ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Արամյանը կարևորում է պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության կայունացումն ու նվազումը 06/26/2017 13:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պետական պարտքի մեծացումն անվանական առումով խնդիր չի համարում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ.պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ՀՀ ֆինանսների նախարարն ընդգծեց, որ ակնհայտ է, որ եթե եկամուտները չեն հերիքում ծախսերը կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել։
«Առանց դրա հնարավոր չէ: Ընդ որում, եթե նայենք, ընկերություններն էլ միայն կապիտալով չեն բավարարվում: Նրանք ներդրում են կապիտալը, հետո մտնում են փոխառու շուկաներ և այնտեղից միջոցներ են վերցնում, որպեսզի կարողանան զարգանալ: Բոլոր ընկերություններն էլ իրենց մոտ պարտքի ցուցանիշ ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է պարտք վերցնել, սակայն կարևորը ոչ թե անվանական պարտք վերցնելն է, այլ կամաց-կամաց հարաբերական ցուցանիշների կարգավորումն է:
«Մենք պետք է աստիճանաբար հասնենք նրան, որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը կայունանա կամ որոշ չափով նաև նվազի, որովհետև վերջին տարիներին աճը մեզ մոտ շատ կտրուկ է: Որքան մենք կարողանանք նվազեցնել այդ հարաբերակցությունը, այնքան ավելի հանգիստ միջավայրում լինենք: Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի: Այսինքն, եթե կարողանում ենք հասնել նրան, որ մեր տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, դա նշանակում է, որ նորմալ քաղաքականություն ենք իրականացնում: Սրան պետք է ուշադրություն դարձնենք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա ի հաշիվ ՀՆԱ-ի աճի:
«Մենք պետք է այստեղ շատ ուշադիր լինենք, որ չկրկնենք Հունաստանի ձախողումը: Երբ Հունաստանը փորձեց կարգավորել պարտք-ՀՆԱ ցուցանիշը, գնաց պարտքերի շատ ուժեղ կրճատումների՝ առանց հաշվի առնելու, որ իրենց տնտեսության գերակշիռ մասն առնչվում էր պետական հատվածին: Նրանք առանց ռեֆորմների գնացին պարտքի կտրուկ կրճատման, ինչն ավելի խորացրեց խնդիրը:
Տարիներ շարունակ Հունաստանը տնտեսական անկումներ է ունեցել»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Նրա գնահատմամբ՝ ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, և այդ պարտքը պետք է հիմնականում ծառայեցնել կապիտալ ծախսերին, ինչպես նաև ջանքեր գործադրել, որպեսզի ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից