Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մի մարդու նկատմամբ, ում աթոռով բերում են ու աթոռով տանում. Ինեսսա Պետրոսյան 06/23/2017   16:26  |  Դատական ռեպորտաժներ

«Զինված խմբի» գործով դատավարությունն այսօր առատ էր դատական սանկցիաներով: Նախ գործով նախագահող դատավորը երեք դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանի հանդեպ՝ ընդհուպ մինչև նրան երեք ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելը:

Պատճառն այն էր, որ ֆիզիկապես ոտքի կանգնելու հնարավորություն չունեցող ամբաստանյալը ոտքի չէր կանգնում, երբ դատարանը մտնում էր նիստերի դահլիճ:

Պաշտպանյալի հանդեպ կիրառված սանկցիաներից հետո հերթը հասավ նաև նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանին:

Դատարանի գնահատմամբ, Հայկ Ալումյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ առանց նախազգուշացնելու հեռանալով դատական նիստերի դահլիճից:

Մեղադրողն իր հերթին միջնորդեց դատական սանկցիա կիրառել Հայկ Ալումյանի նկատմամբ, ինչի դեմ առարկեցին բոլոր պաշտպանները: Վերջիններս հայտարարեցին՝ Վ.Շիրխանյանը չի թույլատրել իր պաշտպանին իր բացակայությամբ մասնակցել դատական նիստին, ուստի Հայկ Ալումյանն իր պաշտպանյալի շահերից ելնելով՝ հեռացել է դատարանի դահլիճից:

Դատարանն էլ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ Վահան Շիրխանյանի՝ երեք ժամով հեռացված լինելու պարագայում պարտադիր է նրա պաշտպանի մասնակցությունը, ուստի որոշեց գործում հանրային պաշտպան ներգրավել՝ որպես Վահան Շիրխանյանի պաշտպան:

Պաշտպանները առարկեցին դրա դեմ՝ հայտարարելով, որ հանրային պաշտպան կարող է ներգրավվել ամբաստանյալի ցանկությամբ, կամարտահայտությամբ այն էլ այն դեպքում, երբ նա պաշտպան չունի:

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ, պետք է հնարավորություն տրվի, որ նա նստած մասնակցի դատական նիստին: Ըստ փաստաբանի, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մի մարդու նկատմամբ, ով չի կարողանում կանգնել, ում աթոռով բերում են ու աթոռով տանում, դժվարությամբ են ներկայացնում: Այդ բոլորն տեսանելի է, այդ ամեն ինչն արդեն ձևական բնույթ է կրում, տանում է դեպի փակուղի, նշեց Ինեսսա Պետրոսյանը:

Մրցակից՝ մեղադրող կողմը պաշտպանների առարկություններն ու փաստարկները գնահատեց որպես էմոցիոնալ ելույթներ: Ըստ մեղադրողի, քանի որ փորձաքննության եզրակացության մեջ չի նշված, որ Վահան Շիրխանյանը չի կարող կանգնել, հետևաբար՝ ինքը պետք է կանգնի:

Այս դիտարկմանն արձագանքեց պաշտպան Հովիկ Արսենյանը՝ նշելով, որ լինում են շատ նիստեր, որտեղ որ եզրակացություն չկա, բայց ամբաստանյալի առողջական վիճակից ելնելով նրան թույլ են տալիս նստած մնալ:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը նորից ու նորից կրկնում էր, որ գործում կա երկրորդ կարգի հաշմանդամ, որը ոտքի է կանգնում, Վահան Շիրխանյանն ինչո՞ւ չպետք է կանգնի:

Սանկցիաների արշավն հանգեցրեց նրան, որ դատարանն այսօր քննության առավ միայն մեկ միջնորդություն՝ ամբաստանյալ Վահագն Սալնազարյանի պաշտպան Մնացական Ղազարյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ միջնորդությունը մերժվեց:

Փոխարենը դատարանը որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ «բնականոն ընթացքին խոչընդոտելու համար» ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պատասխանատվության ենթարկելու համար:

Դատարանը որոշեց նաև դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ Վահան Շիրխանյանի պաշտպանությունն իրականացնելու համար հանրային պաշտպան ներգրավելու համար:

Լուսանկարը՝ 168.am-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 23/06/2017  |  Դատական ռեպորտաժներՈտքի կանգնելու հնարավորություն չունեցող Շիրխանյանի նկատմամբ դատական երեք սանկցիա կիրառվեց
20:24 16/06/2017  |  Դատական ռեպորտաժներՎահան Շիրխանյանին հետաքրքրում էր դատավորի առնչությունը Դաշնակցության հետ
15:11 16/06/2017  |  Դատական ռեպորտաժներՀանցավոր համագործակցության վերաբերյալ գործով դատական նիստը չսկսված ընդմիջվեց
17:33 09/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄնացել էր, որ Վահան Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է. Հայկ Ալումյան
16:43 05/06/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանի և մյուսների գործով դատավարությունը կշարունակվի
10:47 27/05/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա
11:56 13/05/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին հետազոտել են՝ արդյունքները կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում
18:35 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանին ամեն օր այցելում է նյարդաբանը, թերապևտը, երկու օրը մեկ՝ կինեզոթերապևտը. ՔԿՎ
13:36 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի նկատմամբ նշանակված փորձաքննությունն առայսօր չի կատարվել. Հայկ Ալումյան
08:35 12/04/2017  |  ՄամուլՇիրխանյանի ձերբակալության երկու վարկած. «Փաստ»

Արխիվ

[]