ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախյան հակամարտության և ադրբեջանական հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ մասնագիտական կարծիք 06/30/2017 17:26 | Ղարաբաղյան հակամարտություն
Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փորձագիտական խումբը ներկայացրել է «Արցախյան հակամարտության և ադրբեջանական հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ» մասնագիտական կարծիքը:
2016 թվականին ձևավորված Պալատի փորձագիտական խումբն ուսումնասիրել և հաշվետվության տեսքով մի գրքույկում է զետեղել Արցախի հիմնախնդրին, ապրիլյան պատերազմից միջազգային իրավական հետևանքներին, Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելուն միտված քաղաքականությանն առնչվող հիմնահարցեր:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ Խմբի ստեղծումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-ից 5 ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների միջազգային իրավական գնահատական տալու անհրաժեշտությամբ:
Խմբի անդամ փաստաբան Արա Խզմալյանը խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ ընդգծելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը վաղուց պատմականորեն հիմնավորված է:
«Հարցերից ամենահինը կապված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավական պահանջի հետ:
Հանգամանքները, որոնք հիմք են ստեղծում ինքնորոշման համար, կապված են նաև 88-ի թվականի զարգացումների հետ, երբ տեղի են ունեցել Բաքվի, Սումգայիթի ջարդերը, Արցախի էթնիկ զտումները: Սրանք արդեն իսկ իրավական տեսանկյունից հիմնավորել են ինքնորոշման պահանջը, քանի որ այս հանգամանքների ուժով, Արցախի ժողովրդի ինքորոշումն Ադրբեջանի սահմաններում դարձել է անհնար: Ազգությամբ հայի անվտանգությունը անիրատեսական է Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա:
Բանախոսները նկատել են, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանում ուժեղացվում է հայատյացության քաղաքականությունը:
Փորձագիտական խմբի անդամ, փաստաբան Տարոն Սիմոնյանը փաստել է.
«Ադրբեջանը, լինելով մի շարք պայմանագրերի կողմ, ստորագրելով ռասիստական քաղաքականության դեմ պայքարի համաձայնագրեր, խախտում է դրանք: Պետությունից պահանջվում է, որ նախաձեռնեն գործողություններ ռասիստական քաղաքականության դեմ, սակայն իրենք ոչ միայն նման քաղաքականություն են վարում, այլև նախաձեռնում են, ինչը բազմաթիվ փաստերով առկա է»:
Նման վարքը բանախոսներն անվանել են Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանք, նշելով, որ հայատյաց քաղաքականությունը տարվում է ոչ միայն նախագահի մակարդակով այլ ՀԿ-ների և ԶԼՄ-ների:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նաև հայտնել է, որ հուլիսին «Արցախյան հակամարտության և ադրբեջանական հանրապետության կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ մասնագիտական կարծիքը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու է միջազգային կառույցներին, Հայաստանում արտերկրյա դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի եվրոպական գործընկերներ կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ