ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մի մարդու նկատմամբ, ում աթոռով բերում են ու աթոռով տանում. Ինեսսա Պետրոսյան 06/23/2017 16:26 | Դատական ռեպորտաժներ
«Զինված խմբի» գործով դատավարությունն այսօր առատ էր դատական սանկցիաներով: Նախ գործով նախագահող դատավորը երեք դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հանդեպ՝ ընդհուպ մինչև նրան երեք ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելը:
Պատճառն այն էր, որ ֆիզիկապես ոտքի կանգնելու հնարավորություն չունեցող ամբաստանյալը ոտքի չէր կանգնում, երբ դատարանը մտնում էր նիստերի դահլիճ:
Պաշտպանյալի հանդեպ կիրառված սանկցիաներից հետո հերթը հասավ նաև նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանին:
Դատարանի գնահատմամբ, Հայկ Ալումյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ առանց նախազգուշացնելու հեռանալով դատական նիստերի դահլիճից:
Մեղադրողն իր հերթին միջնորդեց դատական սանկցիա կիրառել Հայկ Ալումյանի նկատմամբ, ինչի դեմ առարկեցին բոլոր պաշտպանները: Վերջիններս հայտարարեցին՝ Վ.Շիրխանյանը չի թույլատրել իր պաշտպանին իր բացակայությամբ մասնակցել դատական նիստին, ուստի Հայկ Ալումյանն իր պաշտպանյալի շահերից ելնելով՝ հեռացել է դատարանի դահլիճից:
Դատարանն էլ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ Վահան Շիրխանյանի՝ երեք ժամով հեռացված լինելու պարագայում պարտադիր է նրա պաշտպանի մասնակցությունը, ուստի որոշեց գործում հանրային պաշտպան ներգրավել՝ որպես Վահան Շիրխանյանի պաշտպան:
Պաշտպանները առարկեցին դրա դեմ՝ հայտարարելով, որ հանրային պաշտպան կարող է ներգրավվել ամբաստանյալի ցանկությամբ, կամարտահայտությամբ այն էլ այն դեպքում, երբ նա պաշտպան չունի:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ, պետք է հնարավորություն տրվի, որ նա նստած մասնակցի դատական նիստին: Ըստ փաստաբանի, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մի մարդու նկատմամբ, ով չի կարողանում կանգնել, ում աթոռով բերում են ու աթոռով տանում, դժվարությամբ են ներկայացնում: Այդ բոլորն տեսանելի է, այդ ամեն ինչն արդեն ձևական բնույթ է կրում, տանում է դեպի փակուղի, նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Մրցակից՝ մեղադրող կողմը պաշտպանների առարկություններն ու փաստարկները գնահատեց որպես էմոցիոնալ ելույթներ: Ըստ մեղադրողի, քանի որ փորձաքննության եզրակացության մեջ չի նշված, որ Վահան Շիրխանյանը չի կարող կանգնել, հետևաբար՝ ինքը պետք է կանգնի:
Այս դիտարկմանն արձագանքեց պաշտպան Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ լինում են շատ նիստեր, որտեղ որ եզրակացություն չկա, բայց ամբաստանյալի առողջական վիճակից ելնելով նրան թույլ են տալիս նստած մնալ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը նորից ու նորից կրկնում էր, որ գործում կա երկրորդ կարգի հաշմանդամ, որը ոտքի է կանգնում, Վահան Շիրխանյանն ինչո՞ւ չպետք է կանգնի:
Սանկցիաների արշավն հանգեցրեց նրան, որ դատարանն այսօր քննության առավ միայն մեկ միջնորդություն՝ ամբաստանյալ Վահագն Սալնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ միջնորդությունը մերժվեց:
Փոխարենը դատարանը որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ «բնականոն ընթացքին խոչընդոտելու համար» ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Դատարանը որոշեց նաև դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ Վահան Շիրխանյանի պաշտպանությունն իրականացնելու համար հանրային պաշտպան ներգրավելու համար:
Լուսանկարը՝ 168.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից