ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչի՞ց են վախենում ռուսները. «168 ժամ» 07/01/2017 09:12 | Մամուլ
«Եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա, կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի մեր դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը և շատ այլ բաներ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ու դրա շուրջ ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ այս մասին ասել է պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ, վերլուծաբան Արեգ Գալստյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն արդեն ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է և կարող է ռուսներին ուղղակի ասել՝ ինչո՞ւ եք վախենում, այն, ինչ ցանկացել եք, արել ենք, խնդրել եք անդամակցել այդ կառույցներին՝ անդամակցել ենք, նույնիսկ ՄԱԿ-ում մենք քվեարկում ենք այնպես, ինչպես ձեզ է ձեռնտու, թեև ՀՀ-ի հետաքրքրություններին որոշ դեպքերում հակասում է։
«Այս իմաստով՝ մենք կարող ենք Մոսկվային նախատել, որ, եթե Եվրոպայի հետ համագործակցությունը դաշնակցային քայլ չէ, ապա կարող ենք այլ փաստ բերել՝ իսկ մի՞թե դաշնակցային քայլ է Ադրբեջանին զենք վաճառելը. մի պետություն, որն ընդհանրապես չի մտնում այդ կառույցների մեջ։ Դաշնակցայի՞ն քայլ է հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, այն էլ հրադադարի խախտում ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։
Մի՞թե դաշնակցային է, որ ԵՏՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը պարտադրում են, որ գագաթաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխվի, իսկ Ռուսաստանը համաձայնում է և այլն։ Այսինքն՝ սկզբունքորեն կարելի է բազում փաստեր բերել, որ ընդհակառակը՝ այս միության շրջանակներում հենց Ռուսաստանն իրեն դաշնակցի նման չի պահում, իսկ մենք մեզ ավելի, քան հարկավոր է, դաշնակցի նման ենք պահում»,- ասել է նա։
Նաև հավելել է. «Մենք չենք հայտարարել այն մասին, որ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, սկանդալ չենք սարքում ԵՏՄ-ի ներսում, ինչպես դա անում է Բելառուսը, չնայած՝ գուցե հարկավոր էր, որովհետև այդ սկանդալների հիման վրա նույն Բելառուսն իր համար դիվիդենտներն է հավաքում։ Բայց մենք անգամ դա չենք անում, բոլոր խնդիրների վրա աչք ենք փակում, և այդ իմաստով՝ պետք է ասենք ռուսներին՝ ի՞նչ ունեք վախենալու, գոնե հնարավորությունների մի փոքր պատուհան տվեք, որ արտաքին աշխարհի հետ կապ ունենանք»»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ 01.07.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ