ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբաններին խուզարկության ենթարկելու փորձ չի եղել, դա որոշ փաստաբանների երևակայության արդյունքն է. Կարեն Փոլադյան 06/28/2017 16:09 | ԼՐԱՀՈՍ
Որոշ փաստաբաններ փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենց նկատմամբ խրտական վերաբերմունք է դրսևորվում:
Մասնավորապես, խոսքը գնում է դատական կարգադրիչների կողմից դատարան մուտք գործող անձանց զննության ենթարվելուն, այդ թվում՝ ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ՝ այն քաղաքացիների, ովքեր ցանկանում են ուղղակի ներկա գտնվել որոշ գործերով դատական նիստերին:
Թերևս փաստաբանների կողմից այս հարցը բարձրացվեց վերջին օրերին մի քանի աղմկահարույց գործերով, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով, ինչպես նաև՝ ՊՊԾ-ի գործով մեկնարկից հետո:
Դատարան մուտք գործելու ժամանակ դատական կարգադրիչների կողմից զննության ենթարկվելու պահանջը փաստաբանների զայրույթն առաջացրեց, ըստ որոշ փաստաբանների՝ կարգադրիչները ոչ թե զննություն, այլ խուզարկություն են իրականցնում, և այդ պայմաններում նրանք հրաժարվում են ենթարկվել կարգադրիչների պահանջնին:
Այս հարցի առնչությամբ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ:
Վերջինս ընդգծում է՝ դատարան մուտք գործած բոլոր անձինք, դատավարության մասնակիցները զննության են ենթարկվում: Դատական օրենսգրքի մի քանի հոդվածներով ամրագրված է դատական կարգադրիչի լիազորությունները և այդ լիազորությունները իրացնելիս կարգադրիչը իրավունք ունի զննության ենթարկել դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձի և նրանց իրերը:
Դատական դեպարտամենտի ղեկավարն ընդգծում է՝ կարգադրիչը դատարան մուտք գործող անձին խուզարկելու իրավունք չունի, փաստաբաններին խուզարկության ենթարկելու փորձ չի եղել, դա որոշ փաստաբանների երևակայության արդյունքն է:
Փաստաբանների մյուս ընդվզման պատճառն էլ այն է, թե դատավարության մյուս կողմը՝ դատախազները, զննության չեն ենթարկվում: Հարցի առնչության Փոլադյանը նշեց, որ դատարան մուտք գործած բոլոր անձինք, դատավարության մասնակիցները այդ թվում նաև՝ դատախազները զննության ենթարկվում են, սակայն չգիտես ինչու փաստաբանները փորձում են տպավորություն ստեղծել, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում:
Ինչ վերաբերում է դատարան մուտք գործող անձանց անձնագրային տվյալները վերցվելուն, ապա Փոլադյանն ասաց, որ դա արվել է կարգադրիչների կողմից բացառապես դատական օրենսգրքով նախատեսված իրենց գործառույթներն իրականցնելու շրջանակում և կատարվել է բացառապես դատավարության մասնակիցների, դատարանում հասարակական կարգի ապահովման անվտանգության տեսանկյունից:
Մտահոգությունները, թե այդ անձնագարային տվյալները վերցնելը նպատակ է հետապնդում այլ կառույցների փոխանցման, Փոլադյանը վստահեցրեց՝ այն անձանց անձնագրային տվյալները որոնք վերցրվում են դատական կարգադրիչների կողմից, դատական նիստի ավարտից հետո ոչնչացվում են և որևէ մեկին չի փոխանցվում:
Բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են դատական կարգադրիչների կողմից՝ կատարվում են դատարան մուտք գործող անձանց անվտնագությունն ապահովվելու նկատակով:
Միևնույն ժամանակ Դատական դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ ձգտելու է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ բոլոր դատարաններում լինեն անվտանգության միջոցներ նախատեսող սարքավորումներ, որպեսզի յուրաքանչյուր դատական նիստի մասնակցող անձ զննության ենթարկվի, որից հետո միայն նրան թույլատրվի դատական նիստերի դահլիճ մուտք գործել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ