազոտություններ, իսկ հիվանդի որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտության արդյունքում՝ եզրահանգել է, որ կեսարյան վիրահատությունից հետո կնոջ մոտ բարդություններ չեն հայտնաբերվել, և Գասպարյանի առողջական վիճակը գնահատել է բավարար:
Մինչդեռ նեղ մասնագետների կողմից ժամեր անց կատարված ուլտրաձայնային հետազոտությամբ այլ պատկեր է եղել. կնոջ մոտ հայտնաբերվել է ենթաապոնևրոտիկ տարածության արյունահավաք:
Այնինչ, ժամանակին ճիշտ ախտորոշում դնելու դեպքում, հնարավոր կլիներ վիրահատական միջամտությունն ավելի շուտ իրականացնել՝ արյունահոսությունը դադարեցնել՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով պլազմայի ներարկումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը