ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատությունն էմոցիաներ չի ընդունում. տղամարդը պնդում է՝ կնոջը չի ծեծել 06/21/2017 18:39 | Քրեական խրոնիկոն
4 երեխաների միմյանց տեսակցելու դատարանի որոշումը երկու ամիս է չի կատարվում, դատարանի որոշմամբ հոր խնամակալության ներքո գտնվող 3 աղջիկները և մոր մոտ գտնվող 3 ամյա տղան՝ պետք է տեսակցեն միմյանց, սակայն ի պատասխան իրավապահ մարմնի գրության՝ «Կանանց աջակցման կենտրոնը» մերժել է: «Փաստինֆո»-ին այս տեղեկությունները հայտնել է երեխաների հայրը՝ Արա Խաչատրյանը՝ արձագանքելով կնոջ փաստաբանների նախօրեին հնչեցրած հայտարարություններին։
Ըստ Խաչատրյանի, այս տարի հունվարի 4-ին կինը լքել է տունը, ընտանիքը եւ ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե, իբր, դարձել է ընտանեկան բռնության զոհ եւ ամուսինն իրեն դաժանորեն ծեծի է ենթարկել՝ այդ թվում ոտքով հարվածներ հասցրել դեմքին:
Կինը հաղորդում ներկայացնելիս հայտնել է, որ ամուսնու դեմ բողոք չունի, սակայն օրեր անց ասել է, որ այնուամենայնիվ բողոք ունի, իսկ հունվարի 13-ին դատաբժշկական փորձաքննություն է կատարվել:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, սակայն ըստ Խաչատրյանի՝ քրեական գործում որևէ արձանագրություն չկա առ այն, որ կնոջ մատնանշած վայրում՝ դեմքի հատվածում, առկա է վնասվածք:
Խաչատրյանը քրեական գործով անգամ որպես կասկածյալ չի ներգրավվել:
Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Կինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից
Քննիչի այս որոշումը վերադասության կարգով Խաչատրյանի կինը բողոքարկել է և այժմ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Արա Խաչատրյանը նշում է, որ կինը ծեծի է ենթարկվել, բայց ոչ իր տանը և ոչ իր կողմից՝ ինչպես որ վերջինս է ներկայացնում:
Այդ դեպքերից հետո Խաչատրյանի կինը երեք ամիս բնակվել է իր հայրական տանը, որից հետո մայրը նրան դուրս է արել և արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է «Կանանց աջակցման կենտրոն»-ում:
Տղամարդը նշում է, որ այս հինգ ամիսների ընթացքում անչափահաս աղջիկները չեն տեսակցել իրենց մանկահասակ եղբորը, որդուն չի տեսել նաև ինքը:
Խաչատրյանը նշեց նաև, որ երեխաների միմյանց տեսակցելու հարցով դիմել է «Կանանց աջակցման կենտրոն»-ին, ապա նաև Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչություն՝ խնդրելով աջակցել, որպեսզի երեխաները տեսակցեն մոր և եղբոր հետ, սակայն կենտրոնը մերժել է:
Դատարանի որոշումը չկատարելու համար կինը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Կանանց աջակցման կենտրոն՝ նշելով, որ իբրև ամուսինը հետապնդել է իրեն, իր կյանքին վտանգ է սպառնում:
Սակայն Խաչատրյանը հայտնում է, որ ինքը դիմել է Արդարադատության նախարարության հարկադիր ծառայությանը՝ որպեսզի ապահովեն դատարանի որոշումը, որը արդեն երկու ամիս է չի կատարվում:
Չորս երեխաների հայրը նշում է, որ կնոջ փաստաբաններն իրականությունը խեղաթյուրված են ներկայացնում, իսկ կենտրոնը անչափահաս աղջիկներին շատ վատ է ներկայացնում՝ իբրև «ստոր արարածներ», ովքեր այդքան տարի ծաղրել են մորը, այնինչ հայրը, ում խնամքին իրենց կամքով գտնվում են անչափահաս աղջիկները, հակառակն է պնդում, որ երեխաները շատ բարի և խելացի են և նույնիսկ այս դժվարությունները նրանց չեն փոխել և չեն չարացրել մոր և ընդհանրապես մարդկության նկատմամբ:
Նշենք, որ նախօրեին կնոջ փաստաբանները ասուլիս էին տվել և հայտնել, որ երեխաներն անգամ դպրոց չեն հաճախում, այնինչ հայրը հակառակն է պնդում՝ նշելով, որ աղջիկներից երկուսը հաճախում են ավագ դպրոց, նրանցից մեկը քննությունները գերազանցությամբ է հանձնել, որևէ բացակայություն չունեն Թումո կենտրոնից, հաճախում են նաև դաշնամուրի դասընթացների:
Այս ողջ ընթացքում տղամարդը հոգում է երեք դստրերի խնամքը և ցավով արձանագրում, որ զրկված է որպես ծնող՝ որդու նկատմամբ իր ծնողական պարտականությունները կատարելու հնարավորությունից:
Նա նաև պահանջել է, որ չորրորդ երեխան ևս իր հետ բնակվի, որպեսզի երեխաները միմյանցից չբաժանվեն:
Նշենք, որ երկու խնամակալության նիստեր են եղել և աղջիկները ցանկություն են հայտնել հոր հետ ապրել, ըստ Խաչատրյանի՝ այդ նիստերին ներկա է եղել կնոջ փաստաբանը, ով այսօր վիճակում է, թե խնամակալության հանձնաժողովում մանկավարժ ընդգրկած չի եղել, այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամները բոլորը մանկավարժներ են և եղել են նույնիսկ հոգեբաններ:
Տղամարդն առնվազն տարօրինակ է համարում, որ աղջիկ երեխաները, եթե նման ծեծի ականատես են եղել, ինչպես նրանց մայրն է ներկայացնում, այդ ամենից հետո մնացել են դաժան հոր մոտ:
Ըստ նրա, մոր կողմից վախի մթնոլորտ է ստեղծվում, որ նրանց հայրը կհայտնվի անազատության մեջ և երեխաների համար միակ տարբերակը կլինի նրա հետ ապրելը:
Ինչ վերաբերում է ծեծի դրվագով գործի քննությանը, ապա Խաչատրյանը նշեց, որ այն դռնփակ է քննվում, սակայն փաստաբանը ասուլիսի ժամանակ այնպիսի փաստերի մասին է հրապարկել, որով խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Կնոջ փաստաբան Նոնա Գալստյանը նաև նշել է, որ հաջորդ դատական նիստում միջնորդելու է որպեսզի դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի երեխաների նկատմամբ, ովքեր, ի դեպ, դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ հայրը իրենց մորը ծեծի չի ենթարկել և որ առանց որևէ պատճառի մայրը լքել է տունը՝ թողնելով իրենց առանց ծնողական խնամքի:
Խաչատրյանը խոսքով, իր կնոջ նկարը համացանցում առկա է, ուստի տվյալ պարագայում շատ հեշտ է երեխաների իդենտիֆիկացումը, այս պայմաններում նրանց հասակակիցները, ընկները ովքեր իրավագիտակցության այդքան բարձ մակարդակ չունեն լսելով դատահոգեբանական փորձաքննության մասին կմտածեն, որ երեխաների մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան:
Աղջիկների հայրը գտնում է, որ փաստաբանների կողմից խախտվում է փաստաբանի էթիկայի նորմերը և քրեական դատավարության սկզբունքներից մեկը՝անմեղության կանխավարկածը:
«Այն դեպքում, երբ փաստաբանը այնպիսի իրավիճակներից է խոսում, որ կարծես թե մեր տանն է բնակվել, իսկ նա իրավունք չուներ իր անունից որպես հաստատված փաստ ներկայացնել որևէ բան»:
Ա.Խաչատրյանը նշեց,որ փաստաբան Ստեփան Ոսկանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմելու է Փաստաբանների պալատ, ապա նաև զրպարտության համար փոխհատուցման պահանջով՝ դատարան:
«Մասնավորապես ընտանեկան վեՃի հետ կապված փաստաբանը օգտագործում է այնպիսի տեղեկատվություն քրեական գործի նյութերից, որն այս պահին համարվում է գաղտնի»,-ասում է Խաչատրյանը:
Արա Խաչատրյանը նաև նշում է, որ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը իր ֆեյսբուքայն էջում տեղադրել է իր աղջիկներից մեկի լուսանկարը և երեխային վարկաբեկող արտահայտություններ, ակնհայտ զրպարտություն պարունակող գրառումներ կատարել որպես բռնարար ներկայացնելով նաև իրեն, ինչի հետ կապված վարչական վարույթ է հարուցվել:
Կենտրոնի տնօրենի դեմ դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ անձնական տվյալների հրապարակման համար՝ նշելով,որ կենտրոնի տնօրենն իր անչափահաս երեխայի լուսանկարը հրապարակել է առանց երեխայի օրինական ներկայացուցչի և երեխայի համաձայնության:
Այսպիսով, ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարանում քննվում է որդու խնամակալության գործը, Արաբկիրում՝ ծեծի քրեական գործը:
Ըստ երեխաների հոր պատմածի՝ երեխաների Զատիկի օրը գնացել են իրենց մոր հայրական տուն, որտեղ այդ ժամանակ նա բնակվում էր՝ մորը և եղբորը տեսակցելու,ինչի ժամանակ մայրական տատիկը և մորեղբայրը ծեծի են ենթարկել նրանցև մայրը գտնվելով տանը՝ որևէ ձևով չի միջամտել:
Այս փաստի առթիվ ևս կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կա ևս մեկ գործ, որը կինը դիմել է 6-րդ վարչության կիբերհանցագործությունների բաժին՝ հայտնելով, թե իբր ամուսինը կնոջ ֆեյսբուքյան էջը կամ էլեկտրոնային փոստը կոտրել է,որով կատարվում է նախաքննություն։
Արա Խաչատրյանն ընդգծում է, որ անկախ մոր ոչ ադեկվատ գործելաոճից իր համար սկզբունքային է՝ իր քայերով չվնասել երեխաների մորը:
«Արդարադատությունը էմոցիաների չի ճանաչում, փաստերն ու ապացույցները ուսումնասիրելով կապացուցվի, որ իրականում ծեծ չի եղել»,- ասաց նա:
Տեղի ունեցածի պատճառը, ըստ Խաչատրյանի, նյութական է. Ամուսիններն այս պահին ամուսնալուծվում են՝ չնայած, որ համատեղ ձեռքբերած գույք չկա, սակայն երկու աղջիկների անունով կա բնակարան և երեխաներին վարկաբեկելով ցանկանում են գույքին տիրանալ:
« Հանուն իմ երեխաների առողջության և ի շահ նրանց՝ պատրաստ եմ ցանկացած գույք կորցնել»,- նշում է չորս երեխաների հայրը՝ հավելելով, որ կնոջն առաջարկել է որպեսզի երեխաների հետ բնակվի այդ բնակարանում և ինքը տեղափոխվի այլ վայր, սակայն երեխաները հրաժարվել են մոր հետ բնակվել միևնույն հարկի տակ:
«Փաստինֆո»-ն պատրաստակամ է ներկայացնել խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի արձագանքը։
Լուսանկարը՝ արխիվային
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից