ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա հանցագործություն, չի կարող լինել նաև դրա օժանդակություն. Դատարանը արդարացրել է երկու ամբաստանյալին էլ 07/01/2017 14:51 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ն.Բաղդասարյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախության փորձ, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանը ճանաչել և հռչակել է նաև ամբաստանյալ Վ. Գևորգյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-324-րդ հոդվածի 1-ին մասով՝ Փաստաթղթեր հափշտակելու փորձ, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
Դատարանը ճանաչել և հռչակել է նաև ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախության փորձին օժանդակելը, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի անմեղությունը նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34-324-րդ հոդվածի 1-ին մասով՝ Փաստաթղթեր հափշտակելու փորձին օժանդակելը, նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան արդարացրել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալներ Վ. Գևորգյանին և Գ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված չեն, առկա չէ նրանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի ձևակերպման մեջ որպես խարդախության կատարման եղանակ նշված է ինչպես խաբեությունը, այնպես էլ վստահությունը չարաշահելը: Նշված է նաև, որ վերջինս դեպքի օրը հանդիպել է գործով տուժող Արթուր Պետրոսյանին և ներկայանալով Սերգեյ անունով, նշված եղանակներով փորձել է հափշտակել 920.000 ՀՀ դրամ գումարը և ՀՀ քաղաքացու անձնագիրը: Նկարագրված գործողությունները կատարել է նախնական համաձայնությամբ /ո՞ւմ հետ՝ մեղադրանքի ձևակերպման մեջ կոնկրետ նշված չէ/ ինքնությունը չպարզված անձանց հանցակցությամբ, ոմն Արմենի կողմից նախօրորք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի կողմից վերջինիս մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված գործողություններից և ոչ մեկի կատարումը գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով հիմնավորված չէ, ամբաստանյալը անգամ չի կատարել կամ փորձել կատարել խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը բնորոշող որևէ գործողություն՝ առավել ևս նրա մեղադրանքի մեջ նշված:
Նախ, ինչպես պարզվել է նախաքննությամբ և ինչպես տուժող Արթուր Պետրոսյանը պնդել է դատարանում, «Զիլ» մակնիշի բեռնատար մեքենա գնելու առաջարկով իրեն դիմել է հեռախոսով ոմն Արմենը՝ մատնացույց անելով հանդիպման վայրը և այն անձի անունը /Սերգեյ/, ում պետք է փոխանցի թե՛ 920.000 ՀՀ դրամը և թե՛ իր անձնագիրը՝ խոստանալով քսան րոպեի ընթացքում փոխանցել ավտոմեքենան:
Նույն տուժողի ցուցմունքի համաձայն՝ հասնելով պայմանավորված վայրը և նկատելով ոմն Արմենի կողմից նկարագրված հագուստով անձնավորությանը՝ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին, արդեն ոստիկանների ուղեկցությամբ մոտեցել է նրան և, ըստ տուժողի, հավաստիանալով, որ վերջինս ոմն Սերգեյն է, փոխանցել է նրան իր բջջային հեռախոսը՝ ոմն Արմենի հետ խոսելու համար: Ծոցագրպանից դատարկ ծրարը հանելուց անմիջապես հետո, ոստիկանները խարդախություն կատարելու կասկածանքով Վարազդատ Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
Ուշագրավ է, որ տուժողի իսկ ցուցմունքի համաձայն ծրարը եղել է դատարկ, այն ընդամենը ցույց է տվել ամբաստանյալին, վերջինիս չի տվել, իսկ անձնագիրը ընդհանրապես գրպանից չի հանել:
Նշված փաստական հանգամանքներն իրենց ցուցմունքներով հաստատել է նաև գործով վկա ոստիկանության աշխատակիցը:
Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությունը, դեպքի փաստական հանգամանքները, այդ կապակցությամբ տրված ցուցմունքները վկայում են այն մասին, որ Վարազդատ Գևորգյանը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով չի փորձել տիրանալ տուժողի գումարին, առավել ևս ՀՀ անձնագրին, վերջինս որևէ նախաձեռնություն չի դրսևորել տուժող Ա. Պետրոսյանին մոտենալու, խարդախության օբյեկտիվ կողմի գործողություններ կատարելու, հակառակը, տուժողն է մոտեցել նրան և զրույցի բռնվել:
Բացի այդ, ըստ դատավճռի, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ իրոք ամբաստանյալը ներկայացել է Սերգեյ անունով, որպիսի հանգամանքը կարող է խաբեության տարրեր պարունակել, առնվազն անհասկանալի է, թե ի՛նչ վստահությունը չարաշահելու մասին կարող է խոսք լինել, երբ տուժողն ամբաստանյալին հանդիպում էր առաջին անգամ, վերջինիս հետ աշխատանքային, ընկերական, բարեկամական կամ այլ հարաբերությունների մեջ չի գտնվել և նախկինում չի ճանաչել և որևէ առիթով չի առնչվել:
Նույնը վերաբերում է նաև մեղադրանքի ձևակերպման մեջ նշված ոմն Արմենին:
Մեղադրանքի ձևակերպման մեջ նշված «ինքնությունը չպարզված անձանց հանցակցությամբ» արտահայտության վերաբերյալ դատարանը գտել է, որ նշված հանգամանքը որևէ հիմնավոր ապացույցների համակցությամբ հաստատված չէ:
Ամբաստանյալին առաջադրված նկարագրված մեղադրանքի համատեքստում առնվազն պարզ չէ, թե խարդախության կատարմանն ուղղված կոնկրետ ո՛ր գործողությունը /կամ գործողությունները/ Վարազդատ Գևորգյանն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:
Հարկ է արձանագրել նաև, որ ոչ ծրարը /անգամ դատարկ/, ոչ տուժողի անձնագիրը, որոնք ըստ մեղադրանքի կողմի, հանդիսացել են հանցավոր գործողությունների օբյեկտ, վարույթն իրականացնող մարմնի կողմից դեպքից անմիջապես հետո չեն զննվել և իրեղեն ապացույց չեն ճանաչվել:
Ըստ էության, ամբաստանյալ Վ. Գևորգյանին մեղսագրվել է մի արարք՝ խարդախության և քաղաքացու անձնագրի հափշտակության փորձ, այն պարագայում, երբ հանցավոր ոտնձգությունների օբյեկտ հանդիսացող նյութական առարկաներին /920.000 ՀՀ դրամին և ՀՀ քաղաքացու անձնագրին/ «հանցավորը» փաստացի չէր կարող տիրանալ: Դատարանը նորից ընդգծում է, որ խաբեությունը՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է:
Ըստ դատավճռի, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ տուժող Ա. Պետրոսյանը դարձել էր «խաբեության զոհ» և հանդիպման վայրում «հանցավորին» պատրաստվում էր փոխանցել ոմն Արմենի հետ ինչ-ինչ հեռախոսային խոսակցության ժամանակ պայմանավորված 920.000 ՀՀ դրամը և, չգիտես ինչու, նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը, ապա նույնիսկ այդ դեպքում խարդախության հանցակազմի /դրա փորձի/ մասին խոսք լինել չի կարող, քանզի վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանրապես ապացուցված չէ, համենայն դեպս չի բացառվել իրականում պայմանավորված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի առկայությունը / կամ բացակայությունը/:
Այսպիսով ակնհայտ է, եզրահանգում է դատարանը, որ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը միանգամայն անհիմն է, դրա ձևակերպման մեջ ներառված են հանգամանքներ, որոնք հիմնված չեն որևէ փաստական տվյալների վրա:
Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ մեղադրանքի ընդհանրական լինելու, ինչպես նաև ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողություններին առանձին-առանձին չանդրադառնալու հետևանքով սահմանափակվել է նրանց պաշտպանության իրավունքի հիմնարար երաշխիքը:
Մասնավորապես, անձի իրեն առաջադրված մեղադրանքի հիմքի և բնույթի մասին տեղեկացվելու իրավունքի մեկնաբանության համատեքստում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ անձը պետք է պաշտոնապես տեղեկացվի իրեն առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի՝ իրեն մեղսագրվող արարքի փաստական հանգամանքների /մեղադրանքի հիմք/ և մեղադրանքի իրավական հիմքի՝ իրեն մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականի /մեղադրանքի բնույթ/ մասին:
Նույնանման իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ որի «(…) /մեղադրանքի ձևակերպման մեջ/, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրնքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է նաև մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործության վերաբերյալ գործերով առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը ներկայացվող պահանջներին և արձանագրել, որ «(…) մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի հանցակիցներից յուրաքանչյուրին մեղսագրվող գործողությունների /անգործության/ մանրակրկիտ նկարագրությունը, այդ թվում՝ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության իրականացումը: Բացի այդ, արարքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում մեղադրանք առաջադրելիս համապատասխան դատավարական փաստաթղթերում հանցակիցներից յուրաքանչյուրի հանցավոր գործողությունների նկարագրությունն անհրաժեշտ նախապայման է՝ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան նրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար»:
Բերված փաստարկների համատեքստում ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի կատարած գործողությունները որակել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առնվազն անթույլատրելի է:
Հաշվի առնելով, որ Վարազդատ Գևորգյանի կողմից խարդախության փորձ և ՀՀ քաղաքացու անձնագրի հափշտակության փորձ կատարելն ապացուցված չէ, հետևաբար դատարանը փաստում է, որ նշված «հանցավոր գործողություններին» ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի կողմից օժանդակելու մասին խոսք լինել չի կարող. չկա հանցագործություն, չի կարող լինել նաև դրա օժանդակություն:
Չնայած տվյալ անհերքելի պնդմանը, դատարանն այնուամենայնիվ հարկ է համարել անդրադառնալ մեղադրանքի կողմից՝ ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի, ինչպես նաև ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրված այլ ապացույցներին:
Մասնավորապես, գործով որպես վկաներ հարցաքննված հինգ անձանց ցուցմունքներն ընդամենը վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի՝ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, նրա հետ պարբերաբար հեռախոսակապ են պահպանել, սակայն վերջինս կոնկրետ հեռախոսահամար չի ունեցել, հիմնականում զանգերին պատասխանել են այլ անձինք, որից հետո միայն հեռախոսը փոխանցել Գ. Ավետիսյանին:
Ամբաստանյալների, մասնավորապես Գուրգեն Ավետիսյանի մեղավորությունը հիմնավորող որևէ հիմնավոր փաստական տվյալներ չեն հայտնել գործով ևս երկու վկա, տուժողը, ինչպես նաև վկաներ Անի Ստեփանյանը և Վասիլի Վարդանյանը:
Դատարանն արձանագրել է, որ թեև վկա Անի Ստեփանյանը գտնվել է ՀՀ-ում /այդ մասին է վկայում կատարված հարցման պատասխանը/, սակայն վերջինս չի ներկայացել դատարան, ինչի հետևանքով ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանը զրկվել է իր հակընդդեմ հարցման իրավունքից: Նման հնարավորություն չի ընձեռնվել ամբաստանյալին նաև նախաքննության ժամանակ: Ուստի դատարանը գտել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունը պետք է ճանաչել անթույլատրելի և հանել ապացույցների շարքից:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ չնայած նշված ցուցմունքը որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է, սակայն բովանդակային, ապացուցողական նշանակություն ունենալու առումով այն նույնպես չէր կարող դրվել ամբաստանյալ Գ. Ավետիսյանի մեղադրանքի հիմքում, քանի որ վկան ընդամենը նշել է, որ ամբաստանյալի հետ դեռևս 2015թ. գարնանը և ամռանը հեռախոսակապ է հաստատել ՔԿՀ-ում պատիժը կրող Գ. Ավետիսյանին պատկանող հեռախոսահամարով, դա էլ այն պարագայում, որ վկան միաժամանակ ցուցմունք է տվել, որ այդ համարն իրեն ծանոթ չէ:
Դատարանը գտել է, որ անթույլատրելի է նաև վկա, ոստիկանության աշխատակից Վասիլի Վարդանյանի հարցաքննության ու նրա մասնակցությամբ ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի հետ առերեսում կատարելու արձանագրությունները որպես ապացույց օգտագործելը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես վկա չի կարող կանչվել և հարցաքննվել հետաքննության մարմնի աշխատակիցը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները: Տվյալ դեպքում ոստիկանության ՔՀԲ-ի օպերլիազոր Վ. Վարդանյանը 2015թ. հոկտեմբերի 29-ին իրացնելիս է եղել ստացված օպերատիվ տվյալները, որի ընթացքում էլ կատարվել է ենթադրյալ հանցագործության դեպքը՝ Վարազդատ Գևորգյանի մասնակցությամբ:
Ակնհայտ է, որ վկայի հայտնած տեղեկությունները կապված են իր լիազորությունների կատարման հետ և այդ հիմքով չեն կարող համարվել թույլատրելի ապացույց, նշվում է արդարացման դատավճռում:
Դատարանն արձանագրել է, որ, ըստ էության, ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրված են բացառապես շահագրգիռ անձի՝ տուժող Արթուր Պետրոսյանի ցուցմունքները:
Իսկ ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցները, մասնավորապես, ամբաստանյալ Վարազդատ Գևորգյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին կազմված արձանագրությունը, վերջինիս կողմից շահագործված հեռախոսահամարների վերծանումները /այդ թվում՝ ոմն Արմենի/, ընդհանրապես որևէ ապացուցողական նշանակություն չունեն ամբաստանյալ Գուրգեն Ավետիսյանի առընչությունը նրան մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը հիմնավորելու համար:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Վարազդատ Գևորգյանի և Գուրգեն Ավետիսյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նշված հանգամանքները հիմնավորված չեն գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, իսկ ամբաստանյալների, մյուսների միջև կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ /մասնավորապես, խոսակցությունների բովանդակության մասին/ մեղադրանքի կողմի արված դատողությունները, այդ թվում՝ իբր Գուրգեն Ավետիսյանի կողմից որոշակի տեղեկատվություն տրամադրելու և դեպքի ժամանակ Վարազդատ Գևորգյանին ցուցումներ տալու մասով, ընդամենը ենթադրություններ են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից