ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցը մեր անվտանգության ու ապահովության կարևորագույն բաղադրիչն է. ԱԺ նախագահ 06/22/2017 12:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:
Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:
Նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ողջ ընթացքին:
Բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար եւ անվտանգ պետություն, որտեղ մեր քաղաքացիները կարողանան աշխատել, ստեղծագործել եւ իրականացնել իրենց երազանքներն ու ցանկությունները, տեսնեն իրենց երեխաների արժանապատիվ ապագան:
Այս ամենի կենտրոնում պետք է լինի մարդը, մեր քաղաքացին: Նույնիսկ ամենահանճարեղ ծրագիրը չի կարող հաջողություն ունենալ, եթե դրա միջոցառումների, գործողությունների, անգամ տողերի մեջ հոգատարություն չլինի քաղաքացու նկատմամբ:
Մեզ համար չափազանց կարեւոր է անվտանգության գործոնը, քանի որ ունենք արկածախնդիր հարեւաններ, ովքեր այդպես էլ չեն հրաժարվում Արցախի հարցն ուժային ճանապարհով լուծելու մտադրությունից:
Արցախի հարցը մեր անվտանգության ու ապահովության կարեւորագույն բաղադրիչն է: Ազգ-բանակ գաղափարը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է մեր սահմանների անվտանգությանը, սպառնալիքների չեզոքացմանը, զինված ուժերի արդիականացմանը, նրանց մարտունակության բարձրացմանը, ուղղակիորեն առնչվում է այդ հարցին:
Անվտանգ Հայաստան ասելիս մենք կարեւորում ենք ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգությունը: Երկրի կայունությունը եւ հասարակության համերաշխությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը դրա կարեւորագույն երաշխիքներից են: Ընդ որում, մարդու իրավունքը, այդ թվում երեխաների, տարեցների, հաշմանդամների, կանանց իրավունքը, պետք է բազմակողմանի իրացվի եւ ընկալվի բոլորիս կողմից: Ազատ արտահայտվելու եւ դրսեւորվելու իրավունքից բացի, այն նաեւ աշխատելու ու ստեղծագործելու, բուժօգնություն ու կրթություն ստանալու, սոցիալապես պաշտպանված լինելու իրավունք է:
Պետությունը չի կարող զարգացած լինել, եթե նրա քաղաքացին չունի բավականաչափ կենսամակարդակ եւ արժանապատիվ ապրելակերպ, չի կարող ամուր լինել, եթե նրա քաղաքացին չունի արդարության, պաշտպանվածության եւ ապահովության զգացողություն, չի կարող առողջ լինել, եթե նրա քաղաքացին չունի պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորություն:
Կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը նախատեսում է համապատասխան երաշխիքներ ապահովել վերը նշված նպատակներին հասնելու համար:
Այս փաստաթուղթը կառավարության պարտավորությունների եւ գործողությունների համադրումն է առաջիկա հինգ տարիների համար: Յուրաքանչյուր ոլորտի համար կառավարությունն առանձնացրել է միջոցառումներ եւ քայլեր՝ ամրագրված հստակ ժամկետներով:
Ներկայացնելով իր գործունեության ծրագիրը` կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ պատրաստ է ապահովել կայուն տնտեսական աճ, ստանձնել առկա խնդիրների լուծումը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:
Ամրագրելով, որ հասարակության բարեկեցության լավագույն բանալին տնտեսական աճն է՝ կառավարությունը դա նախատեսում է գործնականում արտահայտել արժանավայել աշխատավարձերի եւ կենսաթոշակների, աշխատատեղերի ստեղծման, հասանելի ու մատչելի բուժօգնության միջոցով:
Սոցիալական արդարության սկզբունքը պետք է հիմնաքար դառնա հասարակության համար շատ զգայուն առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով կառավարությունը ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել մեր անգին կապիտալը` մարդկային ռեսուրսը, նրա զարգացման համար ստեղծել նոր աշխատատեղեր եւ ավելի բարենպաստ պայմաններ:
Կառավարությունն առանցքային է համարում պետական կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ հանրության առջեւ իշխանության պատասխանատվության եւ հաշվետվողականության ապահովումը:
Մենք պետք է ազնիվ լինենք, մենք պետք է բարեխիղճ լինենք, մենք պետք է մարդասեր լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով եւ անվտանգ Հայաստան, իրավունքի Հայաստան, արդարության եւ վստահության Հայաստան, որտեղ գերագույն արժեքը մարդն է:
Ուստի, առաջարկում եմ հավանության արժանացնել այս կարեւոր փաստաթուղթը վարչապետի կողմից իր եզրափակիչ ելույթում նշած փոփոխություններով՝ վստահ լինելով, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, իսկ այս ծրագիրը բխում է մեր քաղաքացու եւ մեր երկրի շահերից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով