ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը 06/27/2017 14:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ելությում ԱԺ նախագահը մադսնավորապես ասել է.
Առաջին հերթին, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չոն Սե Կյունին եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանդիպումը նախաձեռնելու համար:
Մենք ողջունում ենք Եվրասիայի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարներին միասին հավաքելու Ձեր ջանքերը՝ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր:
Հանդիպումը կոչված է միավորել խոշորագույն մայրցամաքի տարբեր երկրների ներկայացուցիչներին, ուր բնակվում է մեր մոլորակի բնակչության ավելի քան յոթանասուն տոկոսը: Եվրասիական տարածաշրջանը, լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների հայրենիք, ունի տնտեսական մեծ ներուժ: Այս համատեքստում այստեղ ներկայացված երկրների քաղաքական, մշակութային եւ տնտեսական բազմազանությունը ամուր հիմք են ստեղծում լուծելու տարածաշրջանային զարգացման ու անվտանգության առավել հրատապ խնդիրները:
Քսանմեկերորդ դարում խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարաբերություններում զգալիորեն բարձրացել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ նույնիսկ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Մենք՝ պատգամավորներս, ազատ են մեր որոնումներում լուծումներ տալու հրատապ խնդիրներին եւ պետք է կարեւոր դերակատարություն ունենանք տարածաշրջանային համագործակցության խթանման, կառուցողական երկխոսության առաջխաղացման գործում, ինչը ավելի կամրապնդի Եվրասիայի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահությունը եւ փոխըմբռնումը:
Այսօր, երբ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, երկխոսությունն եւ համագործակցությունն ավելի կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի ու սպառնալիքների պայմաններում, ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալացման պայմաններում անկայունությունը մի տարածաշրջանում կարող է համաշխարհային մասշտաբի հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, պետք է միավորենք մեր ջանքերը ` ապահովելու կայունությունն ու խաղաղությունը:
Այսօր Եվրասիայում ակտիվորեն զարգանում են բազմազան ինտեգրացիոն ծրագրեր: Մենք շահագրգռված ենք դրանց հաջող առաջխաղացման հարցում: Երկխոսությունը եւ տարբեր ինտեգրացիոն միավորումների միջեւ փոխգործակցությունը կարող են կարեւոր ներդրում ունենալ միասնական, առանց բաժանարար գծերի տարածքի ստեղծման գործում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էականորեն բարձրացրել է մեր տնտեսական եւ առեւտրային հնարավորությունները: Մենք մեծապես կարեւորում է Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը շահագրգիռ երկրների եւ առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք պատրաստ են իրական համագործակցության:
Հայաստանում մենք կարծում ենք, որ անդամակցությունը մեկ ինտեգրացիոն միավորմանը չի սահմանափակում երկրների համագործակցության հնարավորություններն այլ ինտեգրացիոն կառույցների հետ, եթե այդպիսի փոխգործակցությունը չի հակասում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին:
2016 թ. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ստացել է երկխոսող գործընկերոջ կարգավիճակ: Մեծ հետաքրքրություն է մեզ համար ներկայացնում նաեւ Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը:
Այս տարի մենք պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր իրավական հիմքը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հարգելի գործընկերներ, տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջեւ հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում կան հակամարտող տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձեւաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետեւողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն:
Համանախագահների առաջարկը նաեւ նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով: Ադրբեջանը հետեւողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, եւ միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:
Տիկնայք եւ պարոնայք, ձգտելով ամրապնդել ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում՝ 2015 թ. մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի արդյունքում արդեն մեկնարկել է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք ուշագրավ էին միջազգային դիտորդների աննախադեպ քանակով, որոնք հայտարարել են, որ ընտրություններն անցել են լավ կազմակերպված, պահպանվել են հիմնարար ազատությունները, եւ այդ ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի կամքը:
Գործընկերներ, խաղաղության, կայուն զարգացման եւ բարեկեցության ցանկությունը համապատասխանում է մեր ժողովուրդների ձգտումներին:
Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ երբ ճանապարհները նույնը չեն, ծրագրեր միասին չեն կազմում: Մեր դեպքում բոլորս պետք է հավասարապես ձգտենք խաղաղության, բարգավաճման եւ համագործակցության:
Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ձեւաչափը կտեղավորվի ոչ միայն մեր երկրների եւ խորհրդարանների փոխշահավետ համագործակցության շրջանակում, այլեւ կնպաստի միջանձնային շփումների հաստատմանը»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից