ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանը խոսել է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի հայտնի ձայնագրության հետ կապված քրեական գործի նախաքննության մասին 06/28/2017 14:24 | Քրեական խրոնիկոն
Ընթացիկ տարվա ընթացքում Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատել է առավելագույնս թափանցիկ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մենք նույնիսկ ընտրությունների օրը ժամերի տարբերությամբ հրապարակում էինք ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների տվյալներ: Այդ բոլոր հաղորդումների վերաբերյալ իրականացվել է պատշաճ հետաքննություն, ունեցել ենք հարուցված քրեական գործեր: Եթե չեմ սխալվում, Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հարուցվել է 20 քրեական գործ, 10 քրեական գործ էլ հարուցվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա հավելեց, որ հարուցված բոլոր քրեական գործերի քննության արդյունքներով տեղաշարժ կա:
«Դրանց արդյունքներով կայացվել են հիմնավոր պատշաճ որոշումներ: Հարուցված քրեական գործերից 14-ը դատարան են ուղարկվել: Այսինքն՝ առնվազն 13 անձ դատի են տրվել քրեական պատասխանատվության ենթարկվելու համար, հոգեկան հիվանդությամբ տառապող մեկ անձ էլ դատի է տրվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երկու անձ էլ դատի են տրվել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում կատարած հանցագործությունների համար»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:
Դիտարկմանը, թե Ազգային ժողովի ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ» ընկերության աշխատակիցների մասնակցությամբ ժողովի հայտնի տեսաձայնագրության հրապարակումից հետո որևէ մեկը չի պատժվել, գործով մեղադրյալներ դեռևս չկան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որևէ անձի դատի տալը ունի օրենքով նախատեսված պայմաններ: Եթե այդ գործով երկու ամիս նախաքննություն է իրականացվում և այս պահին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետևանք է: Քանի որ հիմա այդ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, դրանով ձեռք բերված տվյալներ և այլ փաստարկներ ու հակափաստարկներ չեմ կարող հրապարակել, որովհետև դա օրենքով սահմանված արգելք է: Սակայն վստահեցնում եմ՝ երբ կկայացվեն վերջնական որոշումներ, ըստ անհրաժեշտության, դրանք շատ մանրամասն կներկայացվեն: Երբ նյութը կդառնա հրապարակային, երբ քրեական գործի քննության արդյունքներով կկայացվեն որոշումներ, այդ ժամանակ պատրաստ կլինենք մանրամասն ներկայացնել ձեռք բերված տվյալները»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից