ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը 06/23/2017 17:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:
Հունիսի 23-ին հերթական հանդիպումն անցկացվել է հանրապետության եզդի համայնքի՝ ավանդաբար անասնապահությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը խոսել է սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնելով, որ արդեն գործող 15 սպանդանոցները բավարար չեն հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար:
Նա շեշտել է, որ փողոցի վրա, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը պետք է բացառվի և վստահեցրել, որ Ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն: «Դուք մեծ ներդրում ունեք անասնապահության, անասաբուծության գործում:
Սպանդանոցների ստեղծումը, բիզնեսի տեսանկյունից, ձեզ համար զարգացման նոր հնարավորություն կարող է լինել՝ միաժամանակ բարձրացնելով իրացվող մսի անվտանգության մակարդակը»,-ասել է Ծառայության պետը:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է սպանդանոցներին և մսի իրացման կետերին ներկայացվող պահանջները՝ շեշտելով, որ առնվազն պետք է ունենալ վաճառակետերին կից սպանդային կետեր:
Եզդի տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցային պայմաններում մորթն իրականացնելու հնարավորություններ ստեղծելու ժամկետների վերաբերյալ: Ծառայությունը իրավիճակին հետևելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարելու ճանապարհամերձ այն տարածքներ, որտեղ գործունեություն են իրականացնում եզդի ֆերմերները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ