ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ Արթուր Սաֆարյանի կինը, ո՛չ էլ առավել ևս Թևոս Սաֆարյանը չեն հետաքրքրվել, թե իմ ճառում ինչ պատիժ եմ միջնորդելու. Երեմ Սարգսյան 06/23/2017 15:13 | Քրեական խրոնիկոն
Նախօրեին խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հրապարակել էր իր որոշումը՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և օժանդակելու ու դա թաքցնելու համար Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատաքննությունը վերսկսելու մասին:
Այս և աղմկահարույց այս գործի քննությանն առնչվող այլ հարցերի մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:
-Ձեր կարծիքով հիմնավորվե՞լ է, արդյոք, Իսրայել Սարգսյանի մեղավորությունը քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության մեջ:
-Քրեական գործում առկա ապացույցները վկայում են հենց այդ մասին: Չնայած որ ողջ դատաքննության ընթացքում Իսրայել Սարգսյանն անընդհատ պնդում էր, որ բացահայտումներ է անելու, որ հիմնավորելու է, որ ինքը չի կատարել այդ սպանությունները, սակայն այդպես էլ որևէ նման բացահայտում չկատարեց: Պետք է նշեմ, որ տուժող կողմի նպատակն այն չէր, որ հիմնավորվի, որ հատկապես Իսրայել Սարգսյանն է կատարել այդ սպանությունները, այլ ցանկանում էի հստակ պատկերացում կազմել, թե իրականում ո՛վ է եղել այդ սպանությունը կատարողը և ինչո՛ւ է կատարել դա:
-Երբ ձեր ճառում Դուք միջնորդեցիք, որ Իսրայել Սարգսյանը դատապարտվի ցմահ ազատազրկման, դրանից հետո Իսրայել Սարգսյանն իր վերջին խոսքում նշեց, որ Արթուր Սաֆարյանի եղբայրը` քրեական հեղինակություն Թևոսիկն է Ձեզ ասել, որ նման պատիժ միջնորդեք: Դա իրականում այդպե՞ս է:
-Իսրայել Սարգսյանի այդ հայտարարությունը, բնականաբար, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ցավոք սրտի, որոշ լրատվամիջոցներ «հալած յուղի» պես ընդունեցին Իսրայել Սարգսյանի խոսքերը և ավելի առաջ գնալով՝ նշեցին, թե իբր Թևոս Սաֆարյանը հանդիսանում է Արթուր Սաֆարյանի իրավահաջորդը, սակայն պետք է նշեմ, որ քրեական գործի սկզբնական փուլից սկսած Արթուր Սաֆարյանի իրավահաջորդը հանդիսացել և հանդիսանում է նրա կինը, ում շահերն էլ ես ներկայացնում եմ:
Թևոս Սաֆարյանն այս հարցերին ընդհանրապես չի առնչվել և որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել: Ավելին ասեմ, նույնիսկ Արթուր Սաֆարյանի կինը և ընտանիքի մյուս անդամները երբևէ դատարան չեն եկել և չեն մասնակցել դատական նիստերին: Ի սկզբանե Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի` նրա կնոջ, նպատակը եղել է այն, որ իրականում բացահայտվի, թե ով է եղել իր ամուսնու սպանությունը կատարողը և հենց այդ նպատակով էլ ես մասնակցել եմ այս գործի քննությանը: Ո՛չ Արթուր Սաֆարյանի կինը, ո՛չ էլ առավել ևս Թևոս Սաֆարյանը չեն հետաքրքրվել, թե իմ ճառում ինչ պատիժ եմ միջնորդելու, քանի որ այդ հարցը նրանց չի էլ հետաքրքրում:
Դրա ապացույցն է նաև այն, որ ես չափազանց կարճ ճառով հանդես եկա, առանց խորապես վերլուծելու գործում առկա ապացույցները, նույնիսկ չմասնակցեցի ռեպլիկների փուլին և ներկա չգտնվեցի Իսրայել Սարգսյանի վերջին խոսքին: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից միջնորդած պատժին, ապա իմ համար ուղղակի զարմանալի էր մեղադրողի դիրքորոշումը, որ միջնորդել էր ծանրացուցիչ հանգամանքներում երկու անձանց սպանելու համար մեղավոր ճանաչել Իսրայել Սարգսյանին, սակայն որպես պատիժ էր միջնորդել 25 տարի ժամկետով ազատազրկումը: Վստահ եմ, որ յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ կասի, որ եթե այդ երկու սպանությունների կատարումը հիմնավորված են, ապա միակ արդար պատիժն այս դեպքում կարող է լինել ցմահ ազատազրկումը, ինչի մասին էլ հայտարարեցի դատարանում:
-Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, գործով դատաքննությունը վերսկսելու դատարանի որոշման մասին:
-Քանի որ չնշվեց, թե ինչի համար է դատարանը վերսկսում դատաքննությունը, այս պահին որևէ բան ասել չեմ կարող: Երբ հաջորդ դատական նիստում պարզ դառնա, թե ինչ գործողություն կատարելու համար է վերսկսվել դատաքննությունը, դրանից հետո ես իմ դիրքորոշումը կհայտնեմ:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից