ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԻՆ-ը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունն ամփոփում են կատարված աշխատանքները 06/23/2017 18:26 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ՀՀ սողանքային աղետի կառավարման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
2014թ. օգոստոսից Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) և ՀՀ ԱԻՆ միջև սկսված «Սողանքային աղետի կառավարում» ծրագիրը մոտենում է ավարտին: Այդ առիթով՝ կողմերը հանդիպել էին ամփոփելու կատարված անելիքները և նախանշելու առաջիկայում սպասվող քայլերը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը անդրադարձավ ծրագրի արդյունքներին և ամփոփեց կատարված աշխատանքները՝ մասնավորապես նշելով.
-Մեր համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որն այսօր արդեն շոշափելի արդյունքների է հասել: Այս ծրագիրը հիմք կհանդիսանա հետագայում մեր երկրում սողանքային աղետների կառավարման ծրագրերի զարգացմանը: Հուսով եմ, որ արդյունավետ համագործացությունը շարունակական բնույթ կունենա:
Նիստի ընթացքում Ճապոնիայի փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոյի կողմից ներկայացվեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և գրանցված արդյունքները:
ՀՀ Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ և Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքների սողանքավտանգ տեղամասերում տեղադրվել են սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևույթային էլեկտրոնային տվիչներ: 2016-2017թթ. ընթացքում Առափի և Գետահովիտ համայնքում իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվել են գրունտային ջրերը՝ գրանցելով սողանքային մարմինների կայունացում: Ճապոնական կողմը տրամադրել է հորիզոնական հորատման սարք, որը գործարկվել է, ինչպես նաև՝ ՔՊ գնդի կազմում գտնվող ինժեներական ստորաբաժանման անձնակազմի հետ անց են կացվել սարքի շահագործման դասընթացներ:
«Գեոքոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Առաքելյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիտորինգի համակարգ», որը իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մշտադիտարկման և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ: Համակարգին են միացված վերոնշյալ երեք տեղամասերում տեղադրված մշտադիտարկման սարքավորումները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը և ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոն ստորագրեցին Սողանքային աղետի կառավարման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի հինգերորդ հանդիպման արձանագրությունը:
Հանդիպման ավարտին Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով՝ ՀՀ ԱԻՆ և ՃՄՀԳ հետ «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև՝ Հայաստանում աղետների կանխարգելման գործում զգալի ավանդի համար: ՀՀ ԱԻՆ պատվոգրերի արժանացան ՃՄՀԳ թիմի փորձագետներ Տադաշի Կուդոն և Միչո Իսեկին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից