Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետ 07/01/2017   10:23  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ  Լոռու մարզում տեղի ունեցած  խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31891,8 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝  5351,0 մլն ՀՀ դրամ: Աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ:

Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն,  տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը:

Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետն ասել է. «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են  տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ  պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»:

Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:

Վարչապետը նաև հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ: «Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», - ասել է կառավարության ղեկավարը:    

Այնուհետև ներկայացվել են մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության,  սոցիալական  և քաղաքաշինության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Ներկայացվել են նաև գյուղական դպրոցներում մասնագետ ուսուցիչների ներգրավման, նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման և ոլորտի բարեփոխման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԿԳ նախարարի հետ քննարկել դրանք և ներկայացնել ռացիոնալ լուծումների տարբերակներ: 

Վարչապետին զեկուցվել է նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման, գյուղատնտեսական մասնագիտությունների մասնագետների պատրաստման և  վերապատրաստման, հակակարկտային կայանների ներդրման վերաբերյալ: Տեղեկանալով, որ ֆերմերների շահագրգռվածությունը նշված ծրագրից օգտվելու առումով բավական ցածր է՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը բավական շահավետ պայմաններ է առաջարկում, և անհրաժեշտ է պատշաճ, մանրամասն իրազեկել դրա մասին: Մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցի առնչությամբ էլ նշվել է, որ այդ նպատակով մշակվել է համապատասխան հայեցակարգ: Կարևորելով կարճաժամկետ և արդյունավետ դասընթացների կազմակերպումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հայեցակարգը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ:

Քննարկվել են առողջապահության և սոցիալական ոլորտի խնդիրները, մասնավորապես, մարզի առողջապահական համակարգում բարեփոխման և օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև երեխաների պաշտպանության և ներառական կրթության բնագավառում համալիր բարեփոխումների միջոցառումները: Քաղաքաշինության ոլորտի հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել Լոռու մարզի աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած և շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ քննարկել նշված հարցերը և ներկայացնել առաջարկություններ:  

Արծարծվել են նաև մարզում զբոսաշրջության խթանման հնարավորություններին և խոշոր քաղաքների զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Ներկայացվել է, մասնավորապես, Վանաձոր քաղաքի զարգացման տեսլականը, որում շեշտը դրվում է ինդուստրիալ տուրիզմի խթանման և քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման միջոցառումների վրա: Վարչապետը ողջունել է գաղափարը և հանձնարարել սեղմ ժամկետում կոնկրետ բիզնես ծրագիր մշակել:

Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու և միաժամանակ հորդորել մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար: «Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն,  պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը:  Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք», - նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձևակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:12 15/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանամերձ Չինարի գյուղի ներդրումային ծրագրերը քննարկվել են կառավարությունում
15:18 22/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է». ՀՀ վարչապետն այցելել է Շիրակի մարզ
11:03 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի
11:00 18/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը
12:39 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզի արտադրական ձեռնարկություններ և քննարկել զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
10:22 11/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին
17:51 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍ2017 թ. համար կառավարությունն առանձնացրել է 345 ներդրումային ծրագիր
13:48 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Լոռու մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
17:35 11/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի մոտ քննարկվել են Գեղարքունիքի մարզից ստացված ներդրումային ծրագրերի փաթեթները
15:11 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Արխիվ

[]