ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան 06/28/2017 15:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ դատախազության համակարգում կոռուպցիայի գոյությունը ունենալու է խիստ իրավական հետևանքներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավթյանն ընդգծեց, որ դրա վառ վկայությունն այն հանգամանքն է, որ վերջերս իր որոշմամբ կաշառք ստանալու համար դատախազ է ձերբակալվել:
«Դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ: Բնականաբար, բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, 10 օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ, դժվար կլինի: Բայց կրկնում եմ, որ մի բան ակնհայտ է՝ եթե նման բան պարզվի, եթե լինեն համապատասխան հաղորդումներ, նման իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արթուր Դավթյանը:
Նա հավելեց, որ իրենք ունեն դատախազների գործունեությունը վերահսկելու համապատասխան մեխանիզմներ և անգամ առանց համապատասխան հաղորդումների կարող են բացահայտել նրանց թույլ տված խախտումները, որոնք կարող են լինել տարբեր բնույթի:
«Մենք ունենք համապատասխան վերահսկողական մեխանիզմներ: Ստորադաս դատախազների կայացրած ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից: Այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումեեր, մենք ստորադաս դատախազների որոշումները ստուգելու ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց համաչափությամբ միջոցներ ենք ձեռնարկում: Եթե այդ խախտումը կարգապահական է, ապա լինում են կարգապահական հետևանքներ, իսկ եթե խախտուﬓերը հանգեցնում են հանցագործության, այդ փաստով հարուցվում է քրեական գործ և սկսվում է նախաքննություն»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:
Հարցին՝ երբևէ ուշադրություն դարձրել է դատախազների հայտարարագրերին, քանի որ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց ստացած նվիրատվությունները հենց կաշառք են, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ուշադրություն հայտարարագրերին չի դարձրել, քանի որ նման փաստի առկայությունը իր համար որևէ վարույթ հարուցելու հիմք չէ:
«Դուք գիտեք, որ մենք վերջերս ընդունել ենք ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք, որից հետո արդեն որոշակի հակասություններով հանդերձ հայտարարագիրն առիթ կհանդիսանա վարույթներ հարուցելու համար: Այդ ժամանակ ես վստահեցնում եմ, որ առաջինը սկսելու եմ դատախազների հայտարարագրերն ուսումնասիրել»,- եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ