ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին 06/28/2017 18:05 | ԼՐԱՀՈՍ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում պարոն Շարմազանովն առանձնակի արժեւորել է տիկին Հորսկայի դերը:
Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարեւորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ եւ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին եւ հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա:
«90-ականների սկզբին Չեխիայի եւ Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին»,- ասել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ