ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռեր»-ի գործով դատական կրքերը չնահանջեցին 06/21/2017 21:46 | Դատական ռեպորտաժներ
14 անձի վերաբերյալ «Սասնա Ծռեր»-ի գործով այսօրվա դատական նիստը սկսվեց դատական սանկցիաների մասին դատարանի պարզաբանմամբ և ավարտվեց դատական սանկցիաների կիրառմամբ:
Մասնավորապես, դատական սանկցիաների ենթարկվեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը: Դատարանը խորհրդակցական սենյակում նրանց վերաբերյալ որոշումներ կայացրեց պատասխանատվության ենթարկելու դիմումով Փաստաբանների պալատին դիմելու մասին:
Դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացված ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դիմել էր դատարանին՝ տեղեկացնելով, որ անհնար ու անարդյունավետ է իր պաշտպանյալի բացակայության պայմաններում իրականացնել նրա պաշտպանությունը, ուստի չի կարող մասնակցել դատական նիստին: Պաշտպանը միաժամանակ նշել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված դատական սանկցիան չի համապատասխանում համաչափության սկզբունքին և չի բխում արդարադատության շահերից:
Դատարանն արձանագրեց, որ փաստաբանն իրավունք չունի առանց նախագահողի թույլտվության լքել դատարանի դահլիճը:
Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանը նախ հեռացվեց դատական նիստերի դահլիճից, սակայն հեռացման որևէ ժամկետ չնշվեց, ապա նիստի վերսկսվելուց հետո դատարանը ամբաստանյալին վերադարձրեց դահլիճ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, պարզաբանելով, որ եթե նա ևս մեկ անգամ խոչընդոտի դատական նիստին, կհեռացվի դատական նիստերի դահլիճից: Իսկ նրա պաշտպանի նկատմամբ հիշյալ դատական սանկցիայի կիրառումը դատարանը պատճառաբանեց, որ պաշտպանն առանց որևէ պատճառաբանության լքել է դատարանի դահլիճը, այսինքն՝ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի հանդեպ:
Դատական սանկցիաների շղթան այսպիսով չավարտվեց՝ վեց ժամով դատական նիստերի դահլիճից հեռացվեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ինչպես նաև կարգադրիչների զեկուցագրերի հիման վրա երկու քաղաքացի նախազգուշացվեց, իսկ մեկի նկատմամբ որոշվեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից՝ մինչև դատական քննության ավարտը:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի կողմից թույլ են տրվում դատավարական խախտումներ: Ըստ նրա, դատարանը չպետք է դատական սանկցիա կիրառեր փաստաբանների վերաբերյալ՝ առանց կողմերի կարծիքն իմանալու: Պաշտպանը նաև դժգոհություն հայտնեց այն կապակցությամբ, որ դատական նիստն ընթանում է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի միակ պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի բացակայությամբ, ինչի պարագայում դատարանի բոլոր գործողությունները չեն բխում քրեական դատավարության օրենսդրության պահանջներից:
Դատարանը, սակայն, գտավ, որ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար կողմերի կարծիքը լսելու անհրաժեշտություն չկա: Դատարանը խախտում չտեսավ նաև փաստաբան Հայկ Ալումյանի բացակայությամբ նիստն անցկացնելու մեջ՝ դատավարությունը գտնվում է նախապատրաստական փուլում, և նիստը շարունակելով՝ չեն կարող ոտնահարվել ամբաստանյալի իրավունքները: Նշենք, որ դատարանը մինչ այդ հարց էր ուղղել պաշտպանական կողմին՝ կա՞ն, արդյոք, դատարանին ինքնաբացարկի միջնորդություններ: Հայկ Ալումյանը բացակայելով դատական նիստից չէր կարող այդ հարցին պատասխանել կամ միջնորդություն ներկայացնել:
Ի դեպ, Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի՝ իրեն ուղարկված ծանուցման մեջ նշվում էր, որ գործը քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, ուստի ինքը դիմումով հարցեր է ուղղել դատարանին՝ արդյոք գործի քննության ընդդատությունը փոխվե՞լ է, եթե այո՝ ինչո՞ւ է նիստի մասին իրեն ծանուցում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը: Նշենք, որ վերջինիս կողմից քննվող գործով դատական նիստերն ընթանում են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում:
Այսօր էլ դահլիճից վանկարկումներ էին հնչում՝ «Մահ ռեժիմին», «Սասնա Ծռեր», երկրի ղեկավարի հասցեին հնչեց դատական ցենզուրայից դուրս արտահայտություն, իսկ երբ նախագահող դատավորը այդ կապակցությամբ դիտողություն արեց այն հնչեցրած ամբաստանյալ Պավել Մանուկյանին, նա արձագանքեց՝ խորհրդարանում ընդունված բառ է: «Մենք խորհրդարան չունենք, սա դատարան է»,- իր հերթին արձագանքեց դատարանը:
Հունիսի 28-ին դատական կրքերը կշարունակվեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ