ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության տարեկան հաղորդում 06/30/2017 16:34
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության տարեկան հաղորդում
Արցախի ԱԺ նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է.
Այս նիստով մենք եզրափակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն ձեր ուշադրությանն եմ ներկայացնում խորհրդարանի 2016-2017թթ. տարեկան հաղորդումը: Ամփոփելով մեր համատեղ աշխատանքի արդյունքները` արձանագրենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովում գումարվել է 14 լիագումար նիստ, շրջանառության մեջ է դրվել 58 օրինագիծ (որից 1-ը՝ Հանրապետության նախագահի, 50-ը՝ Կառավարության կողմից, 7-ը՝ պատգամավորական նախաձեռնությամբ): Շրջանառությունից հանվել է 1 պատգամավորական նախաձեռնություն, հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 20 նախագիծ: Ընդունվել է 37 օրենք, որից 10-ը մայր օրենք:
Ըստ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունների՝ հաշվետու ժամանակահատվածում ընդունված օրենքների քանակական պատկերն այսպիսին է.
ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողով՝ 16 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
պետական-իրավական հարցերի հանձնաժողով ՝ 7 օրենք, որից 4-ը՝ մայր օրենք.
արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողով՝ 5 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողով ՝ 5 օրենք,
պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողով ` 4 օրենք,
գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում օրենքի նախագծեր չեն ներկայացվել:
Ոչ օրենսդրական հարցերի մասով երկու նստաշրջանների ընթացքում ի գիտություն ընդունվել կամ հաստատվել են մի շարք ամենամյա ծրագրեր, հաշվետվություններ և հաղորդումներ։ Այս պահի դրությամբ ԱԺ ընդունած ոչ մի օրենք հետ չի վերադարձվել։
Հունիսի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:
Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել են 252 ելից նամակ և գրություն, Աժ մուտք է գործել 554 պաշտոնական նամակ և գրություն, ստացվել են քաղաքացիների 138 դիմում, որից 81-ը բավարարվել է: Արձակվել են ԱԺ նախագահի 53 հրաման և 70 կարգադրություն (ընդհանուր՝ 123), ԱԺ աշխատակազմի ղեկավարի 115 հրաման: Գործուղումների թիվը կազմել է 102, այդ թվում Հայաստանի Հանրապետություն՝ 92, արտերկիր՝ 10:
Տարվա կտրվածքով Ազգային ժողովում հավատարմագրվել են 18 լրագրող, 2 հեռուստաօպերատոր, 1 լուսանկարիչ՝ 8 լրատվամիջոցներից: Իրականացվել է խորհրդարանի աշխատանքների պատշաճ լուսաբանում պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերի և հանրային հեռուստատեսության միջոցով.
Սույն թվականի հունիսի 28-ի դրությամբ հեռարձակվել են խորհրդարանկան ժամի 9 և հարցուպատասխանի 5 հաղորդումներ:
Նշված ժամանակահատվածում ԱԺ մամուլի ծառայության գործունեության մասին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ:
2016-2017թթ. ընթացքում խորհրդարանը շարունակել է ընդլայնել արտաքին կապերն ու շփումները՝ հյուրընկալելով տարբեր երկրների քաղաքական գործիչների ու խորհրդարանականների: Քանի որ 4-րդ նստաշրջանի ամփոփման ժամանակ ներկայացվել է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջխորհրդարանական հարաբերությունների մասին տեղեկատվությունը, այժմ ներկայացնենք միայն 5-րդ նստաշրջանի ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքները:
Մասնավորապես նշենք՝
Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բոլիվիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Բասկերի երկրից, Իսպանիայից, Կանադայից, Հայաստանի Հանրապետությունից, Մեքսիկայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից Արցախ ժամանած միջազգային պատվիրակությունների և Եվրախորհրդարանի պատգամավորների այցը խորհրդարան:
Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆի, Էմանուել դե Բոկի և Պիեռ Կոմպանիի ընդունելությունը Ազգային ժողովում:
Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետի այցը Ազգային ժողով և հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Արցախ և ընդլայնված կազմով հանդիպումը խորհրդարանականների հետ:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և Առաջնորդության դպրոց հիմնադրամի մասնակիցների ընդունելությունը խորհրդարանում:
ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումները Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ:
Հարկ է նշել նաև, որ Արցախի խորհրդարանական պատվիրակությունները դիտորդական առաքելություն են իրականացրել մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում, ապրիլի 2-ին՝ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին և ապրիլի 9-ին՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որպես համակազմակերպիչ է հանդես եկել հունիսի 16-18 Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին:
Այս նստաշրջանում, Հայաստանում խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ չի անցկացվել, սակայն ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն ունենք՝ նիստը սույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կազմակերպելու մասին:
Ընդհանուր առմամբ, այսպիսին է անցած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեության համառոտ պատկերը։
Նստաշրջանի ավարտը դեռ չի նշանակում ամառային արձակուրդների սկիզբ. ուզում եմ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթների կատարմամբ պայմանավորված՝ հուլիսի երկրորդ կեսին, տեղի կունենա Խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրության ընթացակարգը, որի նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն արդեն հուլիսի 5-ից:
Հավանաբար, նույն ժամկետներում մենք կարիք կունենանք արտահերթ նստաշրջան հրավիրելու, որպեսզի քննարկենք հետսահմանադրական գործընթացների շրջանակներում ներկայացված երկու օրինագծերը՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքն ու Հաշվեքննիչ պալատի մասին նախագծերի փաթեթը՝ հաշվի առնելով, որ այս երկու օրենքները պետք է ընդունվեն մինչև սեպտեմբերի 1-ը:
Հինգերորդ նստաշրջանի ընթացքում լրացավ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության խորհրդարանի գործունեության երկու տարին: Եվ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի վերլուծությունն ընդհանրական պատկերի մեջ կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ գործող Ազգային ժողովը մտել է բնականոն գործունեության հուն, որն անպայման պետք է ունենա իր շարունակությունը: Վստահ եմ, որ մեր կամքն ու նպատակադրությունը բավարար է առկա և ծագող մարտահրավերներին պատվով դիմակայելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից