ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներն ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար. «Իրավունք» 06/30/2017 09:30 | Մամուլ
«Իրավունք»-ը գրում է, որ շուրջ քսան օրից կլրանա մեկ տարին, ինչ մի խումբ զինյալներ գրավեցին ՊՊԾ գունդը՝ իրենց արարքը որակելով որպես ապստամբություն, իսկ օրեր անց իրավապահներին հանձնվելը՝ որպես ռազմական գերեվարություն:
«Հասկանալի է, որ այս գործողությունն իր վրա սևեռեց հասարակության ուշադրությունը՝ հանրային կարծիքը բաժանելով երկու մասի: Դրանցից առաջինը, որ միավորում էր ագրեսիվ փոքրամասնությանը, «Սասնա ծռերին» համարում է մերօրյա հերոսներ՝ դյուցազուններ, որոնք զենքը ձեռքին դուրս եկան ազգի իրավունքները սեփական երկրում պաշտպանելու համար: Երկրորդ մասի համար «Սասնա ծռերը» քրեական հանցագործներ են՝ մարդասպաններ, որոնք հայրենասիրության քողի տակ փորձում էին պետական հեղաշրջում իրականացնել, ընդ որում՝ դրա համար որպես գործիք օգտագործելով անզեն ժողովրդին: Բոլոր դիտարկումներով՝ այս խումբը մեծամասնություն է, բայց պահվածքն ագրեսիվ չէ:
Ըստ էության, թե առաջին, թե երկրորդ խումբն անհամբերությամբ սպասում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությանը՝ հույսով, որ հենց դատավարությունն ու դրա ընթացքում ի հայտ եկած հանգամանքները հնարավորություն կտան հիմնավորել սեփական տեսակետը: Գոնե առայժմ, սակայն, բուն դատավարությունը դրա հնարավորությունը չի տալիս, քանի որ իրենք՝ ամբաստանյալները, ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար: Ըստ որում, այս գործընթացում ներգրավված են բոլորը՝ թե ամբաստանյալները, թե նրանց դատապաշտպանները, և թե նրանք, որոնք հանդես են գալիս «Սասնա ծռերի» արտադատավարական խոսափողի դերում:
Ի դեպ, քանի որ խոսք եղավ «ծռերին» տեղեկատվական կամ, եթե կուզեք, քարոզչական դաշտում «օժանդակող խմբի» մասին, հարկ է նկատել, որ այն, ճիշտ է, այնքան էլ մեծ չէ, սակայն ինչ-որ առումով առեղծվածային է, քանի որ նախ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ինչ գործառույթ ունի և, բացի դրանից, քիչ թե շատ երևացող անձանց միավորում է մեկ հիմնական հատկանիշ՝ նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Մասնավորապես, Ալեք Ենիգոմշյանը, որը 2016 թվականի հուլիսի 27- ին ձերբակալվեց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ցույցեր կազմակերպելու մեղադրանքով, սակայն հետագայում ազատ արձակվեց, թերևս, եղածներից ամենահանելուկային կերպարներից է: Ըստ որում, եթե համեմատում ենք նրա պաշտոնական կենսագրությունը իրականության հետ, պարզ է դառնում, որ տարօրինակ ոչինչ չկա Ենիգոմշյանի՝ սեփական կյանքը կողմնակի աչքերից թաքցնելու մեջ:
Խնդիրն այն է, որ Ալեք Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է և այդ իսկ պատճառով թե՛ նա, թե՛ նրա մերձավորագույն շրջապատը աշխատում են հասարակությանը ներկայանալ միայն այն գեղեցիկ փաթեթով, որը տարիներ շարունակ ներկայացվել է որպես միակ ճշմարտություն: Օրինակ՝ հայտնի փաստ է, որ Ենիգոմշյանը տեսողությունից և ձախ ձեռքից զրկվել է Շվեյցարիայում, երբ հյուրանոցային համարում պայթել է ինքնաշեն պայթուցիկը, որը, նույն Ենիգոմշյանի պաշտոնական կենսագրականի համաձայն, ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեկի շրջանակում նախատեսված էր թուրք հյուպատոսի համար: Մինչդեռ իրականում ոչ մի թուրք հյուպատոսի մասին խոսք անգամ չկար, իսկ պայթուցիկը նախատեսված էր Ենիգոմշյանի և նրա ընկերների հետ չհամաձայնելու համարձակություն ունեցած շվեյցարահայ բարերար ու հայրենասեր մի գործարարի համար, ով, ի դեպ, հսկայական աջակցություն է ցուցաբերել Արցախյան հերոսամարտին:
Մեկ այլ մութ պատմություն էլ Ենիգոմշյանի կենսագրության մեջ կապված է սեփական ընտանիքի հետ. անհասկանալի պատճառներով Ալեքը խնդիրներ է ունեցել հարազատ եղբայր Հակոբի հետ, ով դաշնակցական պաշտոնյա էր: Եվ առհասարակ, հայտնի չէ՝ Ենիգոմշյանն ինչո՞ւ է ԱՍԱԼԱ-ի կողմից հռչակվել դավաճան և ինչ հարաբերությունների մեջ է նախկին գործընկերների հետ: Այս ամենը բավականին լուրջ մեղադրանք է Ենիգոմշյանի հասցեին, ուստի նա լավ կանի «երկրագնդի վրա արդարություն հաստատելու» փորձերից զատ մեկընդմիշտ պարզաբանի այս և այլ խոսակցությունները»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»-ի՝ 30.06.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ