ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դասարանի լուսավոր աշակերտն էր. ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանը կդառնար 20 տարեկան 06/24/2017 13:05 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 24-ն ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված հերոս Արթուր Գեւորգյանի ծննդյան օրն է։ Ժպտերես աշակերտի ամենասիրելի զբաղմունքը նկարչությունն էր։
Նկարում էր ամեն ինչ, ու ինչպես նրա դասղեկը՝ Նունե Քարանջյանն է ասում, հրաշալի նկարներ էր ստանում։ «Դասարանի լուսավոր ու դրական աշակերտն էր՝ միշտ ժպիտով, պատրաստակամ բոլորի թիկունքին կանգնելու»-,«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է տիկին Քարանջյանը։
Դասարանական անկյունը միշտ զարդարել են Արթուրի նկարները, պաստառները, ձեռքի աշխատանքները, որոնք հերոսը մեծ խանդավառությամբ էր պատրաստում։ Դասղեկն ասում է՝ մինչեւ հիմա էլ դրանք կարծես աչքի առաջ լինեն. «Մեր դասարանում եւս մի աշակերտ կար, ով շատ լավ էր նկարում, բայց վերջում միշտ Արթուրի նկարներն էինք ընտրում։ Մի ուրիշ տեսակի մարդ էր, խելոք ու ընկերասեր տղա էր՝ բոլորի հետ մտերիմ։ Անգամ երբ միջանցքով անցնում էի, կտեսներ ծանր գրքերը ձեռքիս, պայուսակը, վազելով կգար ու կառաջարկեր օգնել։ Ես իմ բոլոր աշակերտների հանդեպ էլ անհատական մոտեցում ունեմ, բայց կարող եմ ասել, որ մարդկային տեսակով Արթուրը տարբերվում էր, ու գիտեք՝ մենակ ինձ չէր օգնում, բոլորին»։
Տիկին Քարանջյանը կցանկանար, որ շատերը լինեին հենց Արթուրի նման, որովհետեւ հավատացած է՝ նման մարդկանցով դեռ շատ դրական փոփոխություններ կլինեին. «Շատ բարձր մարդկային արժեքներ ուներ. Արթուրը կար ամեն տեղ, ամեն ինչում, ու հաստատ տարբերվում էր մյուսներից մարդկանց հանդեպ իր մոտեցուﬓերով։ Նրան այդպես լուսավոր էր կհիշեմ»։
Տարրական դասարանների դասղեկը՝ Գայանե Հարությունյանը եւս միայն դրական հատկություններով է հիշում Արթուրին, ասում է՝ էլ ինչպես կարելի է բնութագրել մեկին, ով Ռուսաստանից վերադարձավ Հայաստան հատուկ իր հայրենիքում ծառայելու համար։
«Հայրենասիրությունը դեռ փորքուց էր ձեւավորվել նրա մեջ, որովհետեւ հայրն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, քեռին նույնպես, բայց զոհվել է։ Հենց քեռու անունն էր կրում։ Շատ էի սիրում նրա նկարները, նույնիսկ հատուկ դասերի էլ չէր հաճախել, բայց շատ գեղեցիկ էր նկարում»։
Տիկին Հարությունյանը ասում է՝ միգուցե ուրիշը նման բան չաներ, Ռուսաստանից չվերադառնար, բայց Արթուրը ոչ ոքի չլսեց, քանի որ որոշել էր՝ հաստատ ուզում է Հայաստանում ծառայել. «Խոսեցի նրա հետ, ասացի՝ Արթուր ջան, ոչ ոք քեզ չի փնտրել, չի կանչել, ինչու ես վերադառնում, ասաց՝ ընկեր Հարությունյան, պետք է անպայման այստեղ ծառայեմ։ Արթուրը Ռուսաստանում հոր հետ էր բնակվում, իսկ քույրն ու մայրն այստեղ էին։ Վերջին անգամ հանդիպեցի նրան արձակուրդի ժամանակ, եկել էր ինձ տեսնելու, շատ գոհ էր ծառայությունից։ Ես միշտ էլ իմացել եմ, որ մեր զինվորները շատ հայրենասեր են, նույնիսկ հիմա էլ, որ բանակից վերադարձած աշակերտներիս հետ զրուցում եմ, նրանք հավաստիացնում են, որ մեծ գործերի են պատրաստ»։
Արթուր Գեւորգյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նա մեկն էր այն հայ զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին անհետ կորած էին համարվում եւ ում մարﬕնները հակառակորդը հայկական կողմին հանձնեց օրեր անց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան