ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել «նախաքննական գաղտնիք» եզրույթով. Արա Ղարագյոզյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին 06/29/2017 17:59 | Քրեական խրոնիկոն
«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նկուղում Ա.Խանդոյանին խոշտանգելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Արա Ղարագյոզյանը, ինքը Գլխավոր դատախազից խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ակնհայտ հանցագործություն կատարած ոստիկանների նկատմամբ հարուցել քրեական գործ և նրանց ենթարկել պատասխանատվության:
Միաժամանակ փաստաբանը խնդրում է ներկայացված հանցագործության մասին հաղորդումը չուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քանի որ «նրանք Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում, և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն չի կարող իրականացնել»:
Արա Ղարագյոզյանը հաղորդման մեջ նշում է դեպքի հանգամանքները. 28.06.2017թ. Ավան և Նոր Մոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը, որը հետաձգվեց:
Նույն օրը՝ դատական նիստերի ավարտից հետո, դատարանի նկուղային հարկի խցում մոտավորապես 15 ոստիկան ծեծի են ենթարկել Արայիկ խանդոյանին և մնացած ամբաստանյալներին:
«Նշեմ, որ 28.06.2017թ. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ուեցավ խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կրուրեղյանի և ոստիկանների միջև, ինչից հետո ուղեկցող ոստիկանները բռնի ուժով խմբի անդամներին դուրս հանեցին դատական նիստերի դահլիճից»,- հայտնում է փաստաբանը:
Բռնի գործողությունները, ըստ Արա Ղարագյոզյանի, շարունակվել են դատարանի նկուղում, որտեղ ծեծի են ենթարկել նաև իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին:
Պատճառն այն է եղել, որ երբ Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին բռնությամբ տարել են, Արայիկը հարցրել է, թե ո՞րն է պատճառը, ոստիկանները սկսել են նրան ծեծել:
«Արայիկ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում է ստացել, հարվածներ է ստացել գլխի, երիկամների և ոտքերի շրջանում, մի շարք վնասվածքներ ուներ, բավականին երկար ժամանակ ծեծել են նրան»,- ՀՀ գլխավոր դատախազին ուղղած հաղորդման մեջ նշում է Արա Ղարագյոզյանը:
Պաշտպանը հայտնում է, որ 28.06.2017թ. ուշ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալ Ա.Խանդոյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, տեսանելի էին նրա մարմնական վնասվածքները, աչքը կարմրած էր, ուներ գլխացավեր, ոտքերի վրա առկա էր արյունազեղում և քերծվածքներ:
Իր պաշտպանյալի մարմնական վնասվածքները արձանագվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մարմնական վնասվածքների մատյանում:
«Եվ այդ բռնի գործողությունները կատարվել է Ավան և Նոր Նորք Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում»,- նշում է փաստաբանը՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազին փորձ չանել որևէ մեկին մոլորեցնել «նախաքննական գաղտնիք» եզրույթով՝ հանրությանը, Արայիկ Խանդոյանին, նրա պաշտպաններին տրամադրել ամենօրյա տեղեկատվություն՝ քննության ընթացքի, ոստիկանության համազգեստը հագած անձանց, կատարված բոլոր գործողությունների մասին:
«Մեր պահանջներից որևէ մեկի չկատարումը հաստատելու է մեր այն համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունը զավթված է, իսկ դրանց իրավաբանական հիմքով սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ Արայիկ Խանդոյանը քաղբանտարկյալ է ու ենթարկվել է խոշտանգման»:
Փաստաբանը հիշեցնում է ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածը՝ Խոշտանգումների արգելում, ըստ որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից